Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն


Հիմա մենք պետք է մեր ողջ քաղաքական միտքը ներդնենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ գնալով դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան

Blog
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Այսօր Հայաստանի քաղաքական կյանքում ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկվի՝ կարող է Հայաստանը ոչ միայն շարունակել երկու լարի վրա խաղալ, այլ առհասարակ գնալ դեպի Արևմուտք՝ քաղաքական հայտ ներկայացնելու՝ Եվրամիության անդամ դառնալու՞ թե ոչ։ Սա միակ հարցն է, որը պետք է քննարկի Հայաստանի քաղաքական դաշտը, բայց հայաստանյան քաղաքական ուժերը խոսում են գրեթե ամեն ինչից, բացի Հայաստանի համար անվտանգության ամենակարևորագույն հարցի՝ երկու լարի վրա խաղալու քաղաքականության մասին։ Ավելին՝ նախկին նախագահները գլուխ են գովում, որ իրենց ժամանակ լավ հարաբերություններ են ունեցել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, մոռանալով, որ այն ժամանակ դեռևս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները լարված չէին և երկու կողմերը չէին պատրաստվում պատերազմել միմյանց դեմ։
 
Առհասարակ, 2007 թվականի Պուտինի մյունխենյան ելույթից հետո արդեն իսկ ակնհայտ էր դառնում, տեսանելի էր, որ աշխարհը գնում է դեպի բախման և այլևս երկու լարի վրա խաղալու գործընթացը օրեցօր դարձնելու է անհնարին։ Բայց արի ու տես՝ 2007 թվականից հետո Հայաստանը ոչ միայն չդադարեց երկու լարի վրա խաղալ, այլ ստորագրեց եվրոասոցացում, փոխեց սահմանադրությունը՝ երկիրը դարձնելու պառլամենտական և շարունակեց ավելի հստակ քայլեր կատարել, և այսօր էլ շարունակում է ոչ միայն քայլեր կատարել, այլ արդեն բացեիբաց հայտարարել, որ Հայաստանը գնում է Արևմուտք։
 
Հիմա մենք պետք է մեր ողջ քաղաքական միտքը ներդնենք՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է Հայաստանը լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ գնալով դեպի Արևմուտք, որը իր հերթին պատրաստվում է, զինվում է, իր ռազմական բյուջեն է մեծացնում, պրոպագանդա է իրականացնում սեփական հասարակությանը հակառուսական դարձնելու համար՝ որպեսզի պատերազմը Ռուսաստանի հետ հնարավոր դառնա։
 
Ժողովուրդ ջան, եթե մեր քաղաքական էլիտաները շարունակելու են ամեն ինչից խոսել, բացի մեր անվտանգությունից, բացի մեր պետության համար ամենակարևոր խնդրից, դա նշանակում է, որ մենք պետք է հասարակական ձևաչափով ձևավորենք քննարկումների հարթակներ՝ հասկանալու համար, թե ինչու է Հայաստանը գնում դեպի Արևմուտք՝ վտանգելով սեփական ժողովրդի և պետության ապագան։ Իսկ այն, որ դեպի Արևմուտք գնալու Հայաստանի ձգտումը ակնհայտորեն վտանգում է հայոց պետականությունն ու հայ ժողովրդի անվտանգությունը, սա փաստ է, որի հետ շատ քչերը կարող են հիմնավորումներով բանավիճել։
Ես, հաշվի առնելով հենց այս հանգամանքները, դարձյալ ուզում եմ պնդել, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի՝ հայ-ռուսական հարաբերությունների անփոխարինելիությունը գիտակցող ընդդիմություն, քանզի իշխանությունը մեծ հաշվով արդեն որդեգրել է Արևմուտք գնալու քաղաքականություն։ Եվ բոլոր այն ուժերը, որոնք իրենց ընդդիմություն են համարում, բայց իրենք էլ են մտածում, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ կամ դեմ չեն, որ Հայաստանը գնա Արևմուտք, մեծ հաշվով ընդդիմություն չեն գործող իշխանությանը և, մեծ հաշվով, օգնում են գործող իշխանությանը Հայաստանը դեպի Արևմուտք տանելու՝ հայ ժողովրդի և հայոց պետականության համար կործանարար գործունեության շրջանակներում։
 

Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Սյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՄիայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՇարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինՊատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքըԳործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն
Ամենադիտված