Եռակողմ հայտարարություն է տարածվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում Ինչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина «Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր Կամենդատյան Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն


«Եկեղեցին որևէ պարագայում չպետք է մտնի Նիկոլ Փաշինյանի որոգայթների մեջ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, շարունակում է հարձակումները Հայ առաքելական եկեղեցու և հոգևոր սպասավորների վրա։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ զրույցի ժամանակ, երբ անդրադառնում ենք իշխանությունների այս գործողություններին, նա առաջարկում է այս թեմային անդրադառնալիս հետևյալ հարցն ուղղենք նաև ինքներս մեզ՝ ինչո՞ւ է այս պահին տեղի ունենում հարձակումը Հայոց եկեղեցու վրա։ «Այժմ Հայոց եկեղեցին մնացել է ժողովրդի համակրանքը վայելող, բարձր վարկանիշ ունեցող այն ազգային հաստատությունը, որը դիմադրում է Հայաստանի ընթացող կապիտուլ յացիային, կապիտուլ յացիա, որը բխում է Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի շահերից։ Հայոց եկեղեցին ամուր կանգնած է Արցախի, Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հարցերը միջազգային քննարկումների օրակարգ բերելու դիրքերում։ Սա խիստ վտանգավոր է Ալիևի համար, որն ուզում է, որ գերեզմանվի, փակվի Արցախի հարցն ընդհանրապես։ Սա նաև Նիկոլ Փաշինյանի համար է խիստ անցանկալի օրակարգ, որովհետև Նիկոլ Փաշինյանին իշխանության պահելու, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը աջակցելու հարցերում թուրքադրբեջանական տանդեմի կարևորագույն նախապայմաններից մեկն Արցախի հարցը մեկընդմիշտ փակելն է։ Եկեղեցին անում է մի բան, որը հակասում է և՛ թուրքադրբեջանական շահերին, և՛ չի խոսում Փաշինյանի իշխանության պահպանման օգտին։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն այսպես մոլեգին հարձակումներ է գործում Հայոց եկեղեցու վրա։ Տիրանայում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպումն ուշագրավ եմ համարում այն իմաստով, որ Տիրանայից հետո, կարծես թե, ադրբեջանական հռետորաբանությունն այն հարցում, որ Սահմանադրության փոփոխությունը պետք է լինի «Խաղաղության պայմանագրի» նախապայման, մեղմացել է։ Տևական ժամանակ է, կարծես, առաջ չի քաշվում այն թեման, որ մինչև չփոխվի Սահմանադրությունը, չի լինի «Խաղաղության պայմանագիր»։ Ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանն է խնդրել, համոզել Սահմանադրության փոփոխության թեման առաջ չքաշել, որովհետև բացատրել է՝ այդ հարցով հանրաքվեում չի կարող հաղթել։ Բայց փոխարենը նրա առջև դրել են այն պայմանը, որ Արցախի հարցը պետք է մեկընդմիշտ փակել, և ցանկացած այլ կառույց, ուժ, որը այդ հարցը կբացի, Նիկոլ Փաշինյան, պահիր քո վերահսկողության տակ։ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, կատարում է այդ ստանձնած պարտավորությունը։ Ուզում է ցույց տալ, որ կարող է այդ հարցն իր վերահսկողության տակ պահել, անել այնպես, որ Արցախի հարցը գործնական արծարծումներ չունենա հատկապես միջազգային քննարկումներում, ինչին ուղղված է Կաթողիկոսի անձի փոփոխության այն ստոր օրակարգը, որը նա առաջ է քաշում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սողոմոնյանը։

Ընդգծում է՝ հիմնական առանցքը սա է, բայց դրանով Նիկոլ Փաշինյանը նաև այլ խնդիրներ է լուծում։ «Ստեղծում է քաղաքական կոնֆլիկտ, որի մեջ նորից սկսում է ներկայանալ իբրև ժողովրդի ներկայացուցիչ, ժողովրդի պաշտպան։ Նա օգտագործում է այդպիսի բառեր, խոսքեր, օրինակ՝ «ժողովրդին ենք վերադարձնում Եկեղեցին»։ Դրանով ցանկանում է դիրքավորվել որպես ժողովրդի շահերի ներկայացուցիչ այդ կոնֆլիկտի մեջ։ Առաջ, եթե դևը «նախկիններն» էին, որոնց դեմ նա պայքարում էր՝ որպես դևի գլուխը կտրող, ապա հիմա նա, որպես դև, ուզում է ժողովրդին ներկայացնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որի դեմ նա պայքարում է։ Այսպես նաև նա իր ընտրազանգվածի հարցն է փորձում լուծել»,-նշում է մեր զրուցակիցը։

Եկեղեցին գերզսպվածություն է ցուցաբերում այս իրավիճակում, ի վերջո, անկեղծ լինենք, նա երբևիցե չպետք է իջնի այս անհասկանալի զազրախոսությունները մեկնաբանելու մակարդակին։ Հանրությունն էլ իր աջակցությունն է հայտնում Եկեղեցուն՝ հանձին Վեհափառ հոր։ Դրա վկայությունն է նաև այն, որ հարյուրավոր մարդիկ օրերս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Գարեգին Երկրորդին և այս կերպ ևս ցույց տվեցին, որ Առաքելական եկեղեցու կողքին են։ «Եկեղեցին մինչ այժմ այդ հարցում շատ ճիշտ, հավասարակշռված ուղեգիծ է առաջ տարել, և կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ նույն ձևով շարունակի, Եկեղեցին չպետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանին։

Եկեղեցին պետք է շարունակի իր առաքելությունն իրականացնել, պետք է էլ ավելի ակտիվացնի իր հոգևոր, ազգային գործունեությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև Փաշինյանի հարձակումներից հետո մարդկանց հետաքրքրությունը մեծացել է, նաև նույնիսկ այն մարդկանց, ովքեր հոգևոր առումով խորապես հավատացյալ չեն, բայց հասկանում են, որ շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ու գնում են դեպի Եկեղեցի։ Մեր Եկեղեցին պետք է ավելացնի ջանքերն իր հոգևոր ազգային գործունեության ուղղությամբ՝ ոչ մի պարագայում չմտնելով Փաշինյանի որոգայթների մեջ։ Քաղաքացիներն օդանավակայան առաջին հերթին գնացել էին ի պաշտպանություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի կառույցի, երկրորդ հերթին՝ նաև ի պաշտպանություն Վեհափառի։ Բայց նաև շատ կարևոր է, որ մարդիկ այնտեղ գնացել էին ի պաշտպանություն Հայաստանի պետականության, Սահմանադրության և ժողովրդավարության։ Օդանավակայանում Վեհափառին դիմավորելու նախաձեռնությունը հենց այս արժեքների գիտակցմամբ էր՝ Եկեղեցի ու Վեհափառ, Հայաստանի պետականություն և Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանի ոտնձգությունները սահմանադրական կարգի, պետականության հիմքերի խախտումներ են, նաև մեր կրոնական զգացմունքների վիրավորում, բայց, ընդհանուր առմամբ, կրոնական ազատության դեմ ուղղված լուրջ ոտնձգություն է և ավտոկրատիայի ուղղված գործունեություն Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ես անձամբ և, համոզված եմ, իմ նման հազարավոր մարդիկ, ովքեր «Զվարթնոցում» էին, այնտեղ էին պաշտպանելու Հայոց եկեղեցին, Հայոց պետականությունը, Սահմանադրությունը և կրոնական ազատությունների սկզբունքը, որը մեզ համար կարևոր արժեք է»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եռակողմ հայտարարություն է տարածվել ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում Ինչպե՞ս է ռուսական ռազմաբազայից ԲԿ տեղափոխված զինծառայողի վիճակը. մանրամասներ Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина Երեք օրում բացահայտվել է 221 հանցագործություն. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 49 մարդ«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր ԱվետիսյանԼռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ ԱրզումանյանԿամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն«ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Գազալցակայանում uպանություն է եղել, 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով Արտակարգ դեպք՝ Երևանում, ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց մասամբ ընկել է. Shamshyan ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան Ե՞րբ է պետք վճարել գազի համար Կանխվել է հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում Ինչպես են Գետազատում կորած և գտնված երեխային «շտապօգնությունով» տեղափոխում ԲԿ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կա տուժած Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամ է փոխանցվել է բյուջե․ ՔԿ ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք ՉալաբյանՆիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԱնի Երանյանը՝ հարսանեկան զգեստով (լուսանկար) Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Գիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Ամենադիտված