Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում. ՆԳՆ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են տներ Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի


«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում․ Աննա Կոստանյան

Blog
Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում. էնպես չէ, որ բացահայտում է, այնուամենայնիվ արժե հրապարակել։

Վիրավորական և պիտակավորող բառերում անզուսպ մի հեգնանք կա, ցածր մակարդակի հռետորաբանություն է դրսևորվում որոշ անհատների, իսկ իրականում հասարակության տարբեր խմբերի նկատմամբ` խաթարելով հանրային համերաշխությունն ու խորացնելով պետական-հասարակական պառակտումը. եթե սա 2018-ից խնամքով թաքցնում էր` ելնելով կարգավիճակից, որն իրականում անհասկանալի կարգավիճակ է, ապա հիմա նյարդերն այնքան են տեղի տվել, որ այլևս չի կարողանում քողարկել: Եթե սույն տիկինն ունի խորհրդատուներ, ովքեր հորդորել են ժամանակակից տռենդին հետևելով պատասխանել բոլորին անխտիր` խոսքի ազատության իրավունքից օգտվելու անհաջող պատճառաբանության ներքո, ապա խորհրդատուին ժամ առաջ պետք է ազատել աշխատանքից, իսկ եթե այնուամենայնից ինքնագլուխ է անում, ապա սա հստակ հոգեկան ոչ նորմալ դրսևորումների արդյունք է, արժե դիմել մասնագետի:

Իրեն քննադատող անձանց հանդեպ անհատական ստորացման ագրեսիվ ձևակերպումներն առանց փաստարկված բանավեճի խախտում են հանրային դիսկուրսի կրթական նորմերը, հատկապես, երբ սույն տիկինն ամբողջ Հանրապետությունով կրթարշավ է իրականացնում, այստեղից արդեն կարելի է եզրակացնել, թե մատուցած կրթությունն ինչ որակ, աղետալի ու թունավոր բաղադրիչեր պիտի պարունակի։

Այս ոճի հրապարակային խոսքը մի շարք բացասական հետևանքներ է առաջացնելու ոչ միայն երկրի ներսում` հանրային կյանքում, այլև Հայաստանի արտաքին հարաբերություններում: Միջազգային ընկալման մեջ և դիվանագիտության տեսանկյունից նրա վարքագիծը բացասական է անդրադառնալու Հայաստանի՝ որպես քաղաքակիրթ պետության, արտաքին իմիջի վրա (մեծ հաշվով, այս կերպ պայմաններ է ստեղծվում ի վերջո արտաքին գործընկերներին հասկացնելու, որ այն չեն, ինչ իրենց ներկայացնում էին շուրջ յոթ տարի)։ Պատկերացրեք իրավիճակ, որ այսքանից հետո սույն տիկինը գնալու է տարբեր քաղաքակիրթ պետություններ, ձեռք է մեկնելու պետությունների ղեկավարների տիկնանց կամ այլ պաշտոնյաների, ովքեր հավանաբար ընդունելությունից առաջ ծանոթացած են լինելու նրա այս արկածախնդիր հանրային արշավ-հաշվեհարդարին: Պատկերացրեցի՞ք, ես էլ, ու ճիշտն ասած` իսպանական ամոթ եմ ապրում:

Երկրի ներսում սոց. ցանցային բևեռացած ու լարված տրամադրությունների ֆոնին` ի՞նչ է անում երկրի թիվ մեկ (կամ թիվ երկու, արդեն չգիտեմ էլ) դեմքի տիկինը, էլ ավելի է լարում հասարակական բևեռացումն ու խթանում միմյանց հանդեպ լարվածության աճը․ նման բառապաշարով ոչ կառուցողական քննադատության մշակույթով տիկինը գիտակցաբար խրախուսում է թշնամանքի և անվստահության մթնոլորտ, թեև սա մի բան է, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սերմանել ու զարգացրել են 2018-ից ի վեր։

Ի վերջո, վարչապետական կնոջ` հանրության հետ նման մակարդակով շփվելու այս մշակույթը հիմնովին հեղինակազրկում է պետական ինստիտուտն ու առհասարակ որևէ պետական կառույցի հանդեպ պատկառանքը (ի դեպ, որի սկզիբն էլի դրվել է 2018-ից)։

Հիմա գամ ամենաաղետալի ու ամենազգայուն մասին. սույն տիկինը, ով չորս տարբեր տարիքի երեխաների մայր է, որոնցից առնվազն երեքը սոցիալական ցանցերում անձնական էջեր ունեն, վստահաբար հետևում են իրենց մոր այս վարքագծին, և ճիշտն ասած` խիստ կասկածում եմ, որ լավ օրինակ են վերցնում նրանից, էլ չեմ ասում, թե հանրային խոսքի նորմերի զրոյացմամբ` նման role-model-ից ինչ պիտի սովորի հատկապես երիտասարդ սերունդը. սկսելու են նմանատիպ բառապաշարը համարել նորմալ ու «թույլատրելի»։

Եթե այս տոնն ու իրար հաջորդող շնչակտուր գրառումները նպատակ են հետապնդում փակել քննադատողների բերանը, ապա պիտի հիասթափեցնեմ. այս կերպ միայն նպաստելու է հանրային բողոքի ակտիվացմանն ու սոցցանցերում հակաքարոզչական ալիքների ավելացմանը, ինչը, ի դեպ, խելացի կառավարելու դեպքում շատ բաղձալի ու ցանկալի արդյունքների կարող է բերել`օր առաջ այս ռեժիմից ազատվելու հարցում:
 
Սպասենք հետևանքներին...

Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում. ՆԳՆ Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՌԴ պաշտոնական կառույցները հարգանքի տուրք են մատուցել Աշխատանքային տարին կսկսվի՞ հունվարի 3-ից Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են տներ Ամերիկացիները շարունակում են վարժեցնել խելшգարված Եվրամիությանը. Մեդվեդևը՝ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիԹրամփի որդին կանխատեսել է, թե որքան կտևի հակամարտությունը Ուկրաինայում Տավուշում համադասարանցիների կողմից երեխային բռնnւթյան ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց «Դու գնա՛, բրինձ ու լոբի կեր». քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն ՄարուքյանԿենսաթոշակները 50%-ով բարձրացնելու հարցով ստորագրահավաք կսկսվի Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներինՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Չի լինելու նման բան, որ օդանավակայանից Վեհափառին տանեն. Հրայր Կամենդատյան Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Թաքեր Կարլսոնի հետ քննադատել են միայն ՔՊ-ականներն ու Ալիևի օգնական Հիքմեդ Հաջիևը. Մարիաննա ՂահրամանյանՎեհափառ Հայրապետը վերադարձավ հայրենիք
Ամենադիտված