Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Իրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Ծանրամարտի ԵԱ․ այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա


ԱՆԻՖ-ի կազմաքանդման հետքերով. ինչո՞ւ ամերիկյան հայտնի ընկերություն «Orbis»-ը լքեց Հայաստանը

Հասարակություն

Հայաստանի ազգային հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի կազմաքանդման համատեքստում Հայաստանում իր գործունեությունը դադարեցրեց ամերիկյան Orbis Operations ընկերությունը։

Վերջինիս հեռանալու պատճառները խորքային են և կապված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախկին ղեկավար կազմի՝ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ, գործողությունների հետ: Մասնավորապես, «Orbis»-ում  կասկածներ են ունեցել ընկերության գործունեության մեջ ակտիվորեն ներգրավված ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ:

Ի դեպ, նրա կենսագրությունը բավական հետաքրքիր է՝ «Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ «Ցենտր» Դաշնային պետական ունիտար ձեռնարկության վերլուծաբան, ապա՝ «Մոդուլ» շինարարական ընկերության տնօրեն, ՌԴ նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում արտաքին կապերի և արարողակարգի վարչության փորձագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սկզբում փորձագետ, ապա՝ փոխնախարար։

Ո՞վ է Orbis Operations-ը

Orbis Operations-ը կիբերանվտանգության ոլորտում գործող ընկերություն է, որը տիրապետում է CFW (Cyber Future Works) ընկերության 51% բաժնեմասին: Այս բաժնեմասը ձեռք է բերվել՝ ներդնելով մոտ 5.8 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տեխնոլոգիաներ: Ընկերությունն ունի մոտ 300 բարձրակարգ մասնագետ, որոնց աշխատանքը համակարգում է Թիմ Վան Նեյմը՝ CFW-ի խորհրդի անդամը:

Վան Նեյմը մասնագիտական կարիերան սկսել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունում (NSA), այնուհետև աշխատել է Սպիտակ տանը՝ նախագահ Բարաք Օբամայի ղեկավարությամբ: Նա համակարգել է կիբերանվտանգության աշխատանքները Սպիտակ տան և դրա ենթակայությամբ գործող 12 կառույցների միջև:

Orbis Operations-ը կիբերանվտանգության ծառայություններ է մատուցում ԱՄՆ բանակին, Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), NSA-ին, ինչպես նաև Քաթարի, Թայվանի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ու մասնավոր կառույցներին:

Orbis Operations-ի գործունեությունը Հայաստանում

Հայաստանում ընկերությունը ունեցել երկու մշտական աշխատակից: Ըստ տեղեկությունների՝ 2023թ. վերջին «Orbis»-ի նրանք հեռացան ՀՀ-ից՝ մտահոգություն հայտնելով, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը, որն այդ պահին արդեն որոշակի ներգրավվածություն ուներ ընկերության աշխատանքների համակարգման գործում, կարող էր կապ ունենալ ռուսական հատուկ ծառայությունների հետ։

Հաշվի առնելով ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված տարաբնույթ հրապարակումները՝ Radar Armenia-ն ավելի վաղ մանրամասն անդրադարձել էր խնդրին` արձանագրելով, որ հիմնադրամի ձախողումը պայմանավորված էր ոչ թե արդյունավետության պակասով, այլ անպատասխանատու կառավարմամբ և արտաքին ապակառուցողական միջամտություններով: ԱՆԻՖ-ը չվերակազմավորվեց կամ չփոխարինվեց նոր կառույցով, այլ դարձավ անգործունակ՝ չեզոքացնելով նախկինում արձանագրված ձեռքբերումները:

Կիբերանվտանգության մասնագետների հեռացում

CFW-ում աշխատող կիբերանվտանգության մասնագետները, որոնք ստանում էին բարձրակարգ կրթություն և կիրառում էին առաջատար տեխնոլոգիական լուծումներ, 2024 թվականի մայիս-հուլիս ամիսներին ևս լքել են կազմակերպությունը: Նրանք նշել են, որ նոր ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

Մինչև 2023 թվականի վերջը CFW-ում աշխատում էր 12 մասնագետ, որոնք զբաղվում էին կիբերանվտանգության ոլորտում նորարարական նախագծերով: Ընկերությունը համագործակցություն էր հաստատել հայկական մի շարք բանկերի, Սոցիալական ապահովության նախարարության և ՀայՓոստի հետ՝ առանց պաշտոնական պայմանագրերի, նպատակ ունենալով ապահովել նրանց կիբերանվտանգությունը:

Այս խնդիրների պատճառով Orbis Operations-ը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում։ Այն պաշտոնյաները, որոնց հետևողական ջանքերի արդյունքում կազմաքանդվեց ԱՆԻՖ-ը, արդյո՞ք այժմ իրենց պատասխանատու են համարում նրա համար, որ անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող ու բարդ մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանը իրեն ճոխություն կարող էր թույլ տալ անարգել «Orbis»-ի պես ընկերությանն ու տապալել լայն հեռանկարներ բացող համագործակցությունը։ Ընդ որում, «Orbis»-ը իր գործունեությունը դադարեցնում է վերջնականապես։

Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ Ծառուկյան15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանՋրանջատում Լոռու մարզումՆԳՆ կիբեռոստիկանությունը՝ DDoS հարձակումների մասինՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանՄաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկիՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՄալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանՄաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱռեղծվածային դեպք, Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԲաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կանՋերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները կշարունակվեն Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 22-ինՍպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններինԱկբա բանկը և Նյու Յորքի Մելոն բանկը համագործակցություն են մեկնարկել Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ռուբեն Վելիցյան500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունիցԻրանական լցանավը բանակի աջակցությամբ մտել է երկրի տարածքային ջրեր ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նոր խորհրդանիշ ենք առաջարկում՝ «կանդալներ», քանի որ ՀՀ-ն «կանդալների» մեջ է. Արմեն Աշոտյան Զինվորը Արցախը պահեց, Նիկոլը հանձնեց. Արշակ ԿարապետյանԼավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն ՄարուքյանՈրքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված