Քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում․ Տիգրան Աբրահամյան Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղը «Ինքնաթիռում գտնվող բոլոր 242 անձինք զոհվել են»․ Հնդկաստանի ոստիկանություն Իշխանությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին. Արմեն Մանվելյան Աղետի պահին ինքնաթիռի ներսից նկարահանված կադրեր են պահպանվել Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մաhացել է Մաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց «ՀայաՔվեն» շարունակում է հերթապահությունը Մայր Աթոռում Վթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan


Կամ բոլոր երկարատև հետшպնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը. Արմեն Աշոտյան

Blog

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Երրորդ նախագահի նախօրեի կարճ բրիֆինգը Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր մաս դարձավ։ Առանց ինքնագովեստի, առանց պոպուլիզմի, առանց գերտերությունների հանդեպ ավելորդ ռևերանսների, առանց պաթոսի, բայց ազնիվ, հստակ, սթափ և իրատեսական գնահատականներով, տեսլականով։

Հասկանալի է, որ քաղաքական դաշտի հիմնական դերակատարների շուրջ ձևավորված ճամբարներն ի վիճակի չեն բաց աչքերով, բաց ականջներով և բաց ուղեղով ընկալել Սերժ Սարգսյանի խոսքը, և դրա կարիքն էլ չկա։ Երրորդ նախագահի ուղերձների հասցեատերը նրանք չեն, այլ հյուծված, տարակուսած, սեփական դարդերի և հոգսերի մեջ թաղված ապատիկ հայ հասարակությունը, ում ուղեղը կեղծիքներով, ստերով, մեծ-մեծ խոստումներով և գեոպիլիտիկ հեքիաթներով լվանալու անխնա ջանքեր են գործադրում այս կամ այն ճամբարը սպասարկող քարոզիչները։

Կարևոր էր, որ երրորդ նախագահը մերժեց 2018-ի իրադարձությունները այլասերելու, շահարկելու, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով վերագնահատելու ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակների օրակարգը։ Եվ դա արեց ոչ թե 2018-ի մասով ասելիք չունենալու, ինչ-որ բան կոծկելու կամ սեփական սխալները թաքցնելու մտադրությամբ, այլ որովհետև հիմա, երբ երկիրը հերթական ճակատագրական և անդառնալի կորուստների նախաշեմին է, «դրա վախտը չի»։

Այո, Սերժ Սարգսյանը չի հանրայնացնում մասնավոր զրույցները, մասնավորապես, եթե դրանք տեղի չեն ունեցել, և, հատկապես, եթե դրանք տեղի են ունեցել։ Որոշ շրջանակներ առանձնահատուկ դյուրագրգռվել են երրորդ նախագահի գնահատականից` այն մանիպուլյատիվ և պատիվ չբերող թեմային, թե բա` «ինչո՞ւ մերժեցին Սերժին, բայց նստեց Քոչարյանը»։

Մի քիչ բանակություն և մի քիչ բարոյականություն ունեցող ցանկացած մեկը կհասկանա, որ, նախ, 2018-ի իշխանազավթմամբ գործող ռեժիմը թափեց իր մաղձի առաջին չափաբաժինը Սարգսյանի հանդեպ, իսկ հերթական ստորությունները երրորդ նախագահի, իր ընտանիքի, իր շրջապատի և իր թիմի հանդեպ երկար սպասել չտվեցին: Կհասկանա, որ Նիկոլի համար Մարտի 1-ի թեման, որով երկրորդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկեցին և նստացրեցին, քաղաքական թիվ 1 շահարկման սյուժեներից է, և բնական է, որ այդ անբարոյականության թիրախում նախ այդ պահին երկիրը ղեկավարող անձն էր։

Կհիշի նաև, թե ինչպես էր երրորդ նախագահը և իր ողջ քաղաքական թիմը լծվել Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու խնդրին` թե երկրում, թե երկրից դուրս՝ դառնալով նիկոլական հիստերիկ քարոզչամեքենայի նոր լուտանքների և նոր վիրավորանքների թիրախ։

Այո, երբ Քոչարյանին հետապնդում էին, Սերժը նրան պաշտպանում էր, ուստի հազարապատիկ զավեշտալի է և թերաբարո, երբ հետապնդում են Սերժին, ոչ միայն չպաշտպանել նրան, այլ մի հատ էլ կեցվածք ընդունել, թե բա` «խի՞ Սերժը չի նստել»։ Վստահ եմ, որ նման զարգացումների դեպքում ընդդիմադիր դաշտի հայտնի շրջանակները նիկոլենցից պակաս չեն հրճվելու և չարախնդալու։

Որպես անձ, ում երրորդ նախագաhը երեկ հիշատակեց, և ով առ այսօր քաղաքական հետապնդման արդյունքում ազատազրկված է, ունեմ բոլոր, այդ թվում՝ բարոյական, իրավունքները մեկնաբանելու նաև «նստելը մեծ հերոսություն է թե չէ»` հարցը։

Եթե նստելը մեծ հերոսություն է, ապա ընդդիմադիր այն շրջանակներին, ովքեր համաձայն չէին երրորդ նախագահի գնահատականի հետ, բաց (շաաատ բաց) ճակատով կասեմ`ինքս ոչ պակաս «մեծ հերոս» եմ` հաշվի առնելով երկու տարվա ազատազրկումս, որից 15 ամիսը՝ մենախցում։ Իսկ Մամիկոն Ասլանյանին (իր անունը հիշատակելու համար թող ների ինձ Մամիկոնը) պիտի կոչեք «ամենամեծ հերոս»՝ հաշվի առնելով քաղաքական հետապնդման արդյունքում իր գրանցած ծանր «ռեկորդը»՝ 2 տարի 7 ամիս։

Կամ բոլոր երկարատև հետապնդվածներս ենք «մեծ հերոս», կամ ոչ մեկը. սա է պահանջում բանականությունն ու բարոյականությունը (առիթից օգտվելով` կրկին հայտնեմ շնորհակալությունս նաև երկրորդ նախագահի այն թիմակիցներին և հարող լրատվամիջոցներին մինչև «տարանջատում» օպերացիան ինձ և ընտանիքիս ցուցաբերած աջակցության, ուշադրության համար):

Ի դեպ, պետք է հիշեցնեմ հերոսության հարցի շահարկողներին, որ, ինչպես իր գրքում հստակ խոստովանել է ինքը` Ռոբերտ Քոչարյանը, նա վերադարձավ մեծ քաղաքականություն և համալրեց Փաշինյանի դեմ պայքարողների մեծ շարքերը հենց իր դեմ ապօրինի և անձնավորված հետապնդման հետևանքով։ Չգիտենք` ինչպես կդասավորվեր երկրորդ նախագահի քաղաքական ճակատագիրը, եթե Նիկոլն իրեն չբանտարկեր։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
22.05.2025

Kapan fest 2025. Խենթ երազանքից՝ համաշխարհային փառատոն «Եթե փնթի ինֆորմացիան սպորտ լիներ, Չախոյանը օլիմպիական չեմպիոն կլիներ». Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատասխանը՝ բլոգերին Քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում․ Տիգրան Աբրահամյան Հայ պատանիները հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմային հաշվարկում շրջանցել են Վրաստանին և Ադրբեջանին՝ զբաղեցնելով առաջին տեղըՀայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցներըԾնվեց… Ռոզա Դավթյանը ուրախալի լուր է հայտնել. Բացառիկ հոլովակ Աբրահամ Հովեյանը ցավակցություն է հայտնել Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ «Ինքնաթիռում գտնվող բոլոր 242 անձինք զոհվել են»․ Հնդկաստանի ոստիկանություն Իշխանությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին. Արմեն Մանվելյան Հայրենիքը միայն ՀՀ-ն չէ, այլ ամբողջ Հայաստան աշխարհը. Ավետիք Քերոբյան Վերքը բավականին խորն է, դաստակը կախ էր ընկած. դանակահարված դպրոցական տղային վիրահատել են Աղետի պահին ինքնաթիռի ներսից նկարահանված կադրեր են պահպանվել Ճամբարակում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մաhացել է Մաhացել է գեներալ-մայոր Էդուարդ Անդրիկյանը «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց«ՀայաՔվեն» շարունակում է հերթապահությունը Մայր Աթոռում Տարադրամի փոխարժեքն` այսօրՎթար՝ Արագածոտնում, բախվել են բեռնատար «Volvo» և «Opel», վիրավnրներ կան․ Shamshyan Փաշազադեն ձայնակցում է Փաշինյանին Փաշինյանը ՔՊ-ին ասել է, թե ոչ ոքի չի խնայելու ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 242 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 13-ին, 17-ին և 19-ին Ուրալի դաշնային համալսարանի գիտնականները ստեղծել են արևային վահանակներ մթնշաղին և ամպամած եղանակին աշխատելու համար Եկեղեցու վրա լուտանքներ թափող անձը երկու օր առաջ քաջալերանք ստացավ ազերի գլխավոր մոլլայից. Հրայր ԿամենդատյանԻնչպես են ադրբեջшնցիները Ռուսաստանում արձագանքել Աննա Մաքսիմին ու նրա ֆիլմին. բացառիկ կադրեր Նիկոլը կարող է հիմնել նոր կրոն, նոր դավանանք, նոր եկեղեցի. Մենուա ՍողոմոնյանԻնչով է զբաղված մի ամբողջ պետության ղեկավար հանդես եկող անձը. առավոտից երեկո ֆեյսբուքյան ստատուսներ է երկնում. Աննա ԿոստանյանՀայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ «Սադրում են, որ պլանները փոխենք. մենք ամբողջությամբ պատրաստ ենք, ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու»Շնորհավոր տոնդ, իմ հայ ժողովրդի լավագույն բարեկամ ու հարազատ ընկեր՝ Ռուսաստան. Մհեր Ավետիսյան Այն մասին, թե ինչ է սպասվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի վրա ոտնձգություն կատարողներին. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք՝ Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա. Shamshyan Իշխանությունը բոլոր ասպարեզներում փորձում է հաստատել իր դիրքերը, յուրացնել այդ ոլորտի ինքնիշխանությունը. Աննա ԿոստանյանՆիկոլը թուրք է, ոչ թե քրիստոնյա, եթե մեր եկեղեցին այսպես անարգում է. քաղաքացի Հայտնի է Ճամբարակում պայթյունի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը Team-ը, NVIDIA-ն և Firebird-ը հայտարարում են տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն․ դոլար արժողությամբ մեգանախագծի մասին Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության. «Փաստ» Անհամեմատելի «համեմատություն». «Փաստ» «Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ» Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա. «Փաստ» Ո՞ւմ սրտով չէ ստվերային տնտեսության դեմ պայքարի համար նախատեսված թվային համակարգը, և ի՞նչ վերաբերմունք ունեն պետական մարմինները. «Փաստ» Զանգվածային հարձակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Կարևոր մեսիջներն ու իշխանական անհանգստությունները. «Փաստ» Առնվազն չի բացառվում, որ նման արշավն ուղղորդում և ֆինանսավորում է Ադրբեջանը. «Փաստ» Սև ծովից հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան, կլինեն տեղումներ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ Հայկ ԿոստանյանԲոլոր առումներով քանդում են ՀՀ-ն«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետՎթար՝ Երևանում, Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են «Lexus» և «Volvo», վիրավnր կա. Shamshyan Հունիսի 12-ին, 13-ին, 17-ին և 19-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենադիտված