Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան Պայթյուն Նորակերտում զոդման աշխատանքներ իրականացնելիս․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել. հանցագործները 16-ամյա պատանիներ են Թույլ ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ տարածաշրջաններում Լուկաշենկոն հանդիպել է ամերիկյան պատվիրակության հետ Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնականը՝ Զելենսկուն


Se. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ Սամսոնյան

Քաղաքականություն
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Բարի երեկո մեզ շատ սիրող և հատկապես չսիրող մարդիկ։ Այսօր տեղեկացա, որ Իդի Ամինի «փառքին» ձգտող ռեժիմը որոշել է հիմա էլ վայրի հարձակում սկսել Հայաստանի ժուռնալիստների միության նկատմամբ։ Ռեժիմը ցանկանում է խլել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը և, ըստ էության, ժանրի կանոններով այն կհասցնի իր տրամաբանական ավարտին։ Բորենիների ռեժիմի նման գործելաոճն ինձ համար զարմանալի և անակնկալ չէ, ինչպես, վստահաբար, զարմանալի չէ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, փորձառու լրագրող Սաթիկ Սեյրանյանի համար, ինչի մասին վերջինս ծավալուն գրառում էր կատարել։ Հարցն այստեղ Ժուռնալիստների միությունը, Սաթիկ Սեյրանյանն ու հետապնդման ենթարկվող մյուս ԶԼՄ-ները չեն, այստեղ հարցը ռեժիմի կողմից մամուլի և ազատ խոսքի հանդեպ գործած հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի գործիքակազմ կիրառելն է։
 
Աշխարհն ամեն օր պետք է իրազեկվի մեր երկրում տիրող ծայրահեղ ավտորիտար բարքերի մասին։ Արևմուտքը որքան էլ «փակել է աչքերը, ականջներն ու բերանը», պետք է ստիպված լինի լսել, տեսնել ու արձագանքել տեղի ունեցող այլանդակություններին։
 
Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով Հայաստանի ժուռնալիստների միությանն ու դրա նախագահ Սաթիկ Սեյրանյանին՝ տեղեկացնում եմ, որ AntiFake.am-ի թիմը եկող շաբաթվանից պլանավորում է իրականացնել լայն արշավ միջազգային կառույցներին տեղի ունեցողի մասին ազդարարելու և նրանցից կարծիք կորզելու համար։ Մեր աջակիցներին, որոնք գտնվում են Արևմտյան երկրներում, կոչ եմ անում, խնդրում եմ կազմակերպել պիկետներ (թեկուզ սակավամարդ) այդ երկրների համապատասխան գերատեսչությունների առջև, համառորեն անել ամեն ինչ, որպեսզի այդ մարդիկ իրազեկվեն և կարծիք հայտնեն Հայաստանում մարդու իրավունքների և խոսքի ազատության դեմ տեղի ունեցող այս լկտի արշավի վերաբերյալ։ Վստահ եմ, որ գոնե ապագայի համար վերոգրյալ գործիքակազմն արդյունավետ է լինելու (հետո չասեն՝ չգիտեինք)։
 
Ռեժիմի կողմից այս ամենաթողությունը երկար չի կարող շարունակվել, և ինչ-որ պահի «զսպանակը պոռթկալու է», և սրա մասին բոլորից լավ գիտի ռեժիմի պարագլուխը, ու հենց այդ գիտակցումն է վերջինիս՝ խոսքից սարսափելու պատճառը։
 
Հ.գ. Տեղեկացա նաև, որ Armcomedy-ն եթեր է հեռարձակել «մի հրաշալի» զրույց խոսքի ազատության ոտնահարման, մարդկանց վրա թքելու, սեռական բնույթի բառապաշարի առաջամարտիկ և ընդամենը 4 օր առաջ մեզ հայհոյելուց հետո ուղիղ ցուցումով բանտ ուղարկած ալեն սիմոնյանի հետ։ Տեղյակ եմ նաև ալենի սիրելի բլոգերների արածի նկատմամբ հանրային արձագանքի մասին։ Մեզնից կարծիք էիք հարցնում Armcomedy-ի մասին և, հուսով եմ, դուք ստացաք ձեր հարցի պատասխանը և, ինչպես այսպիսի պարագաներում պահանջում է ժանրի կանոններն ու հանրային պահանջը՝ dislike և unsubscribe:
 
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան, «Արմավիր» ՔԿՀ
16.11.2025թ.

 

Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինՀատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասինՊատվոգրեր ու խրախուսական պարգևներ՝ ոչ օլիմպիական մարզաձևերը ներկայացնող մարզիկներին և մարզիչներին Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում Սոճուտ հանգստի համալիրում մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած երիտասարդական հավաքըԳործող վարչախմբի քաղաքականությունը բերում է նոր զիջումների. Ավետիք Չալաբյան «Հայրենիքի» զարգացման հերթական փուլը. Արթուր Վանեցյան«ՀայաՔվեն» այլևս պարզապես միավորում չէ․ այն վերածվում է նոր քաղաքական ուժի․ Արմեն Մանվելյան ՀՀ-ն այսօր «КГБ»-ի բանտ ունի, որտեղ նստած են արքեպիսկոպոսներ, ի՞նչ եվրոպական մոդել. Մարուքյան «Լուսավոր Հայաստանը» նշում է իր 10–ամյակը. Էդմոն Մարուքյան Սահմանադրական փոփոխությունները ոչնչացնում են Անկախության հռչակագիրը․ Արմեն Մանվելյան«Լուսավոր Հայաստանը» կմասնակցւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին. Էդմոն ՄարուքյանԵկեղեցու դեմ արշավը մեզ շեղում է իրական խնդիրներից. Մենուա Սողոմոնյան Հայկական ճշմարտությունները աստիճանաբար իրենց տեղը զիջում են թշնամու նարատիվներին. Էդմոն Մարուքյան Թոշակառու գնդապետը ստիպված տաքսի քշի, որ նախարարուհին 200 հազար դոլար արժողությամբ տուն առնի՞. Արշակ ԿարապետյանԿատարողներին գտել են, պատվիրատուներին՝ ոչԳիտության ճակատագիրը չի կարող որոշվել առանց գիտնականների․ Ատոմ Մխիթարյան Ֆիկտիվ տնտեսական աճի մասին. Աշոտ Ֆարսյան Կաթողիկոսի դեմ նոր մեղադրանք են ուզում կարել՝ հոգևորականների ձեռամբ Հայկական կողմը հաստատել է, որ ադրբեջանական նավթ են ուզում գնել «ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը Մեր թոշակառուները լքված են իշխանության կողմից․ Հրայր Կամենդատյան Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր Ձեր իշխանության յոթ տարիների ընթացքում ՀՀ պարտքը ավելացել է ութ մլրդ ԱՄՆ դոլարով. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր 60%-ը կարող է փոխել ադրբեջանացման արշավը. Էդմոն ՄարուքյանԱշխարհի առաջին բեռնատար նավը, որը ծածկված է արևային վահանակներով, պատրաստ է նավարկությանԻշխանությունն ընդդեմ Եկեղեցու. վերջին անկախ ամրոցի գրոհը Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ» «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ» Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան. հասարակության 61,3 տոկոսը համոզված է դրանում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Իրականությունից չես փախչի. «Փաստ» ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Փաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելՀայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտրոնային սարքավորումների օգտագործումը Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր․ իրավաբան
Ամենադիտված