Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո


«Երկրի պատվի համար է»․ Ջենիֆեր Լոպեսին Mercedes Sprinter-ով դիմավորելու դիմաց փող չե՞ն վճարելու

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ջենիֆեր Լոպեսին Հայաստանում դիմավորել են ավտոմեքենաների վարձույթով զբաղվող Business Car Service ընկերության տրամադրած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով, որը հասարակ Sprinter չէ, այլ լյուքս սրահով՝ նախատեսված հատուկ բարձրաստիճան հյուրերին սպասարկելու համար։ 

Հյուրանոց հասնելուց հետո, սակայն, համաշխարհային աստղի հետագա տեղաշարժն ապահովում են հասարակ յոթտեղանոց, մի քանի տարվա հնության Mercedes V-Class մինիվենով, որն իր շքեղությամբ և սրահի ձևավորմամբ էապես զիջում է վերը նշված Mercedes Sprinter-ին։ Թեպետ՝ այդ Sprinter-ն էլ ընդամենը արտաքինից է շքեղ, սրահն, իրականում Թուրքիայում է հավաքած՝ ոչ թանկարժեք նյութերով։ Այսինքն՝ երկու դեպքում էլ այս մեծության աստղին ոչ հարիր մեքենաներ են հատկացվել, մինչդեռ Հայաստանում շատ ավելի շքեղ ու թանկարժեք, տարեթվով ավելի նոր մեքենաներ կան, որոնք տրվում են վարձույթով՝ Rolls-Royce, Bentley, Mercedes-Maybach, կարելի էր այդպիսի մեքենաներ վարձել, ոչ թե էժանագին միկրոավտոբուսներ։ 

Թե ինչով են հետո որոշել, որ Ջեյ Լոյի տրանսպորտը պետք է փոխվի հյուրանոց հասնելուց հետո, Business Car Service ընկերության ղեկավար Դավիթ Մելիքյանը MediaHub-ին ասաց, որ իրենք ընդամենը մեկ մեքենա են տրամադրել Լոպեսի այցի համար՝ Mercedes Sprinter-ը, իսկ թե հետո ինչու է Լոպեսը այլ մեքենայով տեղաշարժվել, չի կարող ասել՝ հավանաբար երգչուհու անվտանգությունն է այդպես որոշել։ 

Մեր զրուցակիցն ասաց, որ համաշխարհային աստղին նման բարձրակարգ մեքենայով դիմավորելու պայմանագիրն ուղիղ իրենց հետ չի կնքվել, այլ մեկ այլ ընկերության միջոցով են իրենք այդ ծառայությունը մատուցել։ Ի դեպ, դեռ որևէ գումար իրենց չեն վճարել դրա համար, ու հնարավոր է՝ ոչ էլ վճարեն։

«Եթե չեմ սխալվում, ինքը տենց գումարով չի եղել, այլ թիմային՝ երկրի պատվի համար նման միջոցառում անցկացնելու համար նման ֆոնդ է եղել ավելի շատ։ Ինքը սիմվոլիկ զուտ 100-200 հազար դրամի սահմաններում կարող է նման ծախս լինել, հիմա կոնկրետ չեմ կարող ասել, քանի որ միջոցառումն էլ դեռ լրիվ չի ավարտվել»,- ասաց նա՝ հավելելով, որ սպասում են՝ ամբողջ թիմը միջոցառումն ավարտի, նոր գումարի չափի, հաշվարկների հետ կապված հասկանան՝ ինչ են անում։ Բայց չբացառեց, որ զուտ բարի կամքի դրսևորում լինի իրենց կողմից և կարող է՝ հրաժարվեն Լոպեսին դիմավորելու դիմաց որևէ բան վերցնեն։

Նկատենք, որ մամուլում հրապարակվեց, թե որքան գումար է պետությունը ծախսել Ջենիֆեր Լոպեսին Հայաստան բերելու համար՝ մոտ 6 մլն դոլար, որի շրջանակներում միջոցառման կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը 8.5 միլիոն դրամ պետք է ծախսեր միայն մեքենաների վարձակալության, ուղևորափոխադրման համար։ Business Car Service-ը, հավանաբար, հենց «Դոպինգ Սփեյս»-ի հետ է Sprinter-ի տրամադրման պայմանագիր կնքել։ Ընկերության տնօրենի խոսքից, սակայն, անհասկանալի է մնում, թե ինչու պետք է իրենք գումար չվերցնեն իրենց մատուցած ծառայության համար, եթե բոլոր ծառայությունների, այդ թվում՝ հյուրանոցի, սննդի, դիմավորողի, մենեջերի, պրոդյուսերի և տարատեսակ այլ անձանց վրա արդեն իսկ աստղաբաշխական թվեր են ծախսել։ 

Ամեն դեպքում, Business Car Service-ի տնօրենն ասաց, որ իրենց կողմից տրամադրվող Mercedes Sprinter-ով մարդ դիմավորելու-ճանապարհելու արժեքը 60-100 հազար դրամ է, և, եթե գումար փոխանցեն, ապա, ըստ Դավիթ Մելքոնյանի, մոտ 200 հազար դրամ կփոխանցեն իրենց։ Ստացվում է՝ ավտոմեքենաների վարձակալության համար նախատեսված 8.5 մլն դրամից 8.3 մլն դրամը այլ մեքենաների վրա են ծախսել, բայց պարզ չէ, թե քանի մեքենա են վարձակալել և ինչ արժեքով։ Իսկ Sprinter-ը տրամադրած ընկերության տնօրենն էլ, ձեռքի հետ, այս թեմայի վրա հայրենասիրական դիվիդենտներ է ուզում կորզել՝ զուգահեռ չհրաժարվելով, իհարկե, նախատեսվող գումարից, երբ հաշվարկներն ավարտվեն։

Վահե Մակարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Մենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ Ակոպյան
Ամենադիտված