Ութերորդ դասարանի աշակերտը դասի ժամանակ պատուհանից ընկել է. մանրամասներ Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 22-27-ը Երազում եմ նստել մեքենա և ուղիղ մեկնել Բեյրութ՝ այցելելու այդ գեղեցիկ քաղաքը, ընկերանալու Լիբանանի լավ մարդկանց հետ. Իսահակ Հերցոգ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀ Ողբերգական վթար՝ Սյունիքում, «Lada»-ի վարորդը մաhացել է Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Ատամնաբույժը բուժման ընթացքում կտրել է հիվանդի լեզուն 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին


«Կարծում էին՝ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր». Թևան Պողոսյան

Քաղաքականություն

Օրերս Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել ՀԷՑ-ի մասով, և փաստացի արգելել է Հայաստանի Հանրապետությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

Ու մինչ փորձագիտական հանրույթն ահազանգում է, որ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, մի շարք խնդիրների առջև է կանգնելու, մասնավորաբար՝ միլիոնավոր դոլարների հասնող տույժեր, Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվների սառեցում, մեր երկրի ներդրումային վիճակի վատթարացում, Հայաստանի կառավարությունը շարունակում է «դիմադրել» և առաջ քաշել սեփական՝ ավելի հաճախ անհիմն դիտարկումները, թե ինչու է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակել։

Քաղաքագետ Թևան Պողոսյանն ասում է՝ իր համար սպասելի էր արբիտրաժային ինստիտուտի որոշումը։

«Միջազգային դատարանն ազնիվ ու արդար վճիռ է կայացրել, իր անունն իր համար ավելի կարևոր է, քան որևէ այլ երևույթ։ Հասել են նրան, որ Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանը նշվում է բոլոր միջազգային պայմանագրերում։ Հիմա իրենք ինչպե՞ս գետնով տան այդ արժեքը։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ ցանկացած կառավարություն անցողիկ է։ Գիտե՞ք, թե ինչու են ճիշտ պետություններում ասում՝ դատական իշխանությունները պետք է լինեն անկախ։ Որ վստահություն լինի։ Իրենք պետք է իմանան՝ կառավարությունները կգան, կգնան, բայց իրենց գործն այնպես պետք է անեն, որպեսզի վստահություն ունենան։ Մարդիկ ինչ էին կարծում, որ Ստոկհոլմյան արբիտրաժը պետք է իր պատիվը գցի ոմն մեկի քմահաճույքի համա՞ր։ Իհարկե, ոչ։ Արբիտրաժի գործողությունները շատ կանխատեսելի էին։ Եթե հանկարծ այլ որոշում կայացնեին, ուրեմն պատկերացրեք, թե որքան է աշխարհում իրավիճակը վատացել։ Աշխարհում շատ դատավորներ աշխատում են անբիծ պահել իրենց անունը՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով՝ քաղաքական գործիչները գալու և գնալու են, իսկ իմ անունը պետք է մնա։ Մարդկանց թվում է, թե այնտեղ էլ նստած օրվա իշխանությունների հրահանգներին են սպասո՞ւմ, ինչպես այստեղ։ Դատավորների անունները չնշենք։ Ասածս այն է՝ ինչո՞ւ ես գնացել դատավոր դառնալու, եթե անունդ ավելի կարևոր չի լինելու, քան մնացյալը, բնականաբար, նաև արդարադատության հաստատումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։ Կարծիք է հայտնում, որ որոշումը կանխատեսելի է եղել նաև հայցադիմումը ներկայացնողների կողմից։

«Միջազգային պայմանագրերում հստակ նշված են Ստոկհոլմյան, Լոնդոնի արբիտրաժները կամ այլ դատարաններ։ Նրանք սարսափում են այն մտքից, որ հանկարծ մի սխալ բան չանեն, որ դարերով ձևավորված իրենց անվան վրա բիծ չլինի։ Բացի դա, լսե՞լ ենք, որ Հայաստանը մերժեր, ներկայացուցիչ չուղարկեր Ստոկհոլմ։ Ոչ։ Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը նույն ձևի վստահությամբ (որովհետև, եթե չվստահեր այդ դատարանին, ինչի՞ պետք է գնար) մասնակցել է հայցի քննարկմանը։ Այսինքն՝ երկու կողմերն էլ վստահել և մասնակցել են արբիտրաժին։ Եվ դրանից հետո ինչպե՞ս կարելի է ասել՝ չեմ ընդունում դրա որոշումը։ Երբ դու մեղավոր ես ու արել ես սխալ բան, դրանից հետո ասելու ես՝ լուսինն է մեղավոր, արևն է մեղավոր, ծառի տերևն է մեղավոր, քամու ուժգնությունը և մնացյալը, ամեն ինչը մեղավոր է, բացի քեզանից։ Կարծում էինք, որ իրենք ներողությո՞ւն էին խնդրելու և կարգավորեին հարցը։ Ոչ։ Գիտեինք, որ այսպես է լինելու։ Այստեղ այլ խնդիր է՝ իմանալով, թե ինչպես են խաղում մեր երկրի պատվի հետ, հանդուրժում ենք այս ամեն ինչը»,-նշում է մեր զրուցակիցը։

Տեղի ունեցողն ուղիղ հարված է մեր պետության հեղինակությանը։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից այս կողմ այս իշխող ուժի կողմից պետականության մասին մտահոգություն եղե՞լ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա զարմանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Պարզապես մաղթում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ արագ ազատվի բոլոր այս անարդար երևույթներից, և արդարությունը վերականգնվի։ Հետո կարող են երկխոսել ՀԷՑ-ի հետ և փորձել հասկանալ՝ կա՞ նրա կողմից պարտականությունների չկատարման խնդիր և այլն, ինչպես իրենք են հիմա նշում։ Բայց եթե խորացնելու են այն վիճակը, որը հիմա կա, ի՞նչ ասեմ, թող շարունակեն։ Բայց վնասը ոչ թե Սամվել Կարապետյանին են հասցնելու, այլ իրենք իրենց և ամենակարևորը՝ հայ ազգին»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԻնձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԲացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ավանի աղի կոմբինատում էլեկտրաէներգիան անջատվել է, 46 հոգի մնացել է 236 մետր խորության տակԵրևանում այս պահին 8 բալանոց խցանումներ են (լուսանկար)Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել էԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանՀրդեհ Կամո բնակավայրում. այրվել է անասնակերՌուսաստանում տերմինալում բռնկված հրդեհի դեմ պայքարում է մոտ 300 մարդԱվտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհՀանուն Նիկոլի Ալիևը պե՞տք է Ապրիլի 24-ից առաջ պայթեցնի Արցախի եկեղեցիներից մեկը, դա էլ կանի. Աննա Մկրտչյան«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Ութերորդ դասարանի աշակերտը դասի ժամանակ պատուհանից ընկել է. մանրամասներ Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 22-27-ը Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք ՉալաբյանԵրազում եմ նստել մեքենա և ուղիղ մեկնել Բեյրութ՝ այցելելու այդ գեղեցիկ քաղաքը, ընկերանալու Լիբանանի լավ մարդկանց հետ. Իսահակ Հերցոգ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀՈղբերգական վթար՝ Սյունիքում, «Lada»-ի վարորդը մաhացել է «Պատասխանատու բիզնեսի տեսանկյունից հակադրություն չկա բիզնեսի ու կենսաբազմազանության պահպանման միջեւ»․ ի՞նչ քննարկվեց Robust Armenia 2026-ումԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ատամնաբույժը բուժման ընթացքում կտրել է հիվանդի լեզուն Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿՄենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Գյուղի աղբամանից նորածին երեխա են գտել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ինչպիսին կլինի ամառը Հայաստանում Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան
Ամենադիտված