Ինչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Կենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում


106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը

Blog
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

106-րդ տարեդարձը Մայր բուհը դիմավորում է հայագիտությանը հասցվող նոր հարվածներով և ակադեմիական ավտորիտարիզմի նոր դրսևորումներով։ ԵՊՀ գիտխորհրդի ընդունած նոր կարգի գործողության հետևանքով Համալսարանի այն պրոֆեսորները և դոցենտները, ովքեր զբաղվում են հայագիտության ոլորտի այնպիսի թեմաներով, որոնք հետաքրքիր չեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին, չեն կարող դասավանդել մեկ ամբողջական դրույքով։ Փաստորեն այն սահմանափակումները, որոնք անցած տարվանից սկսեցին կիրառվել գիտաշխատողների հանդեպ, կկիրառվեն նաև դասախոսների նկատմամբ։

Համաձայն ԵՊՀ «Պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնները համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին» կարգի՝ պրոֆեսորի պաշտոնի կարող է հավակնել այն անձը, ով վերջին հինգ տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ունի հրապարակված առնվազն 3 հոդված, իսկ դոցենտի պաշտոնի հավակնորդը պետք է ունենա 2 հոդված։

Այն, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում դասախոսների և գիտաշխատողների հրապարակումները պետք է խրախուսվեն, անվիճելի է, ոչ ոք դրա դեմ չի խոսում։ Խնդիրն այստեղ այն է, որ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայագիտության որոշ այլ բնագավառներում ստեղծագործող դասախոսները պարտավոր են գրել այնպիսի հոդվածներ, որոնք ընդունելի կլինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսների համար։ Այսինքն հայագիտության բնագավառի այն դասախոսները, ովքեր ստեղծագործում են, օրինակ՝ հայերեն բարբառների, հայ գրողների, հայոց պատմության առանձին շրջանների վերաբերյալ, ստիպված են լինելու իրենց գիտական հետաքրքրությունը մի կողմ դնել, նախ և առաջ գրել այնպիսի թեմաներով, որոնք կտպագրվեն դրսի հանդեսներում, հետո նոր միայն, բավականաչափ ժամանակ և էներգիա ունենալու դեպքում կարող են ստեղծագործել իրենց հուզող թեմաներով։

Կարգը ոչ միայն տարբերակում չի դնում բնագիտական և հումանիտար-հասարակագիտական ուղղությունների միջև, այլև միտումնավոր անտեսում է հայագիտության առանձնահատկությունները։ Միտումնավոր, քանի որ պրոբլեմի մասին ԵՊՀ ղեկավարությունը քաջատեղյակ է։

Նոր կարգը լրացուցիչ լիազորություններ է վերապահում ռեկտորին՝ ազատվելու անցանկալի դասախոսներից։ Նախ՝ բոլոր այն պրոֆեսորները և դոցենտները, ովքեր չեն համապատասխանի այս չափանիշներին, ստիպված են լինելու դասավանդել առավելագույնը կես դրույքով՝ ամեն տարի թարմացվող պայմանագրերով։ Իսկ պայմանագիր նորոգելու որոշման հարցում ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը կարմիր գծեր ունի սահմանած, որոնք տարեց տարի փոխվելու են, և եթե անցնող տարում այդ կարմիր գծերը վերաբերում էին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու հանգամանքին, ապա կարգը ուժի մեջ մտնելու պահից այդ կարմիր գծերը շատ ավելի են խստացվելու։

Երկրորդ՝ մրցույթն անցած դասախոսին աշխատանքից ազատելու մեխանիզմներ են ներդրվում։ Ռեկտորն իրավասու է դառնում ընտրված դասախոսի՝ իր պաշտոնին համապատասխանության հարցը բարձրացնել ֆակուլտետային գիտական խորհրդում, ստեղծել համապատասխան հանձնաժողով, դրանում իր հայեցողությամբ ընդգրկել արտաֆակուլտետային և արտահամալսարանական փորձագետների, հանձնաժողովի եզրակացությունից հետո էլ գիտխորհրդի փակ, գաղտնի քվեարկությամբ ազատվում է անցանկալի մարդկանցից։

Այս ֆոնին և հաշվի առնելով, որ երեկ ԵՊՀ հանդիսությունների մեծ դահլիճի բեմում Համալսարանի շրջանավարտների, դասախոսների և ուսանողների առջև ելույթներ էին ունենում այնպիսի անձինք, ինչպիսիք Պետրոս Ղազարյանն է կամ Մխիթար Հայրապետյանը, թեև դժվար է շնորհավորական խոսք ասելը, այդուհանդերձ չեմ կարող չհիշել, որ 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը։

Տոնդ շնորհավոր, իմ հարազատ կրթօջախ։

Ռուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա ՍողոմոնյանԻնչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԷլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Շատ սիրուն ու հեզ… Ռոզա Դավթյանի սկեսուրը խոսել է հարսիկի մասին. Բացառիկ տեսանյութ Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում Հայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՍտամբուլում ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է սպորտային հեռուստաալիքի շենք Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Ռուսաստանի նավթային եկամուտները գրեթե մեկ երրորդով նվազել են Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքը 23-ամյա տղամարդը սպանել է մորը՝ ապահովագրության գումարի համար Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը C5+1 երկրները համաձայնել են ամրապնդել կապը TITR-ի և TRIPP-ի միջոցով Բուլղարիայում հայտարարել են՝ Ուկրաինան պարտվել է Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Մարդամեկը». երբ կենցաղը դառնում է կատակերգություն. նոր ընտանեկան սիթքոմ՝ «Արմենիա» TV-ի եթերում Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրա Վթար՝ Երևանում, 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է եզրաքարի և գլխիվայր շրջվել Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները
Ամենադիտված