Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակն առաջիկայում Մենք ունենք հստակ ճանապարհ. Շիրազ ՄանուկյանՑ Ո՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանք. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում. Գոհար Մելոյան Կենդանակերպի որոշ նշաններ կստանան առաջընթացի հնարավորություն. ո՞վ է դատապարտված հաջողության Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ Հունվարի 27-ը սահմանվել է հիշատակի օր Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում է ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել․ Աբրահամյան


«Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ճանապարհային քարտեզ մշակել, որով Ադրբեջանը կփակի «Արևմտյան Ադրբեջանի» թեման՝ խոստանալով, որ հայկական կողմն էլ իր հերթին կփակի «Ղարաբաղի հայերի վերադարձի» թեման։ Փորձագետները սա վտանգավոր թեզ են համարում, ընդհուպ՝ մինչև Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի համար հող նախապատրաստելու հնարավորություն։ Բայց որ ամենից վտանգավորն է՝ Նիկոլ Փաշինյանը կշեռքի հավասար նժարներին է դնում «Արևմտյան Ադրբեջանի» իբր «վերաբնակեցման» և արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի իրավունքի հարցերը։ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ընդգծում է՝ զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից այս հայտարարությունների ամենավտանգավոր կողմերից մեկն այն է, որ բնիկ ժողովուրդների հավաքական իրավունքները բերում, հավասարեցնում են, այսպես կոչված, «փախստականների» իրավունքների հետ։ «Վտանգավոր է, երբ, որպես պատասխան Արցախի ժողովրդի վերադարձին իր պատմական հայրենիք և նրա իրավունքների իրացմանը, ուզում են ներկայացնել խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիների հարցը։ Բայց վտանգավոր է նաև այն, որ այս խոսույթը ոչ թե առաջարկ է հայկական կողմից, այլ դա Ադրբեջանի պայմանն է՝ առհասարակ դադարել խոսել Արցախից և դադարեցնել Արցախ վերադարձի մասին խոսույթի շրջանառումը։ Ադրբեջանն իր կողմից, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բերելով օրակարգ, Հայաստանի նկատմամբ իր ծավալապաշտական, տարածքային նկրտումներն է ներկայացնում հանրությանը, փոխարենը պահանջում, որպեսզի մենք դադարեցնենք խոսել վերադարձի իրավունքի մասին։ Արցախի ժողովրդի վերադարձը չէ պատասխանն «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին։ Պետք է հասկանանք, որ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի պատասխանը Խորհրդային Միության փլուզումից հետո և Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած հայ ժողովրդի զանգվածային սպանությունները և բռնի տեղահանումներն են, այսինքն՝ մենք, որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջանի», պետք է ներկայացնենք Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից, Մարաղայից բռնի տեղահանված հայերի հարցը և, ընդհանրապես, մեր բոլոր այն հայրենակիցների հարցը, որոնք ենթարկվեցին ագրեսիայի, մազապուրծ եղան Ադրբեջանի Հանրապետությունից։ Այս հարցի բարձրացման փոխարեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, իբրև թե որպես պատասխան, հակադարձում են՝ խոսելով Արցախի ժողովրդի իրավունքներից։ Դրան էլ գումարած ներկայացնում են, որ Ղարաբաղյան շարժումը փակված է, և այն օգտակար չէ, նույնիսկ վտանգավոր է։

Կարծում եմ՝ սա իրականության հետ որևիցե կապ չունեցող խոսույթ է, դա ոչ թե ճանապարհային քարտեզ, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում է, ոչ թե ինչ-որ իրավիճակի լուծում։ Կրկնում եմ՝ որպես պատասխան «Արևմտյան Ադրբեջան» խոսույթին՝ կարող ենք քննարկել Բաքվից, Սումգայիթից և այլ վայրերից մազապուրծ եղած մեր հայերի վերադարձի հարցը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Իսկ մեր հայրենակիցների վերադարձն Արցախ իրատեսական չհամարող Նիկոլ Փաշինյանը տողատակերով կամ էլ ուղղակի խոսքով պարբերաբար խոսում է նաև պատերազմի հնարավորության մասին։ Երկրի ղեկավարն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր թիմի համար «փակված» է Արցախի հարցը, արցախահայերի՝ իրենց բնօրրան վերադարձի հարցը, մյուս կողմից ակնարկում է՝ հակառակի մասին հայտարարությունները շատ վտանգավոր են, գուցե ակնարկելով, թե այդ դեպքում փխրուն, մազից կախված, հազարավորների կյանքի և առողջության գնով ձեռք բերված «խաղաղությունը» կարող է սասանվել։ Կարծես հաստատում է՝ քանի իրենք են Հայաստանի իշխանությունները, Արցախի թեման չի քննարկվելու։ Պատգամավորի խոսքով, միայն վերջին հարցազրույցով չեն հաստատվում նշված հանգամանքները։ «Շատ վաղուցվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը բազմիցս նշել են, որ Արցախի հարցը, որպես այդպիսին, իրենց օրակարգում չկա և փակ է իրենց համար։ Արցախ վերադարձի հարցը նույնպես չի կարող լինել իրենց օրակարգում, բայց շատ լավ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Արցախը, որպես այդպիսին, հայ ազգի գենետիկական մակարդակում են դրված, և այդքան հեշտ չի լինելու դրանցից հրաժարումը, բնական է, որ նրանք պետք է սկսեն արդարացնել, հիմնավորել և նույնիսկ, ինչու չէ, վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Այսինքն՝ խոսել այն մասին, որ եթե բարձրաձայնենք մեր պատմական իղձերի, նպատակների մասին, ապա դրա արդյունքում կստանանք պատերազմ։ Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք նաև հասնել նրան, որ խոսելով Հայաստանի ինքնիշխան լինելու մասին՝ նույնպես կարող ենք ստանալ պատերազմ։ Դա ոչ այլ ինչ է, քան վախեցնել սեփական ժողովրդին պատերազմով։ Դրա հիմնական նպատակն է արդարացնել այն քաղաքականությունը, որն իրենք վարում են և վարել են Արցախի և Արցախի ժողովրդի նկատմամբ, քանի որ պահանջ կա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից «փակել» Արցախի հարցն ընդհանրապես՝ ոչ միայն ներկաների, այլ նաև ապագա սերունդների համար»,-նշում է մեր զրուցակիցը։

Բայց մյուս կողմից կարող են հակադարձումներ հնչել, որ ԱԳ նախարարը, ԱԺ նախագահը կամ էլ տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներ բարձրացնում են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, Բաքվում պահվող մեր ռազմագերիներին և ընթացող «դատավարություններին» առնչվող խնդիրները։ «Կարծում եմ՝ այն ուշադրությունը, գոնե փաստաթղթային առումով, որը միջազգային հանրությունը ցուցաբերում է ինչպես Արցախ վերադարձի հարցի, այնպես էլ այսօր Բաքվում գտնվող ռազմագերիների շուրջ, ստիպում է, որպեսզի այս իշխանությունները, այնուամենայնիվ, անդրադառնան այդ հարցերին։ Այլ խնդիր է, թե ինչ ուժգնությամբ և ձևով են անդրադառնում այդ հարցերին։ Շատ լավ գիտենք, որ եթե այս իշխանությունները իրոք ցանկանային զբաղվել ռազմագերիների հարցով, ապա այդ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի մեջ, որը նախաստորագրվել է, կամ ցանկացած հանդիպման ժամանակ, բանակցային սեղանին կդրվեր ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև մի ողջ ժողովրդի՝ 150 հազար արցախահայության՝ իր պատմական հայրենիք վերադառնալու հարցերը։ Ադրբեջանի հետ բանակցություններն ազգային իշխանությունները կվարեին այս ռակուրսով, այլ ոչ թե խոսել խաղաղության և բանակցությունների մասին՝ ընդհանրապես սեղանից վերացնելով իմ թվարկած հանգամանքները, որոնք հենց հիմնական ցուցիչներն են՝ արդյո՞ք մենք գնում ենք իրական խաղաղության, թե՞ ոչ։ Դա հենց այդ հիմնական ցուցիչն է, որ մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն ասվածը սոսկ բառակապակցություն չէ, որը, ասենք, հնչում է ընդդիմադիր դաշտի, արցախահայության, Արցախի հարցերով զբաղվող գործիչների կողմից։ Դա շատ առարկայական, հստակ պայմաններով խաղաղություն է, որն այսօր, ցավոք, չենք տեսնում, որովհետև ամեն ինչ զիջելով, ամեն ինչ տալով, այն էլ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների պարագայում (գիտենք, թե իրենք ինչպիսի հանցագործ նկրտումներ ունեն հայ ազգի նկատմամբ), խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,-եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակն առաջիկայում Մենք ունենք հստակ ճանապարհ. Շիրազ ՄանուկյանՑԿրթությունն անկում է ապրում, թմրանյութերը ներխուժում են դպրոցներ․ Ատոմ ՄխիթարյանՈ՞ր քայլը կբարեփոխի Ձեր կյանք. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում. Գոհար Մելոյան«Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն Կենդանակերպի որոշ նշաններ կստանան առաջընթացի հնարավորություն. ո՞վ է դատապարտված հաջողության Ես չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. Թրամփ Իրանն ու Ռուսաստանը թույլ չեն տա, որ Թուրքիա գերիշխի Հարավային Կովկասում․ Մենուա ՍողոմոնյանԻշխանության ձեռքում ուժն է, մեր ձեռքում՝ խիղճն ու ճշմարտությունը․ Հովհաննես ԻշխանյանԱրևային էներգիան կարող է խթանել էլեկտրամոբիլների թռիչքաձև աճըՉեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար Ավետիսյան Հրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշի ցեմենտատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ Ֆրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմական վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակ Հունվարի 27-ը սահմանվել է հիշատակի օր Իշխանությունը փորձում է անել անհնարինը` չի ստացվում, փորձում է ներգործության նոր` առավել անբարո մեթոդներ կիրառել․ Աբրահամյան Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի 365 «հաղթանակի» ցանկը` 143-րդ համարում նշելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը Այրվել են մեքենաներ, բնակելի շենքՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկման Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Անկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Տնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձներըԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըՉեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ. Էդմոն ՄարուքյանԱյն մասին, թե ինչ է որոշվելու առաջիկա ընտրություններում, և ինչու պետք արժևորել յուրաքանչյուրիս սեփական մեկ ձայնը. Ավետիք ՉալաբյանԹրամփի ինքնաթիռը Դավոս մեկնելուց հետո վերադարձել է Էնդրյուս ավիաբազա՝ ինքնաթիռում անսարքություն հայտնաբերվելուց հետո Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 21-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի քաղաքացիների համար նախատեսված 5 տնտեսական քայլերը․ Նարեկ ԿարապետյանԱլիևի կառավարությունը ուղիղ ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան ծրագիրը. ուր է Կառավարության պատասխանը«Ուժեղ Հայաստան»․ ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական օրակարգըԱդրբեջանի հետ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող․ Նաիրի ՍարգսյանԽաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ստուբին՝ տարիների ընթացքում ՀՀ-ին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար Կենդանի երաժշտություն, շոու-բիզնեսի հայտնիներ, ջեմ-սեշններ և տոնական տրամադրություն. BEM by Karen Sevak նախագիծը խոստանում է իմպրովիզներ ու անակնկալ ելույթներ «Ամենավառ հուշերը «Մեր բակը» ֆիլմի նկարահանումներից են». Իրինա Դանիելյանը՝ Զառա Արամյանի մասին Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներով Ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում․ Աբրահամյան (տեսանյութ) Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ ես հիմա այսպիսի կոռուպցիոն մեղադրանքով ընդգրկվեմ ինչ-որ քաղաքական պրոցեսում. Դավիթ Տոնոյան Սևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnր Եվրախորհրդարանը մեզ մեղադրում է Հայաստանի նկատմամբ ագրեuիվ դիրքորոշման մեջ, մինչդեռ Հայաստանն ինքն է կարևորում հարաբերություններն Ադրբեջանի հետ. Ալիև ՀՀ-ում կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, մարդիկ, ովքեր ազատությունից զրկված են, որովհետև Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ինչ են խոսում, ինչպես են մտածում ու ինչին են հավատում. Մամիջանյան (տեսանյութ) Չի բացառվում, որ Փաշինյան–Ալիև պայմանավորվածություն կա. Ալիևն այս շրջանում կաջակցի Փաշինյանին․ Աննա Կոստանյան Ձեր քվեն է որոշում՝ ստրկությո՞ւն, թե՞ ազատություն․ Ավետիք Չալաբյան 0% Շրջհարկ․Նարեկ ԿարապետյանՈղբերգական դեպք՝ Գորիսում, 17-ամյա տղա է մաhացել, պայքարում են մյուսի կյանքի համարՄենք մեզ, իհարկե, թույլ չէինք տա որևէ խոսակցության մանրամասներ հանրայնացնել, սակայն, ստիպված ենք. Ալիկ Ալեքսանյան
Ամենադիտված