Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ՆԳՆ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանը Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Կառավարության շենքի մոտ Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր Ավետիսյան Իրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ Մհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունը


Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն․ Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ին մեծ ու անկանխատեսելի պատերազմներ պետք չեն։
 
Համաշխարհային լրատվական ու քաղաքական շրջանակներում այս պահին թիվ մեկ թեման, իհարկե, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցն է։ Ինչպես շատերը, հավանաբար, արդեն հասկացել են, նրանք երկուսով են այժմ Ուկրաինայի «պատերազմի իրական տերը»։ Ամերիկյան և ռուսական կողմերի համար հեռախոսային զրույցն ակնհայտորեն բարեհաջող ավարտ է ունեցել, քանի որ հենց այն փաստը, որ նրանք զրուցել են երկու ժամ հինգ րոպե, շատ բան է ասում։
 
 
Վաղուց ակնհայտ է, որ ուկրաինական զինված հակամարտությունն ըստ էության ամերիկա-ռուսական «պատերազմ է», և միայն այդ երկու երկրները կարող են վերջ տալ դրան: Մյուս երկրները, վաղ թե ուշ ստիպված կլինեն հաշտվել այդ իրականության հետ։ Ի վերջո, ո՛չ Ուկրաինան, ո՛չ Եվրոպան, որքան էլ իրենք իրենց համոզեն, որ դա հնարավոր է, ի վիճակի չեն Ռուսաստանի դեմ կռվել առանց ամերիկյան օգնության, իսկ ԱՄՆ-ը դրանից խուսափում է:
 
Մեկնաբանելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը՝ հատկապես եվրոպական լրատվամիջոցները, հիմնականում նշում են, որ Թրամփն ու Պուտինն ամեն ինչում համաձայնեցված են գործում, որի պատճառով ԱՄՆ նախագահը հաճախ է արտահայտում իր «համակրանքը» Ռուսաստանի հանդեպ, իսկ Պուտինն ինքը ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր, այսինքն՝ չի համաձայնվել հրադադարին։
 
Եվրոպայի բարձրաստիճան առաջնորդները խելամտորեն լռեցին՝ զերծ մնալով զրույցի մասին հրապարակային հայտարարություններից՝ չքննադատելով Թրամփին։ Նրանք հասկանում են այն հանգամանքները, որոնցում հայտնվել են, գիտեն ինչպիսին է իրավիճակը ուկրաինական ճակատում, և հիշում են, թե ի՞նչ փակուղի են արդեն ստեղծել՝ հանուն իրենց ներքաղաքական նպատակների։ Նրանք դա արեցին առաջին հերթին սեփական ձախողված քաղաքականությունն արդարացնելու համար, որովհետև ենթարկվեցին Ամերիկայի նախկին նախագահ Ջո Բայդենի վարած քաղաքականությանը։
 
Այնուամենայնիվ, անկախ Դոնալդ Թրամփի հանրային քննադատության բացակայությունից (կամ գուցե հենց այդ պատճառով), պարզ է, որ եվրոպացի առաջնորդները հասկանում են, որ եվրոպական դիվանագիտությունն արդեն պարտություն է կրել։ (Չնայած նա դեռ չի հանձնվել, և եվրոպացիները կշարունակեն Թրամփին «ձգել» իրենց ճամբար՝ կապված ուկրաինական զինված հակամարտության և դրա լուծման ուղիների հետ):
Թրամփը դե ֆակտո ընդունել է Պուտինին որպես իր իրավահավասար գործընկեր և մեծ հեռանկարներ է տեսնում ռուս-ամերիկյան տնտեսական համագործակցության համար։ Նա կարող է խոսել ՌԴ նախագահի հետ երբ ցանկանա (և հակառակը), բայց եվրոպացի առաջնորդներն առայժմ զրկված են Պուտինի հետ շփվելու հնարավորությունից, և այդ փաստը հիասթափեցնում է նրանց, թեև, հասկանալի է, որ դա հենց եվրոպական լիդերների մեղքն է։
 
Այստեղ հարկ է մեջբերել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որն անգամ մեկնաբանության կարիք չունի, քանի որ ինքնին խոսուն է։ «Կարդինալներից մեկը, ում ես հանդիպեցի (Հռոմ կատարած այցի ժամանակ՝ Լեո XIV-ի երդմնակալության արարողության ժամանակ) ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղություն է ուզում, և որոշ եվրոպացիներ անընդհատ կոչ են անում ռազմական արշավ սկսել, ասես աշխարհը գլխիվայր շուռ է եկել»,- ասել է Ռուբիոն։
 
Տպավորությունն այնպիսին է, որ Թրամփը, հանդես է գալիս որպես «ռազմատենչ» լիդեր, որը միշտ պատրաստ է զինված ուժ կիրառել, եթե այլ տարբերակ չկա։ Սակայն իրականում նա այլ քաղաքականություն է վարում։ Նա փորձում է առավելագույնը բանակցել ամերիկյան շահերի համար միջազգային բոլոր կարևոր ոլորտներում՝ սկսած առևտրային քաղաքականությունից և մաքսատուրքերից մինչև համաշխարհային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Ավելին, նա օգտագործում է ուժի փաստարկները՝ որպես իր «հակառակորդների» վրա ճնշում գործադրելու միջոց։
 
Օրինակ՝ ԱՄՆ-ն այժմ պատրաստվում է Իրանի հետ բանակցությունների հինգերորդ փուլին, ինչն անկեղծորեն նյարդայնացնում է Իսրայելի ղեկավարությանը, ովքեր ի սկզբանե ցանկանում են ոչ միայն բանակցությունների չեղարկումը, այլև ԱՄՆ-ի համաձայնությունը՝ Իսրայելի հետ համատեղ ռմբակոծելու Իրանի միջուկային օբյեկտները։ Իսկ Թրամփին մեծ ու անկանխատեսելի Իրանի հետ պատերազմը պետք չէ, և նա ամեն գնով փորձում է խուսափել դրանից։ Նրան աջակցում են նաև առանցքային արաբական երկրները, որոնց ամենաքիչն է անհրաժեշտ լրացուցիչ անկայունություն Մերձավոր Արևելքում:
 
Դոնալդ Թրամփը նույն կերպ է վարվում նաև Ուկրաինայի հարցում՝ գիտակցելով, որ եթե ՌԴ հետ բանակցությունները չստացվեն, պատերազմի սրումը և դրանում Ամերիկայի ներգրավումը կարող է անխուսափելի լինել։
 
Եվրոպայում շատերն այս մոտեցումը չեն ցանկանում ընդունել։ Ուստի զարմանալի չէ, որ Եվրոպայի և Ուկրաինայի համար ամենամեծ ցնցումը ՌԴ դժկամությունն էր՝ համաձայնել 30-օրյա հրադադարին։ Նրանք էլ ավելի ցնցված էին, երբ Ռուսաստանի համար հետևանքներ չեղան, թեև Ստամբուլի բանակցություններից հետո դրանք սպասվում էին։ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հրաժարվել է Կոնգրեսի կողմից նախապատրաստված Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներից, քանի որ նա ճիշտ է հասկանում, որ դրանք այժմ անարդյունավետ են և կարող են վտանգել ողջ բանակցային գործընթացը։
 
Հ.Գ.
Պատահական չէր նաև Ռուբիոյի, երեկ ԱՄՆ սենատում հայտնած մտահոգությունը՝ կապված հայ-ադրբեջանական լարվածության հետ և չի բացառվում, որ այն ևս ստիմուլներ է ստանում եվրոպական տարածաշրջանից:
 
Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)Facebook-ում գործարկվել է Սամվել Կարապետյանի իրավունքների պաշտպանության խորհրդի էջըԲագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ՆԳՆ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմին ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է «Մարդկային եղբայրության դերը սոցիալական արդարության ամրապնդման գործում» պանելային քննարկմանըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը Ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ Կառավարության շենքի մոտ Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալով խուսափել պատերազմից. Մհեր ԱվետիսյանԻրավապահ համակարգի փոխարեն Հայաստանում կազմակերպված հանցավոր խումբ է. Մենուա Սողոմոնյան Իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններՄհեր Գրիգորյանը գնահատել է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությունըԹշնամու կամակատարներից պետք է պաշտպանենք Սուրբ Էջմիածինը. Ավետիք ՉալաբյանԻսրայելի ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ նոր հարձակում է սկսվել «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունիՔույր ու եղբոր ծեծի գործով ձերբակալվել է Տաթև համայնքի վարչական ղեկավարը Հայտնի է Փաշինյան-Էրդողան բանակցությունների ժամն ու տեղը Դժվար է գտնել Քրեական օրենսգրքի մի հոդված, որը սրանք չեն խախտել. Ցոլակ Ակոպյան 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ ՍրբազանԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտում սնանկությունների թիվն աճում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը իր կարողությունը կբաժանի 106 երեխաների միջևՀնարավոր է կարճատև անձրև, քամու ուժգնացում ԶՊՄԿ-ն նոր նախաձեռնություն է սկսում կրթական ոլորտում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական բնակավայրի ուղղությամբ․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ Փաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներին Փաշինյանի ամենասարսափելի վախերը «ՀայաՔվե» քաղաքացիական միավորման ներկայացուցիչները հանդիպել են Բելգիայի խորհրդարանի անդամ, «Ֆլամանդական շահ» խմբակցության ներկայացուցիչ Էլեն Սամինի հետՆվազագույնը, ինչ կարող են անել եվրոպացիները, Իսրայելին դատապարտելն է, աջակցությունը դադարեցնելը. ՄԱԿ-ում Իրանի դեսպանԳիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ․ ՀԺ Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են ԵրևանՄեծ խցանում Փարաքարում՝ Փաշինյանի՝ Թուրքիա գնալու պատճառով Ջուր չի լինելու Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ»«Իրանի ռեժիմի տապալումը մեր հիմնական նպատակը չէ». Նեթանյահու Այն մասին, թե ինչի ենք մենք պատրաստ՝ պաշտպանելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թշնամու կամակատարներից․ Ավետիք ՉալաբյանԻրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ են արել Փաշինյանը թող իր հարցերը լուծի, ոչ թե եկեղեցու. քաղաքացիներՀունիսի 20-ին ժամը 10:00-ից գազ չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոh, 2 վիրшվոր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում. Աբրահամյան Զախարովան զգուշացրել է Հայաստանին Այս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան
Ամենադիտված