Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина «Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր Կամենդատյան Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր Ավետիսյան Լռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ Արզումանյան Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից


Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

Հասարակություն

2025-ի հունիսի 19-ին «Դվին» հյուրանոցային համալիրի «Հարթակ հոլլ» դահլիճում կայացավ ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: «ԱրարատԲանկը 2024թ․-ին ամրապնդել է իր դիրքը՝ որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն»,- անցած տարվա գործունեության արդյունքներն ամփոփելիս նշել է  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

Չնայած այն բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ  ազդեցություն և հետևանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը ԱրարատԲանկի համար շարունակական հաջողությունների տարի էր՝ ինչպես նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, այնպես էլ ձեռքբերումների տեսանկյունից: Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։ 

2024թ․-ի տարեկան արդյունքներով Բանկի ակտիվները կազմել են  419,489 մլն ՀՀ դրամ։  Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4.0%-ով կամ 15,993 մլն ՀՀ դրամով: Բանկի ակտիվների վերջին տասը տարիների միջին աճի տեմպը կազմել է 11.7%։ Ընդհանուր ակտիվներում եկամտաբեր ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 85.8%: 

2024թ․-ի տարեվերջի դրությամբ հաճախորդներին տրված վարկերի մնացորդը կազմել է 218,114 մլն ՀՀ դրամ: 2023թ.-ի համեմատ ցուցանիշի ավելացումը կազմել է 8.8%  կամ 17,574 մլն ՀՀ դրամ: 2024թ․-ին Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52.0%-ը, նախորդ տարվա 49.7 %-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Բանկի կողմից տրամադրված բոլոր վարկատեսակների գծով արձանագրվել է ծավալների ավելացում (մանրածախ վարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 16.1%-ով, իսկ կորպորատիվ վարկերը` 0.7%-ով):

2024թ.-ի ավարտին Բանկի պարտավորությունները կազմել են  349,659 մլն ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով  1.6%-ով կամ 5,466 մլն ՀՀ դրամով: 

Ժամկետային ավանդները հաշվետու տարվա ավարտին կազմել են 147,093 մլն ՀՀ դրամ կամ ընդհանուր պարտավորությունների շուրջ 42.1%-ը և 2023թ.-ի համեմատ ավելացել են 31.5%-ով։ Մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 27.5%-ով, իսկ իրավաբանական անձանց ավանդները՝  53.9%-ով:

2024թ.-ի վերջի դրությամբ Բանկի սեփական կապիտալը կազմել է 69,830 մլն ՀՀ դրամ, որը նախորդ տարվա վերջի համեմատ աճել է 10,526 մլն ՀՀ դրամով կամ 17.7%-ով: Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է շահաբաժինների վճարում։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է 2024թ.-ի տարեկան գործունեության արդյունքում գեներացված 12,191 մլն ՀՀ դրամ զուտ շահույթով։ Կապիտալի վրա դրական ազդեցություն է ունեցել նաև արժեթղթերի վերագնահատման պահուստների փոփոխությունը։

2024թ.-ի ընդհանուր կապիտալի փոփոխության արդյունքում մեկ բաժնետոմսի հաշվեկշռային արժեքը կազմել է 37,276 ՀՀ դրամ՝ 2023թ.-ի 31,657 ՀՀ դրամ ցուցանիշի համեմատ աճելով 17.7%-ով։

2024թ․-ին Բանկի կողմից ստացված զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտները կազմել են 20,730 մլն ՀՀ դրամ՝ 2023թ․ համեմատ ավելանալով  3,897 մլն ՀՀ դրամով  կամ 23.2%-ով:

2024թ․-ին Բանկի զուտ շահույթը կազմել է 12,191 մլն ՀՀ դրամ, ավել լինելով նախորդ տարվա ցուցանիշի համեմատ 1,366 մլն ՀՀ դրամով  կամ 12.6%-ով։

«2024թ.-ին ԱրարատԲանկի  գործունեությունն ուղղված է եղել լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն»,- ամփոփելով խոսքը՝ նշել է Մհեր Անանյանը: 

Արդեն ավանդույթ է դառնում ԱրարատԲանկի բաժնետերերի ընդհանուր տարեկան ժողովին ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացնել նաև կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին տեսահաշվետվությունը։

2024-ին ԿՍՊ շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Ռուս զինվորականները սկսել են պաշտպանական կառույցներ ստեղծել․ РБК-Украина Երեք օրում բացահայտվել է 221 հանցագործություն. գրանցվել է 41 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 49 մարդ«Պետական ծառայողը չպիտի վախենա ժողովրդից, այլ ծառայի ժողովրդին»․ Հրայր ԿամենդատյանԽոշոր հրդեհ՝ Չարենցավանում, տեսանելի է եղել մի քանի 100 մետրից․ Shamshyan Պետք է չմոռանալ, որ մեզանից հետո դեռ սերունդներ են լինելու․ Մհեր ԱվետիսյանԼռող կամ պատերի տակ խոսող մտավորականներն անընդունելի են. Լիլիթ ԱրզումանյանԿամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն«ՀայաՔվեն» Գյումրիի տարածքային գրասենյակում անցկացրեց «Անվտանգություն եւ կառավարում» թեմայով քաղաքական դասընթաց Գազալցակայանում uպանություն է եղել, 2 աշխատակից կատարել է հանցագործությունների պարտակում Վաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան Կարապետյանը սկսել է նոր թիմի ստեղծումը. իշխանության մեջ խուճապ է Փաշինյանը եվրոպացիներին հաշիվ է տալու ճանապարհների հարցով Արտակարգ դեպք՝ Երևանում, ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց մասամբ ընկել է. Shamshyan ՔՊ-ն դժգոհ է քաղաքական հավաքի արդյունքներից Մեր մեծագույն բարդույթը էլիտար ճգնաժամն է․ «հասկանանք», «սպասենք», «թույլ տանք» բառերի պերմանենտ տիրաժավորումն էս ազգի համար պատուհաս է դարձել. Արմեն ՀովասափյանՆիկոլին հնարավոր է և պետք է հաղթել օր առաջ. միակ տարբերակը` «գաղափար + սուբստրատ». Արմեն Աշոտյան Ե՞րբ է պետք վճարել գազի համար Կանխվել է հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներում Ինչպես են Գետազատում կորած և գտնված երեխային «շտապօգնությունով» տեղափոխում ԲԿ Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կա տուժած Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամ է փոխանցվել է բյուջե․ ՔԿ ԶՊՄԿ և ԵՊՀ համագործակցության շրջանակում ապագա երկրաբաններն ու աշխարհագետներն իրենց պրակտիկան են անցկացնում «Տաքսու վարորդը՝ ճնշված Հայաստանում»․ Հրայր ԿամենդատյանՋուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ Ռուսաստանի հաղթանակն ու հզորացումը ուժեղացնում է Հայաստանի անվտանգության դիրքերը․ Մհեր Ավետիսյան Նիկո´լ, վերջին գալդ լինի Գյումրի. քաղաքացիՆիկոլ, դու հայ եկեղեցու հետևորդ չես, ամբողջ կյանքդ շնացել ես. Հովհաննես ԻշխանյանՉպե´տք է համակերպվենք այս վարչախմբի ապօրինությունների հետ. Ավետիք ՉալաբյանՆիկոլը վախկոտ է և չի կարող անձամբ որևէ շարժում առաջնորդել. Մենուա ՍողոմոնյանԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարք Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԱնի Երանյանը՝ հարսանեկան զգեստով (լուսանկար) Կալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Գիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Իրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars
Ամենադիտված