Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկ Ճապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան «Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում


«Օրվա իշխանություններն, իրենց նեղ խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոնյակ, ծաղիկ, միրգ-բանջարեղեն արտահանող տնտեսվարողները կանգնած են լրջագույն խնդիրների առջև։ Ապրանքը կա՛մ մնում է սահմանին, կա՛մ էլ վերադառնում Հայաստան։ Եվ արտահանման այս խնդիրներն անդրադառնալու են ոչ միայն տնտեսվարողների, այլև, ընդհանրապես, տնտեսության վրա։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ ցանկացած պարագայում արտահանումը փոքր տնտեսության (ինչպիսին, օրինակ՝ Հայաստանի տնտեսությունն է) ողնաշարն է և շարժիչ ուժը։ «Ցանկացած պարագայում, հատկապես, եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը և գյուղատնտեսական վերամշակող արդյունաբերությանը, կա բազմապատիկ էֆեկտ՝ և՛ դրական, և՛, բնականաբար, բացասական։ Օրինակ՝ այս դեպքում ծաղիկ արտադրողները, դրանից առաջ՝ կոնյակ արտադրողները կամ տարբեր ապրանք արտադրողներ խնդիրներ են ունենում արտահանման այն ուղղության հետ, որը մեր հիմնական շուկան է։ Ակնհայտ է, որ այդ խնդիրները բազմապատիկ էֆեկտով իրենց բացասական ազդեցությունն են թողնում նաև մյուս ոլորտների վրա։ Օրինակ՝ գյուղացին նաև պետական աջակցությամբ, բանկի օգնությամբ կառուցել է ջերմոց, և ջերմոցում ծաղիկ է արտադրում կամ մեկ այլ գյուղատնտեսական կուլտուրա, և այդ արտադրանքի հիմնական մասը՝ 80-90 տոկոսը, սպառում է, ասենք, ռուսական շուկան։ Ակնհայտ է, որ եթե նա չկարողացավ իրացնել իր արտադրանքը, ապա նա կրելու է կորուստներ, և իր կատարած ամբողջ ֆինանսական ծախսերը, նաև իր ու իր ընտանիքի աշխատանքային ներդրումը ջուրն են ընկնելու։ Այդպիսով, նա ունենում է ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլ նաև փաստացի իր պարտքը, վարկը չի կարողանալու մարել։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, դրան անդրադառնալու առիթ բազմիցս ունեցել եմ։ Ընդ որում, այստեղ պետք չէ բարդ տնտեսագիտական վերլուծություն։ Բավական է այդ մարդկանց հետ տասը րոպե խոսել, և այդ ամբողջ պատկերը կգա աչքիդ առջև, մարդիկ ամեն ինչ շատ լավ բացատրում են բոլոր երփներանգներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Ակնհայտ է, որ ցանկացած տնտեսվարող արտահանված ապրանքից ստացված եկամուտը «վերադարձնում» է Հայաստանի պետական բյուջե՝ հարկերի և տուրքերի, առօրյա առևտրի, ուսման և այլ վճարների տեսքով։ Ստացվում է, որ տեղի ունեցողն իր անդրադարձն է ունենալու նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա։ «Միանշանակ այդպես է լինելու։ Այս ամենը հանգեցնելու է լուրջ տնտեսական դժվարությունների, այդ թվում՝ երկրի ֆինանսական կայունության և մակրոտնտեսական կայունության իմաստով, որովհետև, ի վերջո, արտերկրում վաճառված ապրանքի արտարժութային մուտքերը գալիս են նաև Հայաստան և դառնում արտարժույթի առաջարկ, բերում են կայունություն, դրանցով վճարում են աշխատավարձեր, հարկեր։ Մյուս կողմից՝ նաև ներքին պահանջարկի հարցն է։ Ի վերջո, այդ արտադրողները՝ լինի ծաղիկ արտադրող, թե գյուղատնտեսական մթերք և այլն, իրենց պահանջարկով խթանում են տնտեսական աճը»,-նշում է մեր զրուցակիցը։

Զրույցի ընթացքում տնտեսագետն առանձնացնում է հրապարակված այն ցուցանիշը, որի համաձայն, այս տարվա հունվար-մայիս ամիսներին ունեցել ենք արդյունաբերական արտադրանքի 14,1 տոկոս կրճատում։ «Անցած տարվա այս շրջանում օրվա իշխանությունները, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում դրական ցուցանիշների մասով, բայց դա ռուսական ոսկու վերաարտահանման արդյունքն էր, այսինքն՝ Ռուսաստանից ոսկին բերում էին այստեղ, իբրև թե վերամշակում էին, բայց իրականում փաթեթավորում էին և ձևը փոխում, այնուհետև վերաարտահանում էին հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ և այլ ուղղությամբ։ Դա գրանցում էին որպես արդյունաբերության, պատկերավոր ասած, փուչիկային աճ։ Նախորդ տարվա երկրորդ կիսամյակից սկսած, երբ ոսկու ֆենոմենը արդեն վերացավ, իրականում ունեցանք ծավալների կտրուկ նվազում, իսկ արդեն այս տարի փաստացի արձանագրվեց, որ արդյունաբերությունը ոչ թե աճ ունի, այլ էական՝ տասնչորս տոկոսից ավելի անկում։ Սա մտահոգիչ ցուցանիշ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ գյուղատնտեսությունն էլ չնչին՝ զրոյական աճեր է գրանցել նախորդ յոթ տարին և լուրջ դժվարությունների առջև է շարունակում մնալ։ Մեր երկրի իրական հատվածը, որը երկրի տնտեսության ողնաշարն է, կա՛մ զրոյականին մոտ աճ ունի, կա՛մ անկում»,-հավելում է նա։

Խնդիրներ երկրի ներսում, խնդիրներ արտահանման պարագայում։ Ինչո՞ւ դրանց երկրի իշխանությունը չի կարողանում լուծումներ տալ։ Քաղաքական կամքի բացակայության հետևա՞նք է, թե՞ անկարողություն։ Տնտեսագետն ընդգծում է, որ խնդիրների լուծումները բազմաթիվ են, բայց նախ և առաջ առանձնացնում է այն գործոնները, որոնք կարող են նպաստել նմանատիպ խնդիրների առաջացմանը։ «Գործոնները բազմաթիվ են՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ պրիմիտիվ կազմակերպման ձախողումներ, և՛ բանակցային անշնորհքություն և այլն։ Հիմա ակնհայտ է, որ կան աշխարհաքաղաքական լուրջ գործոններ։ Պարզ երևում է՝ այսօրվա իշխանությունները, իրենց նեղ, խմբային քաղաքական շահից դրդված, մտել են աշխարհաքաղաքական խաղերի մեջ, և ակնհայտորեն այդ խաղերը ունենում են բացասական ելքեր մեր երկրի ազգային և ռազմավարական զարգացման տեսանկյունից։ Դա փաստ է։ Ակնհայտ է, որ պարբերաբար դրա հետևանքները տեսնում ենք։ Երկրորդը՝ կան կազմակերպական հարցեր։ Օրինակ՝ եթե ներմուծող երկիրն ունի սանիտարահիգիենիկ ինչ-որ կանոններ և այլն, դրանք նաև փոխգործակցաբար պետք է լուծվեն, այսինքն՝ ինչո՞ւ ես թողնում առանց վերահսկողության հարցը, եթե դա օբյեկտիվ է, որպեսզի մեր ապրանքները այդ կանոններից շեղված լինեն, և փաստացի մարդիկ այդ խնդրին հանդիպեն վերջին փուլում։ Ապրանքը արտադրել են, արտահանում են և նոր իմանում, որ նորմատիվ խախտում կա։ Կարելի է երկրի ներսում արտադրողների հետ կազմակերպել գործակցության նորմալ պայմաններ, վերահսկել, աջակցել, որ արտադրողն արտադրի ապրանք, որը արտահանվող շուկայում չունենա սանիտարական կամ այլ խնդիրներ։ Հաջորդը սերտիֆիկացման և այլ ընթացակարգերն են։ Ի դեպ, ԵԱՏՄ շուկայում ունենք միջազգային մեխանիզմների բազմաթիվ համաձայնագրեր։ Հիմա հարց է առաջանում՝ եթե չկա իրական խախտում, կամ պատճառները սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ, ինչո՞ւ չեն կարողանում բանակցային գործընթացներով և նաև մեր ստանձնած իրավունքներին ու պարտականություններին համապատասխան գործադրել միջազգային մեխանիզմները։ Այստեղ է ապիկարությունն ու անկարողությունը։ Պետք է գործադրեն միջազգային մեխանիզմը և պաշտպանեն Հայաստանի արտադրողին և արտահանողին։ Ի վերջո, Հայաստանի տնտեսվարողները «որբի գլուխ» չեն, որ ուր գնան, հայտնվեն տուժողի կամ կորցնողի կարգավիճակում։ Դրա համար կա պետություն, մարդիկ դրա համար պետությանը տալիս են հարկեր, որ ոչ միայն երկրի տնտեսությունը, արտահանումը խթանող միջազգային համաձայնագրեր կնքեն, այլ նաև պաշտպանեն իրենց շահերը, անհրաժեշտության դեպքում գործադրեն այդ համաձայնագրերը։ Բոլոր ուղղություններով ակնհայտ են ձախողումները, մեր քաղաքացիները ճիշտ են, որ մնացել են մենակ, իրենց խնդիրները չեն լուծում, բայց արտահանողների համար բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ աշխարհաքաղաքական իրենց անվարժ մանևրներով»,-ասում է նա։

Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել «խաչմերուկի, միջանցքի, ճանապարհի» հարցը։ Կողմերից յուրաքանչյուրն իր տերմինով է նկարագրում Սյունիքով հնարավոր ճանապարհի գործարկումը։ Եվ այս անգամ էլ Հայաստանի իշխանություններն առաջին պլան են բերում այն հանգամանքը, որ «Խաղաղության խաչմերուկի» գործարկման դեպքում Հայաստան ֆինանսական միջոցների ահռելի հոսք կլինի։ «Մի քանի տարի առաջ էլ՝ ընտրությունների նախաշեմին, խոսում էին 2,6 միլիարդ եվրո ներդրումների և աջակցության մասին։ Տարիներն անցան, այդպես էլ հայտնի չդարձավ, թե այդ գումարներից ո՞ր մասը եկավ, ի՞նչ ծրագրեր պետք է կատարվեին, ինչո՞ւ չիրականացրեցին այդ ծրագրերը ողջ ծավալով։ Այստեղ պարզ մանիպուլ յացիաներ են, սուտ ու կեղծ խոստումներ՝ իրենց նեղ քաղաքական նպատակների համար։ Գումարները չեն մտնի երկիր, կրկին մեղավոր ու արդարացում կգտնեն»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարանԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Անօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ Կարապետյան
Ամենադիտված