Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Սկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը


«Օր օրի հայտնվում ենք վերին աստիճանի ծանր վիճակում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«18 արդարների», Միքայել Աջապահյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերով դատական նիստերը շարունակում են ընթանալ դատարաններում։ Ու մինչ փաստաբանները, մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են, իսկ քաղաքացիների ձերբակալումները, կալանավորումները՝ անհիմն, տպավորություն է, թե դատավորները և մեղադրող կողմը չեն ընկրկում նախապես գծված պլանից։ Մի պարագայում մարդկանց մեղադրանք են առաջադրում հանրային խոսքի համար, մյուս պարագայում՝ առգրավում տարաբնույթ իրեր և հավաստիացնում հանրությանը, թե ահաբեկչություն են կանխել։ Որքան էլ դատական նիստերի ընթացքում փաստաբանները կոտրում են այս գործերի մասով առկա բոլոր միֆերը, բայց նաև փաստում են՝ կարծես պայքարելիս լինեն աբսուրդի դեմ, քանի որ այս բոլոր գործերում բացակայում են ոչ միայն իրավունքն ու օրենքը, այլ նաև ողջախոհությունը։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ փաստաբաններն ուղղակի արձանագրում են եղելությունը, իրականությունը։ «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է։ Այս առումով կցանկանամ ևս մեկ անգամ իմ զայրույթն արտահայտել և դատապարտել տեղի ունեցողը։ Ինքս համաձայն եմ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա ասում է, որ անգամ Սոմալիում, որտեղ կան ծովահեններ, այսպիսի կամայականություն, այսպիսի արհամարհանք իրավունքի և օրենքի հանդեպ չկա։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Իշխանական կուսակցության ներկայացուցիչներն այսօր մի տեսակ բարկություն և զայրույթ են արտահայտում և խոսում այն մասին, թե տարիներ առաջ, այսպես ասած, «նախկինների» ժամանակ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այո, այն ժամանակ եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են շատ ավելի մեղմ, այսպիսի բան չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հայաստանում տեղի ունեցողի, դրա վերաբերյալ միջազգային հանրության, տարաբնույթ կառույցների լռությունը նա կապում է աշխարհաքաղաքական գործընթացների և վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի հայաթափման հետ։ «Բոլոր մտածող մարդիկ ունեն այդ՝ «ինչո՞ւ է սա տեղի ունենում» հարցի պատասխանը, այդ պատասխանից էլ բխում է այն, ինչ այսօր տեսնում ենք մեր իրականության մեջ։ Այս թիմը եկել է իշխանության իր գլխավոր՝ քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։ Մասնավորաբար՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքի մի մասը։ Ընդ որում, հնարավոր է ձևական առումով այն պահպանի ինչ-որ պետական միավորի տարրեր։ Եթե խոսենք 2018 թվականի նախորդ ժամանակաշրջանի մասին, ապա պետք է հստակեցնեք, որ Եվրոպան այն ժամանակ մատնանշում էր Հայաստանում իրավունքի ամեն մի ոտնահարում։ Դա, ինչպես ընդունված է ասել, «նախկինների» ժամանակ էր արվում։ Նաև փաստեմ, որ մենք դա ողջունում էինք։ Որպես հասարակական կազմակերպության ղեկավար՝ այդ ամենին մասնակցում էի շատ ազնվորեն, շատ հստակ արտահայտում էինք մեր վերաբերմունքն իրավունքների այն ոտնահարումների վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում մասնավորապես դատական համակարգում։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Արևմուտքի և Արևելքի ոգևորող լռությամբ, ինձ բոլորովին չի զարմացնում, որովհետև այս թիմը եկել է հենց իմ նշած քաղաքական այդ հարցերը լուծելու նպատակով։ Եվ եթե այս թիմի կողմից որևէ ձևով տեղի է ունենում ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքների, մարդու իրավունքների ոտնահարում, դա բացառապես ողջունվում է։ Կարևորն այն նպատակն իրականացնելն է, ինչի համար իրենց բերել են իշխանության։ Նշեմ նաև, որ այս թիմին իշխանության են բերել խաբեությամբ։ Ինձ միշտ ասում են՝ ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդը սովոր չէ այդքան սարսափելի խաբեության։ Այն թերությունները, որոնք եղել էին 3-րդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում, այսպես ասած, պետք էր ուղղել, շտկել։ Բայց մեր այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ սթափ են եղել և հավատացել են այս թիմին, չէին կարող անգամ մղձավանջային երազի մեջ պատկերացնել, որ իշխանափոխությունից տարիներ անց այս պատկերն ենք ունենալու։ Նշեմ, որ այդ հարվածը ևս մտնում է ընդհանուր ծրագրի մեջ, այն է՝ ամբողջովին նսեմացնել, թուլացնել թե՛ Հայաստանը՝ որպես պետություն, թե՛ ժողովրդին ու հասարակությանը։ Մենք այսպիսի նվաստացում չենք ունեցել որևէ մի ժամանակաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Քրեական գործերը, քրեական հետապնդման հարուցման դեպքերը, մարդկանց կալանավորումները Եկեղեցուն աջակցող հրապարակային խոսքի համար ոչ միայն նպատակ են հետապնդում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, այն էլ՝ հնարավոր արտահերթ կամ նախանշված հերթական ընտրություններից առաջ, այլև յուրահատուկ մեսիջ ուղարկել նրանց, ովքեր բողոքի ձայն կբարձրացնեն։ Արդյոք այս կերպ հնարավո՞ր է մարդկանց համատարած հնազանդությանը հասնել։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի կարծիքով, այս ամենի նպատակը շատ պարզ է։ «Իսկ նպատակը հետևյալն է. սկզբից ոչնչացնել հայությանը՝ որպես պետական միավոր, հետո արդեն ոչնչացնել պետությունն ու պետականությունը։ Դա փորձված մեթոդ է, հատկապես Արևմուտքի մոտ։ Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, անձամբ ինձ չի զարմացնում։ Ես ունեմ ակնկալիքներ, որ մեր ազգի, Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր և, առհասարակ, խելացի, մտածող խավի մեջ վերջապես համապատասխան, համարժեք դիմադրություն ձևավորվի։ Ինձ վրդովեցնում է այն, որ օր օրի մենք հայտնվում ենք վերին աստիճանի ծանր, բայց երբեք չեմ ասի անելանելի վիճակում։ Ես էլի կարծում եմ, որ մենք ունենք այդ ներուժը և հնարավորությունը ինչոր բան փոխելու։ Ընդհանրապես, եթե մարդիկ ապրում են, եթե ժողովուրդը ապրում է, այդ հնարավորությունը միշտ տրվում է՝ լինի ի վերուստ, թե առկա ներուժի շնորհիվ։ Մենք տեսնում ենք, թե որքան վատ է ամեն ինչ, բայց դա նաև նշանակում է՝ գործն ավելի շատ է, անելիքը շատ ավելի շատ է, և մեզանից պահանջվում է ուժերի գերլարում, հիմա ավելի շատ, քան երբևէ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին ԱՊՀ երկրները համաձայնեցրել են ՀՕՊ միավորված համակարգի 2027 թվականի ծախսերը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների կազմն ընդգծում է հետաքրքրությունը դրա նկատմամբ. Պուտին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԹրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար․ Լուկաշենկո ՌԴ-ն և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6.1 միլիարդ եվրոյի հատկացումը Բելառուսը պատրաստ է և՛ փոքր, և՛ մեծ գործարքի ԱՄՆ-ի հետ․ Լուկաշենկո Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանՆեպալին կպահանջվի շուրջ 4,74 միլիարդ դոլար ջրհեղեղից հետո վերականգնման համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՎայքում 76-ամյա վարորդը «Honda Civic»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում Ուկրաինայի համար ԵՄ հաջորդ տրանշը կկազմի 4,7 միլիարդ եվրո․ Եվրոպական հանձնաժողով Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Չինաստանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի անդամների հետ համատեղ ջանքեր գործադրել, նպաստել միավորման հարթակում համագործակցության կայուն և երկարաժամկետ զարգացմանը․ ՉԺՀ ԱԳՆ ԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցել ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ Փաշինյան ԱՄՆ-ում դիզվառելիքի գինը առաջին անգամ գերազանցել է մեկ գալոնի դիմաց 6 դոլարը Փաշինյանն ու Ուզբեկստանի նախագահը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների հետագա առաջմղմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր Կասեցվել է «Մասրիկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Պարսից ծոցի երկրները և Իրանը Օմանում կքննարկեն Հորմուզի վերաբերյալ գործարքը. FT Ատեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում, որոշումը կայացրել ենք. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանԲելառուսը չի պատրաստվում որևէ մեկի վրա hարձակվել․ Լուկաշենկո Հանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +31-ի. եղանակի տեսություն Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում, հիվանդանոց է տեղափոխվել «Վիվա Արմենիա»-ի աշխատակիցՀՀ կառավարությունը սպորտի ոլորտի կառավարման միասնական թվային հարթակ կստեղծի Ղազախստանին թույլ չեն տվել մասնակցել «Եվրատեսիլին» Իրանն ու Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ բանակցություններին վերադառնալը. Reuters Նոր Հաճընում «Kia Forte»-ն բախվել է շատրվանների ջրավազանի բազալտե եզրաքարին, անցել ջրավազանի վրայով և բախվել շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ Ռուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներ ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով
Ամենադիտված