Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Հայ Առաքելական Եկեղեցին ընդդիմություն չէ, այլ հայ ազգի ոգին

Վերլուծություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսից սկսած կազմակերպված հարձակումների նոր փուլ է սկսել՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Թիրախում հայտնվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և ազդեցիկ թեմերի առաջնորդներ։ Կարճ ժամանակ անց իշխանությանը մերձ կանգնած շրջանակներն առաջ քաշեցին մի շարք անընդունելի թեզեր, որոնցից մեկը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու և նրան փոխարինելու գաղափարն էր։ Բացառիկ ագրեսիայի դրսևորմամբ անգամ փորձ է արվել հարձակում գործել Վեհարանի վրա, ինչը կանխվել է։ Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կալանավորվել են և մինչ օրս պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ նոր առաջարկով՝ «Մայր Աթոռի նորոգման օրակարգ» անվան տակ։ Փաստացի այն ենթադրում էր Գարեգին Բ-ի հեռացում, նրան ժամանակավոր փոխարինողի նշանակում՝ որևէ ամուսնացած քահանայի տեսքով։ Այս նախաձեռնությունը, որ ուղղակիորեն հակասում է դարերով ձևավորված «Կանոնագիրք հայոց»-ին, ուղեկցվել է սպառնալիքներով՝ Էջմիածնում հակաեկեղեցական հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ քաղաքական, հասարակական և հոգևոր շրջանակներ բազմիցս հերթապահություն են իրականացրել Մայր Աթոռի տարածքում՝ կանխելու հնարավոր գրոհը։

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը բնավ պահի ազդեցության արդյունք չէ։ Այն ունի ակնհայտ ծրագրավորված, համակարգված բնույթ և կարծես ներշնչված է արտերկրյա ուժերից, որոնք նպատակ ունեն խարխլել հայ ժողովրդի ինքնության հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Նման գործողությունները ներքին քաղաքական հաշվարկներից անդին միտված են հայ հասարակության հոգևոր ու ինքնության հենասյուները կազմաքանդելուն։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի դեմ նախկինում ևս հարձակումներ եղել են։ Մասնավորապես՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» անվանումով շարժումը։ Սակայն այս անգամ հարվածը ոչ միայն ուղղված է անձին, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտին։ Արդյունքում՝ Եկեղեցու ամբողջական վերնախավը և հոգևոր դասը համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ՝ որպես ինքնության պաշտպանական գիծ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը, Պոլսո Հայոց Պատրիարքարանը հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի քաղաքականությունը։ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որին մամուլը նախկինում ներկայացնում էր որպես Փաշինյանի՝ հնարավոր կաթողիկոսական թեկնածու, հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ. «Ներկա պահին մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։ Եկեղեցական դասը և հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնան նրան, պաշտպանեն և աղոթեն նրա համար»։

Ի դեպ, Փաշինյանի վերջին այցի ընթացքում Ստամբուլում նրան չէր դիմավորել որևէ հայ եկեղեցական։ Սահակ Մաշալյանն այս քայլը բացատրել է որպես բողոքի ակտ՝ ի պատասխան Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին պետական եկեղեցին է։ Հայ ժողովուրդն առաջինն է, որ Քրիստոսին ընդունել է որպես հավատք և քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Հենց Եկեղեցին է դարեր շարունակ եղել մեր մշակույթի, լեզվի, հավատքի, ազգային ինքնության պահապանը՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո հենց Եկեղեցին էր ժողովրդի կողքին, այն պահին, երբ իշխանությունները, փաստացի, լքել էին Արցախը և արցախահայությանը։

Բնական է, որ այս հոգևոր ու ինքնապահպան շերտը խանգարում է այն ուժերին, որոնք ձգտում են Հայաստանը զրկել ինքնության զգացումից։ Այդ պատճառով էլ Հայ Առաքելական Եկեղեցին դիտարկվում է որպես խոչընդոտ։ Փաշինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունն ու գործողությունները որևէ կապ չունեն եկեղեցու նորոգման կամ բարեփոխման հետ։ Սա բացահայտ ռազմավարություն է՝ ուղղված ազգային ինստիտուտների վերացմանը։

Պետք է հստակ արձանագրել՝ Եկեղեցին ընդդիմություն չէ։ Այն ազգային հոգու, համախմբվածության և գոյատևման խորհրդանիշն է։ Այո, Եկեղեցականներն իրենց քաղաքացիական իրավունքով մասնակցում են ընդդիմադիր շարժումներին, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը՝ «Սրբազան պայքարի» առաջնորդը։ Սակայն եկեղեցին չի դառնում ընդդիմություն՝ քաղաքական իմաստով։ Եկեղեցին մնում է հավատի, հոգու և ազգային արժանապատվության դարավոր պահապանը։

Իշխանությունների վարքագիծը, որի տրամաբանության մեջ տեղավորվում է նաև բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ եկեղեցուն աջակցության պատրաստակամության համար, հակասում է ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներին, այլև սպառնում է Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերին։

Այսօր Հայաստանն ունի ընտրություն. կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին կամ խզել մեր գոյության դարավոր շղթան։ Մեր պատմական փորձն ապացուցել է՝ երբ ազգը թողել է իր հոգևոր հիմքը, պարտվել է։ Իսկ երբ պահել է այն՝ փրկվել է։

Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»
Ամենադիտված