Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն


Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի առերես բանակցությունները տևեցին մոտ 5 ժամ: Չնայած նման երկար հանդիպմանը, դրա բովանդակության վերաբերյալ հաղորդագրություններն ու «արտահոսքերը» կարճառոտ ու կցկտուր էին: Ամեն դեպքում, հանդիպումից կարճ ժամանակ անց, հիմնվելով նաև ՀՀ ԱԳ փոխնախարարի՝ հետագայում «հերքում-պարզաբանումային» հստակեցումների կարիք ունեցած խոսքի վրա, բազմաթիվ մեկնաբաններ նշեցին, թե քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը: Բազմաթիվ քննարկումներ եղան, մեկնաբանություններ, կարծիքներ հնչեցին:

Բայց դա դեռ մի կողմ: Ի վերջո, այդ բանակցությունների բովանդակության մասին նույնիսկ շատ վստահ «մանրամասնություններ» հայտնողներից ոչ մեկը Աբու Դաբիում՝ հանդիպման սրահում եղած «սեղանի տակ» չի եղել, ոչ էլ, կներեք, «ժուչոկ» է դրել: Իրենք՝ հանդիպողներն էլ առնվազն մոտ ժամանակներում չեն ասելու, թե ինչ են քննարկել, ինչ են պայմանավորվել: Ինչպես, օրինակ՝ մինչև հիմա գաղտնի է պահվում «խաղաղության համաձայնագրի» տեքստը, որն ամիսներ առաջ հայտարարվեց որպես վերջնականորեն փոխհամաձայնեցված: Ոչինչ, որ դա նույն Փաշինյանն է, որ հրապարակում կոկորդ էր պատռում, թե՝ ժողովո՜ւրդ, բացառվում է, որ մի բան պայմանավորվեմ ու չգամ և ձեզ չասե՜մ... Հիմա ո՞վ է նման «անկարևոր բաներ» հիշում:

Հետաքրքիր է այլ բան: Այն, որ շատ ու շատ մեկնաբաններ, քաղաքականապես ակտիվ մարդիկ, պարզապես քաղաքացիներ, շատերը, մի խոսքով, ասում, սոցցանցերում գրում, հարցազրույցներում նշում են, թե՝ «վա՜յ, տեսա՞ք, թե ինչ արեց... վա՜յ, միջանցք է տալիս... վա՜յ, Հայաստանում զանգվածաբար ադրբեջանական թուրքերի բնակեցմանն է համաձայնում...»:

Այսի՞նքն: Դուք ի՞նչ է, ինչ-որ ուրի՞շ բա՞ն էիք սպասում: Իսկ ի՞նչ է, դա նորությո՞ւն է...

Ի՞նչ է կատարվում խոշոր ընդգրկմամբ. կատարվում է այն, որ արևմտյան ուժերին ու շրջանակներին պետք է մեր տարածաշրջանում զրոյացնել Ռուսաստանի ազդեցությունը, Իրանին անկյուն մղել, իսկ Չինաստանի առաջ փակուղիներ ձևավորել: Հիմա թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կկատարվի, կներեք, Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի ու մյուսների համար խորապես միևնույնն է:

Ավելի նեղ իմաստով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ներգրավվելով այդ ծրագրի մեջ, հետապնդում են իրենց զուգահեռ նպատակը՝ վերացնել Հայաստանի սուբյեկտայնությունը (պետականությունը), այն առնվազն դարձնել ձևական մի բան, ժամանակի կարճ ընթացքում հասնել Հայաստանի հայաթափման: Դա նրանք սկզբունքորեն չեն էլ թաքցնում, հարցն այն է, թե մենք որքանով ենք դա հասկանում:

Կոնկրետ Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը այդ ծրագրերի հետ ոչ մի խնդիր չունեն, ավելին՝ բացեիբաց ու կոնկրետ օրինակներով քանիցս ցույց են տվել, որ առանց նեղվելու սպասարկում են օտարների շահերը: Նրանց համար գերխնդիրը իրենց անձնական անվտանգությունը, իշխանության շրջանում կուտակած նյութական բարիքները պահպանելպաշտպանելն է, իսկ դա հնարավոր է իշխանությունն ամեն գնով պահելու դեպքում: Իսկ իշխանությունը կարող են պահել բացառապես բռնատիրական մեթոդներով:

Հիմա այս ամենի խորապատկերում որքանո՞վ պետք է զարմանալի լինեն ՓաշինյանԱլիև 5 ժամանոց հանդիպման հավանական արդյունքները, թեպետ մեր դեպքում տեղին է ասել՝ հետևանքները: Ավելին, այնպիսի ճնշող տպավորություն է, որ շատերը նստած սպասում են, որ Փաշինյանի ձեռամբ հերթական որևէ վատ բանը կատարվի, որպեսզի հետո ասեն՝ «վա՜յ, կատարվեց... վա՜յ, արեց...»: Հա, ի դեպ, բռնատիրության մասին: Բոլորն են նկատել, որ Փաշինյանի՝ Էրդողանի ու Ալիևի հետ վերջին ինտենսիվ «շփումները» ուղիղ գծով զուգահեռվում են Հայաստանում ազգային ուժերի, ավանդական կառույցների դեմ ռեպրեսիվ հարձակումներին: Ոմանք դեռ հարցնում են՝ ուղիղ կապ կա՞ այդ «շփումների» ու բռնաճնշումների միջև: Կարծում ենք՝ դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է հարցնելը:

Մեկնեց Ստամբուլ: Հանդիպեց Էրդողանի հետ: Դրանից առաջ Ազգային եկեղեցին պաշտպանելու մասին պարզ արտահայտության համար փաշինյանական վարչախմբի կամայական հարձակման թիրախում հայտնվեց խոշոր գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը: Ստամբուլից Փաշինյանը գոհ և ուրախ վերադարձավ ու անմիջապես հետևեց վայրագ հարձակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա: Ի լրումն, որպեսզի հանկարծ այլ կասկածներ չլինեն, Փաշինյանը լրացուցիչ գրառմամբ հայտարարեց, որ անձամբ ինքն է առաջիկայում գլխավորելու Վեհարանի վրա հարձակումը: Դե, հասկանալի է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու, Եկեղեցին, որպես ազգային կառույց, զրոյացնելու նպատակով: Բուն հանդիպման օրը առավոտ կանուխ սկսվեցին խուզարկություններ, բերման ենթարկվեցին տասնյակ մարդիկ:

Նույնը՝ հենց այս օրերին: Դեռ Աբու Դաբի մեկնելուց առաջ սկսվեցին հարձակումները ընդդիմադիրների վրա, այդ թվում՝ ԱԺ դահլիճում: Իսկ նույն այն ժամերին, երբ Փաշինյանը հաղորդակցվում էր «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ, փաշինյանական ռեպրեսիվ մեքենան հարձակվեց ՀՅ Դաշնակցության վրա, ձերբակալություններ, խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվեցին խաղալիք «նռնակներ» ու մի շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ, որը ՀՅԴ հանրահայտ կարգախոսն է:

Համացանցն սկսեց «ղժժալ» Փաշինյանի քննչականի վրա, վերջինիս կողմից սույն շապիկը որպես «ահաբեկչական ծրագրերի» իրենց սին մեղադրանքների հիմնավորում ներկայացնելու կապակցությամբ: Մինչդեռ, կարծում ենք, այդտեղ ոչ մի պատահական բան չկար, ավելին՝ դա ոչ մի «անգրագիտության» դրսևորում էլ չէ: Ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, իսկ հանձնարարականները կուրորեն կատարողների համար բացարձակապես էական չէ՝ խաղալիք «նռնա՞կ» կհայտնաբերեն, թե՞ պլաստիկ, մեկանգամյա օգտագործման պատառաքաղ («ծակող գործիք»): Նրանց համար կարևոր է, որ այդ ամենը փաթեթավորեն որպես «ահաբեկչության նախապատրաստում»: Իսկ շապիկն ի ցույց են դրել սոսկ որպես դրա վկայություն, որպես «ռևանշիզմի» ակնարկ, որպես անցյալը ջնջելու ակնարկ:

Ի դեպ, առիթ ունեցել ենք նշելու, կրկնենք. դա ևս թուրքական ու ադրբեջանական շահերի որոշակի սպասարկում է, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակ քարոզչաքաղաքական թեզեր են շրջանառում, թե Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ կան: Մեծ հաշվով, դա էլ կրկնենք, Փաշինյանը, վերոնշյալ ծրագրի տրամաբանության մեջ է գործում և հատ-հատ, հերթով ջանում է չեզոքացնել դրան դիմադրելու ունակ ուժերին, գործիչներին, կառույցները: Ի լրումն, կատարում են Ալիևի հանձնարարականը՝ «ռևանշիստական ուժերին» ճնշելու վերաբերյալ:

Այնպես որ, պատրանքներ չարժե ունենալ:

Ոչ մի անգրագիտություն ու պատահականություն չկա. ամեն ինչ շատ հստակ հաշվարկված է, այդ թվում՝ հակազգային, հակաեկեղեցական դրսևորումը:

Ու պետք չէ հուզական դրսևորումների մեջ ընկնել, թե՝ «այս ի՜նչ է կատարվում...»: Կատարվում է այն, ինչ սթափ դատողություն ունեցող մարդիկ զգուշացնում էին դեռ 2018 թվականից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված