5.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Կալիֆոռնիայի ծոցում Ուղղաթիռ է կործանվել, մաhացել է 4 մարդ. ՌԴ (տեսանյութ) Գեղարքունիքում խոտածածկ տարածք է այրվում Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Մուղնիում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Mitsubishi»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր Դժբախտ են… Լևոն Մկրտչյանի սիրելին`իրեն բացասական մեկնաբանություններ գրողների մասին Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի և Կիեւի միջև փոխադարձ վստահության մասին խոսք չկա․ Պեսկով «Իմ թանկ ընկեր»… Աշոտ Ղազարյանի հուզիչ հրապարակումը՝ Հրանտ Թոխատյանի հետ «Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման հոդվածով


«Պետք է պատասխանատվություն ստանձնենք, այլ ոչ թե հինը կրկնելով՝ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։ «Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։ Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։ Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։ Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։ Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։ Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։

Շատ մանիպուլ յացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Սա ենթադրում է նաև անկեղծ զրույց մարդկանց հետ։ «Զրույցը միշտ պետք է անկեղծ լինի, եթե այսօր չսկսեն այդ զրույցը, վաղն ավելի ուշ է լինելու։ Բոլորը, ովքեր մասնակցելու են ընտրություններին, մարդիկ են, որոնք այս երկրում ինչ-որ ժամանակահատված ապրել են։ Խոսքը միայն օրենքի պահանջի մասին չէ։ Այստեղ են ծնվել, մեծացել և այլն։ Եթե կան բացթողումներ կամ արդեն իսկ սովորած դասեր, չպետք է ամաչել, պետք է խոսել դրանց մասին, ասել՝ այստեղ սխալ ենք արել, բացթողում ենք արել և այլն։ Անկեղծությունը պետք է սկսվի դրանից։ Դրա հետ մեկտեղ պետք է ասեն, թե ինչպես են գործելու, որ նմանատիպ բացթողումներ այլևս չլինեն։ Բայց ասողին լսող է պետք։ Ավելին, եթե ազնվորեն նայենք, չկա մի բան, որը չի ասվել։ Ամեն ինչ ասվել է և ներկայացվել։ Հարցն այն է, որ հանրությունը կամ անհատը դեռ չի ցանկանում լսել դա։ Ընտրությունը մի կողմից հանրային գործընթաց է, բայց իրականության մեջ մարդը միայնակ հայտնվում է քվեարկության խցիկում, ի վերջո, դա նրա անձնական որոշումն է, բայց քաղաքացին կատարում է պետության հանդեպ իր պարտավորությունը։ Եթե նայում ենք նախկին փորձերը, ապա հարց է ծագում՝ 2021 թվականին չքվեարկած մարդիկ հասկացե՞լ են իրենց գործողությունների հետևանքը։ Եթե հասկացել են, ապա պետք է հիմա առնվազն մի բան գիտակցեն՝ այս անգամ պետք է գնալ ընտրության։ Շատ է լինում այնպես, որ ընտրության ժամանակ չկա առաջարկ, որը կբավարարի քո ցանկությունը։ Խոսում են էլիտաների մասին, այդ մարդիկ լուսնից չեն իջնելու։ Բոլոր առաջնորդությունները կամ բոլոր էլիտային երևույթները ծնվում են ժողովրդից։ Ուրեմն, էլիտաներ չենք ստեղծել, բայց հիմա պետք է ընտրենք, պետք է պատասխանատվություն ստանձնենք, գնանք առաջ, այլ ոչ թե հինը կրկնելով՝ միշտ հայտնվենք կոտրած տաշտակի առաջ»,նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին է խոսում։ «Հաճախ ասում են՝ ժամանակն ո՞ւմ համար է աշխատում։ Աշխատում է նրա համար, ով օգտագործում է։ Հիմա որքան մի կողմն է օգտագործելու, կրկնապատիկ անգամ էլ կարող է մյուս կողմն օգտագործել։ Գործող իշխանությունները միշտ ունեն ստարտային ավելի լավ պայմաններ, չզարմանաք, որ մի քիչ էլ այսպես գնա, ու ավելի թույլ վիճակում հայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ քայլեր ձեռնարկեն։ Կան նաև արտաքին աշխարհի ազդեցությունները։ Չգիտես ինչու՝ Թուրքիան ասում է՝ տարվա առաջին կեսին պետք է ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»։ Դա նշանակո՞ւմ է, որ սահմանադրական բարեփոխումներն արդեն պետք է տեղի ունենան։ Դա ինչպե՞ս են անելու։ Մեր օրենսդրական գործընթացներն այդպես չեն աշխատում։ Նշանակում է, որ կարող են ինչ-որ արտառոց կամ արտահերթ երևույթներ տեղի ունենալ։ Դրա հետ միասին ասում են՝ պետք է ապրիլին այցեր լինեն Հայաստան, յուրահատուկ միջոցառումներ։ Այդ մարդիկ այցելելու են պայմանագիրը չստորագրա՞ծ, թե՞ ստորագրած երկիր և այլն։ Այս տեսակի գաղափարներով միշտ կա արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Եվ ամենագլխավորը՝ գործողների համար ավելի հարմար է գնալ ոչ թե հերթական, այլ արտահերթ ընտրությունների։ Բերենք Թուրքիայի օրինակը։ Այնտեղ վերջին բոլոր ընտրությունները եղել են արտահերթ։ Հաշվի առնելով, որ գործող իշխանություններն ամենաշատն իրականացնում են թուրք-ադրբեջանական մոտեցումները, ապա ումի՞ց պետք է սովորեն։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում ընտրական վերջին բոլոր գործընթացները եղել են արտահերթ»,հավելում է նա։

Գործող իշխանության ներկայացուցիչները հանրությանն անընդհատ ինչ-որ թեմաներ են հրամցնում՝ չորրորդ իշխանություն, Եկեղեցու դեմ պայքար, բանակի բարեփոխմանն ուղղված առաջարկներ։ Կարծես չթողնեն, որ մարդիկ մտածելու, քննարկելու այլ թեմաներ ունենան։ «Նա ուղղակի օրակարգ է ձևավորում։ Ով լցնում է դատարկ տեղը, առաջնորդության հայտ է ներկայացնում։ Զբաղեցնում է մարդկանց, որովհետև գիտի՝ մյուս կողմը ստիպված է լինելու պատասխանել, իսկ պատասխանելը քեզ միշտ ավելի հետ է գցում, քան թե առաջ տանում։ Տեխնոլոգիական մանիպուլ յացիաներն են գործի դնում։ Որ օրը գործողներն ասում են՝ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, իմացեք, որ իրենք հենց այդ հիբրիդային պատերազմ իրականացնողներն են, մեկը՝ ներքին, մյուսն՝ արտաքին աշխարհում։ Ապրելով արդի ժամանակներում՝ գտնվում ենք մշտական տեղեկատվական պատերազմի գործընթացի մեջ, և՛ թշնամիների, և՛, ցավոք, տևական ժամանակ է, ինչ գործող իշխանական օղակների կողմից»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 8-ից 11-ը՝ աննախադեպ ակցիա ԴոմուսումԻնչպես խոստացել էի՝ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները․ Իվետա ՏոնոյանԹուրքերի անունից մեզ խաղաղություն առաջարկող հայերը դավաճաններ են. Արմեն Մանվելյան5.7 մագնիտուդով երկրաշարժ՝ Կալիֆոռնիայի ծոցում Ուղղաթիռ է կործանվել, մաhացել է 4 մարդ. ՌԴ (տեսանյութ) Գեղարքունիքում խոտածածկ տարածք է այրվում Հայտնի հյուրերն ու դերասանները ետնաբեմում. «Քին» ներկայացման նախադիտումը՝ դրամատիկական թատրոնում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Մուղնիում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Mitsubishi»-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր Վերականգնվող էներգիան ապահովել է ԱՄՆ էլեկտրաէներգիայի արտադրության 32,8 տոկոսը Դժբախտ են… Լևոն Մկրտչյանի սիրելին`իրեն բացասական մեկնաբանություններ գրողների մասին Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի և հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի և Կիեւի միջև փոխադարձ վստահության մասին խոսք չկա․ Պեսկով Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից «Իմ թանկ ընկեր»… Աշոտ Ղազարյանի հուզիչ հրապարակումը՝ Հրանտ Թոխատյանի հետ «Երևան Սիթի»-ում խոշոր հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հրկիզման հոդվածովԽաղաղության հաստատման փոխարեն` թշնամու նախապայմանները միայն ավելանում են. Մենուա ՍողոմոնյանԱրմեն Գևորգյանն արձագանքել է «Առաջարկ Հայաստանին». ինչպես է պատկերացնում ՀՀ անվտանգությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաները զարգացնելու մեծ ներուժ ունի. Ավետիք ՉալաբյանԻնչպես Փաշինյանը, այնպես էլ Ստեփան Ասատրյանը` նախկին Տեր Արամը, դավաճաններ են. Հովհաննես ԻշխանյանԽոշոր վթար, «SAS» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan» ու «Mercedes», որն էլ հետո բախվել է «Գազել»-ի, վիրավnրներ կանTeam-ի 5G-ն ամբողջությամբ հասանելի է նաև Գյումրիում և Վանաձորում Ուժգին պայթյուն դպրոցում, վիրավnրվել է ավելի քան 50 մարդ․ Ինդոնեզիա (տեսանյութ) Խոսել եմ Հենրիխ Մխիթարյանի հետ․ Եղիշե Մելիքյան Վլադիմիր Պուտինը շքանշան է շնորհել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին «Նա է առաջ, ում սիրտն է քաջ». կայացավ «Մանկական Եվրատեսիլի»-ի երգի փակ նախադիտումը Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ինչ եղանակ կլինի Հայաստանում հնարավոր կլինի օնլայն ամուսնանալ, ամուսնալուծվելՀայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում Ռուբլին թանկացել էԻնչո՞ւ է Փաշինյանը վախեցած Սերժ Սարգսյանի ակտիվացումից Վիրահատության ժամանակ սխալմամբ հեռացվել է երեխայի մի քանի օրգաններՖասթ Բանկը Սյունիքում ներկայացրել է ֆինանսավորման ծրագրեր ձեռնարկատերերի համար 18 օր է` շինծու քրեական գործով կալանավորված է «ՀայաՔվե» միավորման Գյումրու տարածքային կառույցի անդամ Կարուշ ՀովեյանըՈղբերգական ավտովթար. կան զոh և 2 վիրավոր Ռուսաստանը կրճատել է հեղուկ բնական գազի մատակարարումները Եվրոպա Ադրբեջանը չի պայմանավորվում, միայն նախապայմաններ է առաջադրում. Ավետիք ՔերոբյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Վիրավորում ստացած ու հաշմանդամություն ունեցող զինվորների առաջին մարզումը՝ Օլիմպավանում ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ Արտյոմ Պետրոսյանը դասախոսություն կկարդա Հայաստանի ամերիկյան համալսարանում Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում․ եղանակը՝ Հայաստանում Ողբերգական վթար, բախվել են 2 «Mercedes»-ներ ու «Mitsubishi», 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվելՓաշինյանը մեզ անձնական թշնամիներ է դարձրել․ մարդիկ այլևս իրար հետ չեն խոսում․ Մենուա Սողոմոնյան Երեկվանից անհետ կորած 29-ամյա Արսեն Թևոսյանը մահացել է Ադրբեջանն ուժի ցուցադրմամբ հիշեցնում է ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով․ Աբրահամյան Ալիևը «Գյոյչա» ասաց՝ տեսնելով Նիկոլի ձախող հավաքները Հովհաննավանքում, ՀԱԵ-ի դեմ արշավը չի ստացվում Խաղաղության պատրանքի տակ՝ վտանգավոր լռություն Ադրբեջանական բանակը անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. ԱլիևԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված