ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մшրմին Կենդանակերպի այս նշաններին սպասում է ֆինանսական առաջընթաց. ո՞վ կա ցուցակում Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհային դեպարտամենտ Սպանության փորձ․ 27-ամյա երիտասարդի կալանավորման մանրամասները Նիկոլն ու Ալիևը միասին են որոշում, թե ո՞վ նստի Բաքվի բանտում, ով` ՀՀ-ի. Աշոտյան Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն մեխանիզմը, որի միջոցով այդ հիմքը վերածվում է կենդանի իրականության. Վահագն Խաչատուրյան Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան Ձյուն է սպասվում․ եղանակն այս օրերին


Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները

Քաղաքականություն

Գործող իշխանության վերջին քայլերը ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշումների խորացմանը։ Վարչապետի կողմնակիցները փորձում են շահարկել այն հանգամանքը, որ երկար ժամանակ չի գումարվել Ազգային եկեղեցական խորհուրդը, և այդ փաստը դարձնել գործիք՝ եկեղեցու առաջնորդին հեռացնելու նպատակով։ Իշխանության համար ակնհայտորեն ցանկալի է ունենալ կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանությանը ձեռնտու ուղերձներ։ Թեև խոսքը եկեղեցու ներքին կառավարման խնդրի մասին է, այն վերածվել է քաղաքական ճնշման միջոցի։ Այս մոտեցման խորքային նպատակը ոչ միայն կոնկրետ անձի դեմ քայլ անելն է, այլ հասարակությանը զրկելը իր հոգևոր հենասյուներից՝ եկեղեցին վերածելով իշխող քաղաքական ուժի գաղափարական կցորդի և խաթարելով նրա դարերով ձևավորված առաքելությունը։

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը իր հրապարակման մեջ նշում է, որ իշխանությունները փաստացի լայնածավալ, բազմաշերտ պայքար են վարում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ օգտագործելով վարչական, իրավապահ և քարոզչական բոլոր հնարավոր լծակները։ Նրա գնահատմամբ՝ բաց ճնշումները զուգորդվում են տեղեկատվական հարձակումներով, իրավական հնարքներով և ներքին պառակտում սերմանելու փորձերով։ Նպատակը ոչ թե ֆիզիկական ոչնչացումն է, այլ ներսից քայքայելն ու հասարակության աչքում հեղինակազրկելը։ Նրա խոսքով՝ ստեղծվել են հատուկ հարթակներ, որտեղ համակարգված կերպով քարոզ է իրականացվում եկեղեցու դեմ, ձերբակալվում են բարձրաստիճան հոգևորականներ՝ ակնհայտորեն անհիմն մեղադրանքներով, իսկ կաթողիկոսի անձի թիրախավորումը միտված է ամբողջ կառույցի հիմքերը խարխլելուն։ Սարոյանը ընդգծում է, որ այս գործընթացները, անկախ իշխանության հաշվարկներից, օբյեկտիվորեն ծառայում են արտաքին թշնամու շահերին։

Իշխանությունը միաժամանակ փորձում է հոգևորականության ներսում գտնել այնպիսի գործիչներ, որոնք պատրաստ կլինեն համագործակցության և մասնակցել եկեղեցու ղեկավարին հեռացնելու ծրագրերին։ Այս ճնշումները վտանգավոր են ոչ միայն եկեղեցու, այլև պետության համար, քանի որ թուլացնում են Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր մնում է այն հազվագյուտ խոշոր կառույցներից մեկը, որը պահպանել է անկախ խոսքի և ինքնուրույն դիրքորոշման կարողությունը։

Այս ֆոնին արդեն շուրջ վեց ամիս կալանքի տակ է գտնվում բարերար և գործարար Սամվել Կարապետյանը, ով հրապարակային կերպով աջակցել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նրա կալանքը լայն արձագանք է գտել նաև միջազգային հարթակներում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանատու պաշտոնյաներից մեկը հրապարակային հայտարարել է, որ այս դեպքից հետո այլ ռուս գործարարներ ավելի զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց ծրագրերի հեռանկարները գնահատելիս և կասկածի տակ են դնում երկրի ներդրումային միջավայրի կայունությունը՝ նշելով, որ դա կարող է բացասաբար ազդել երկկողմ տնտեսական հարաբերությունների աճի վրա։

Փաստաբան Արամ Վարդևանյանն իր հերթին ուշադրություն է հրավիրում քննչական մարմինների գործելաոճի վրա։ Նրա գնահատմամբ՝ շուրջ վեց ամիս շարունակ ակտիվ քննչական գործողություններ չեն իրականացվում, չնայած գործով ներգրավված է մեծաթիվ քննիչների խումբ։ Փաստաբանի խոսքով՝ փաստացի միակ նկատելի քայլը եղել է լեզվաբանի բնակարանի խուզարկությունը, այն դեպքում, երբ հենց այդ մասնագետի եզրակացությամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող խոսքում որևէ կոչ կամ իրավախախտում չկա։

Այս ամբողջ շղթան ցույց է տալիս, որ եկեղեցու նկատմամբ ճնշումները վաղուց դուրս են եկել զուտ ներքին հարցերի շրջանակից և վերածվել են քաղաքական հաշվարկներով պայմանավորված գործընթացի։ Դրա հետևանքները կարող են լինել ոչ միայն հոգևոր դաշտում, այլև պետական անվտանգության, հասարակական համերաշխության և երկրի տնտեսական վստահելիության մակարդակում։ Այս իրավիճակում հարցը միայն եկեղեցու մասին չէ, այլ այն մասին, թե ինչպիսի Հայաստան է ձևավորվում, երբ խաթարվում են անկախության վերջին հենասյուները։

Գործող իշխանությունների հականվաճումները, որոնք շատ մոտ ապագայում պարտադիր վերանայման անհրաժեշտություն ունեն․ Հայկ ՖարմանյանԻնչ է արել Կառավարությունը քո 65 մլն դոլարով․ Նարեկ ԿարապետյանՄենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանը մեր ոխերիմ թշնամին է, մեր տղաներին մահվան են մատնել․ Գոհար ԴավթյանԱշխարհը միաբևեռ չի լինելու, Ռուսաստանի հաղթանակը գողանալ չի հաջողվում․ Մհեր ԱվետիսյանՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր. ԱԳՆ մամուլի խոսնակ Աշխարհահռչակ Քոնոր ՄաքԳրեգորն անդրադարձել է Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցմանն ու պատմել նման արձան Իռլանդիայում կառուցելու երազանքի մասինՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մшրմին Կենդանակերպի այս նշաններին սպասում է ֆինանսական առաջընթաց. ո՞վ կա ցուցակում Եկեղեցու դեմ բռնաճնշումները շարունակվելու են․ Ավետիք ՉալաբյանՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի. Ճանապարհային դեպարտամենտ ՈւՂԻՂ. Լեռնային Ղարաբաղի հատուկ կառավարման կոմիտեի ստեղծման օր, ՀՀ կառավարության ծրագրի քննարկում Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում Ռուսական հայտնի ինստիտուտի զեկույցը ուշագրավ շերտեր է բացահայտում Ո՞ւմ համար է աշխատում Սոլովյովը Սպանության փորձ․ 27-ամյա երիտասարդի կալանավորման մանրամասները Նիկոլն ու Ալիևը միասին են որոշում, թե ո՞վ նստի Բաքվի բանտում, ով` ՀՀ-ի. Աշոտյան Երբ Փաշինյանն անհոգ է, ժողովուրդը՝ հոգսաշատ. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ) Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն մեխանիզմը, որի միջոցով այդ հիմքը վերածվում է կենդանի իրականության. Վահագն Խաչատուրյան Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ իմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ. փաստաբան Ձյուն է սպասվում․ եղանակն այս օրերինԱդրբեջանում սպաների խաղաղ ժամանակ ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսով Հայոց Եկեղեցին չեն քանդի՝ որքան էլ փորձեն․ Մենուա Սողոմոնյան«Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը. նա ուզում է քանդել Հայ Առաքելական Եկեղեցին, որպեսզի այն դարձնի իշխանությանը վերահսկելի և խզի դրա կապը Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների հետ». Էդմոն Մարուքյան Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլnւզվել է քաղաքացու վրա. վերջինս մաhшցել է Սկանդալ` Սուպերգավաթի եզրափակչում. ինչո՞ւ Մադրիդի «Ռեալը» չկազմեց չեմպիոնական միջանցք․ պատճառը Մբապեն էր, թե՞ ֆեդերացիան Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել Մեր բարեկամներին ու հարևաններին հարգում ենք,  բայց մեզանից շատ չենք հարգում. Նարեկ ԿարապետյանԵղվարդում խոշոր վթարի հետևանքով ԲԿ տեղափոխված 34-ամյա քաղաքացին մաhացել էՍոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին. Արմեն Աշոտյան 2026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն. ՀՎԿԱԿ Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. Փաշինյան Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դիմել է Դահուկային սպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիային՝ դժգոհություն հայտնելով դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլից Իսրայելցի գիտնականները մշակել են գունափոխվող և կիսաթափանցիկ արևային վահանակներ Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան Բեռնատարը մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջՈրոշ փողոցներում տրանսպորտից բացի հնարավոր կլինի արգելել այլ մեքենաների մուտքը. Ավինյան Այս իշխանությունը խաղաղությունից խոսելու իրավունք չունի․ Ավետիք ՔերոբյանԳրենլանդիայի պաշտպանական համակարգն իրենից ներկայացնում է 2 շնասահնակ. ԱՄՆ նախագահ Պայթյուն՝ Երևանում, զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ գազի լիցքավորման հաշվիչ է պայթել, վիրավnրներ կանԹրամփը վարչակազմի հետ կքննարկի Իրանի դեմ հնարավոր գործողությունը. WSJ Այժմ առավել կարևոր է թվում ոչ թե Իրանի ներսում բողոքի գործողությունների հանգամանքը, այլ ԱՄՆ նախագահի՝ Իրանի նկատմամբ գործությունների որոշումը. իրանագետ Հիմա նախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին Նյու Յորքում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Թրամփի վարչակազմի քաղաքականության դեմ (տեսանյութ) Իշխանությունը մի բան է խոստանում, իրականությունը՝ լրիվ հակառակը ապացուցում․ Աննա ԿոստանյանՖիդանի այն պնդումը, թե ԱՄՆ-ն «կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին խաղաղություն հաստատելու համար», դիվանագիտական լեզվով սուբյեկտ–օբյեկտ հարաբերության հստակ արձանագրում է. քաղաքագետ Վերափոխել լռողների լռությունը. Վահե Հովհաննիսյան Ալոնսոն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունը Հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվող նոր առանցքը Հարյուր հազարավոր հայկական ընտանիքներում վերջին բառերով են խոսում եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, բայց ակտիվ պայքարի շարքերը մնում են նույնը. այս պարադոքսի լուծումը ճիշտ մենեջմենթի մեջ է. Հովհաննիսյան
Ամենադիտված