Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի Փոխարժեքների պատկերը Հայաստանում՝ ապրիլի 22-ի դրությամբ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 22-ի համար Իտալիայի գավաթ. «Ինտերը» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Կոմոյին» և դուրս եկավ եզրափակիչ Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը


Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Հայաստանի պատվիրակության կազմում 24 ներկայացուցիչ է ընդգրկվել, այդ թվում՝ մարզիկներ, մարզիչներ և թիմի պատասխանատու անդամներ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանը:

Ողջունելով մեդալակիր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել մրցաշարում դրսևորած նվիրումի, բարձր արդյունքների և Հայաստանի պատիվը միջազգային ասպարեզում բարձր պահելու համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հատկապես կարևորել է հայկական ավանդական կարատեի կայուն զարգացումն ու այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ բարձր գնահատելով մարտարվեստի մարզիչների դերակատարությունը երեխաների՝ որպես մարզիկ և անհատ ձևավորման ճանապարհին:

«Անգնահատելի է այն ներդրումը, որ ունենում եք երեխաների առողջ ապրելակերպի, դաստիարակության, բարոյական և կամային արժեքների ձևավորման գործում»,- դիմելով մարզիչներին՝ ասել է Հասմիկ Ավագյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև զրուցել է պատանի մարզիկների հետ Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում գրանցած արդյունքների, տպավորությունների և զգացողությունների մասին:

Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել՝ ավանդական կարատեն մեր երկրում ամուր հիմքերի վրա է, ինչի արդյունքում Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում հայ մարզիկները տպավորիչ արդյունքներ են գրանցել:

6-7 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Իսկանդարյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մարզաձևերում, իսկ անհատական կումիտե մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Էդուարդ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մարզաձևերում: 8-9 տարեկանների խմբում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալներ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե և թիմային կատա մրցաձևերում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե մրցաձևում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալ:

8-9 տարեկանների խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Աբովյանն անհատական կատա և անհատական կումիտե մրցաձևերում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ անհատական կատա մրցաձևում՝ բրոնզե:  

10-11 տարեկանների խմբում Ալեքս Մուրադյանը 5 ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում: Նույն տարիքային խմբում Հովհաննես Զարգարյանն արծաթե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ թիմային կատա մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: 10-11 տարեկանների խմբում Տիգրան Հարությունյանը բրոնզե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մրցաձևերում, իսկ թիմային կումիտե մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Հարությունյանն անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կատա մրցաձևերում նվաճել է բրոնզե, իսկ թիմային կումիտեի մրցաձևում՝ արծաթե մեդալ:

12-13 տարեկանների խմբում Մարկ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ անհատական կատա մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ: Նույն տարիքային խմբում Հովհաննես Եղիազարյանը ոսկե մեդալներ է նվաճել կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում:

 

16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցրել անհատական Կո-Գո կումիտե մրցաձևում, իսկ անհատական շոբու իպպոն կումիտե մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ:

Եվրոպայի գավաթի խաղարկության արդյունքներով ձևավորվել է Հայաստանի հավաքականը, որը հոկտեմբերի 20-26-ը Սերբիայում մասնակցելու է Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի ղեկավար խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանի խոսքով՝ Երևանում և ՀՀ մարզերում մինչև 2500 պատանիներ են զբաղվում այս մարզաձևով:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ մասնակից ունի Փոխարժեքների պատկերը Հայաստանում՝ ապրիլի 22-ի դրությամբ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 22-ի համար Իտալիայի գավաթ. «Ինտերը» ֆանտաստիկ քամբեքով հաղթեց «Կոմոյին» և դուրս եկավ եզրափակիչ Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Ապրիլի 22-ին, 23-ին, 27/28/29-ին լույս չի լինելուԱպրիլի 23-ին գազ չի լինելու․ հասցեներԲախվել են «Mazda»-ն, «Rivian»-ը և «Opel»-ը․ վերջինը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներՇնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ Ծառուկյան15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանՋրանջատում Լոռու մարզումՆԳՆ կիբեռոստիկանությունը՝ DDoS հարձակումների մասինՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանՄաշկային գոյացուցյուններ. ի՞նչ են նշանակում, ե՞րբ պետք է դիմել բժշկիՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արելՄալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն էՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար ՄելոյանՄարիաննա Ղահրամանյանը ներկայացնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակըԺամանակն է, որ մեր ազգի ուժեղ զավակները չլինեն կալանքի տակ՝ 2 ընկերների ջանքերով. Նարեկ ԿարապետյանՄաղթում եմ ոչ թե կանաչ, այլ քարքարոտ ճանապարհ, որ այդ քարերը հատ-հատ մաքրելով դուրս գանք մինչև հաղթական կետ․ Նաիրի ՍարգսյանՍամվել Կարապետյանը չի խնայի ոչինչ, որ մեր գերիները վերադառնան, համոզված եմ. ԱռաքելյանԱռեղծվածային դեպք, Նոր Արեշի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած օտարերկրացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումըԲաքվի մետրոյում միջադեպի հետևանքով վիրավորներ կանՋերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևները կշարունակվեն Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 22-ինՍպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ինտենսիվ․ եղանակի տեսությունը Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը օգտագործել է Իրանի հետ զինադшդարը վերազինմшն համար. Թրամփ Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակՀայաստանը պետք է համագործակցի Եվրամիության հետ որպես ինքնուրույն ազգային պետություն․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցԱռաջնայինը ոչ թե ցուցակներում ընդգրկվելն է, այլ այս իշխանությունից ազատվելը․ Արմեն Մանվելյան«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր «Կյանքի դժվարություններն ինձ կոփել են՝ սովորեցնելով ավելի ուժեղ ու համառ դիմակայել փորձություններին». Ջիվան Ավետիսյանը կիսվել է «20 20-ի հրեշտակները» ֆիլմի ստեղծման բարդ ընթացքից «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Սունդուկյան թատրոնի ստուդիան՝ միջազգային թատերական փառատոնի մրցանակակիր Գեներալ Կարապետյանը վերջին զինվորական նախարարն էր, ով դիմակայեց թուրքին. տեսանյութԵվրոպան խուսափել է էներգետիկ ճգնաժամից շնորհիվ վերականգնվող էներգիայի Արմեն Ստեփանյան. «Բիզնեսը եւ բնությունը» խորագիրը լիովին արտացոլում է ԶՊՄԿ մոտեցումը Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը Խոստացել էին աղքատության մակարդակը 50%-ով նվազեցնել․ միայն 1%-ն է իրականացել․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին
Ամենադիտված