Բաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցը Հրդեհ՝ Գյումրի քաղաքում Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Իսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասին Դեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Պայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ Քաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարություն


Փոխվարչապետերը՝ ՔՊ-ի թիրախում

Վերլուծություն

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և գործադիր իշխանության մեջ բավականին լուրջ դժգոհության ալիք է բարձրացել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ։ Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, 2018 թվականից հետո էլ հիմնականում տեխնիկական աշխատանք է իրականացրել թե՛ սահմանների սահմանազատման-սահմանագծման հարցով, թե՛ ապահովել է Հայաստանի գործող իշխանությունների կապը Ռուսաստանի հետ։ Հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման փուլը, կարելի է ասել, որ Գրիգորյանը միակ օղակն է եղել, որ կարողացել է շատ հարցերում կոնսենսուսի տալ ռուսական իշխանությունների հետ, և հենց սա է հիմնական պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարությունում հանդուրժում է տեխնոկրատ և բավականին լուրջ գործչի, ինչպիսին է փոխվարչապետը։

Բայց վերջինս վերջին շրջանում որևէ քաղաքական գործընթացի չի մասնակցում, առավել ևս Փաշինյանին էլ աջակցություն չի ցուցաբերում Հայ առաքելական եկեղեցու դեմ իր պայքարում։ Նույնպիսի վարքի համար դժգոհություն կա նաև մյուս փոխվարչապետից՝ Տիգրան Խաչատրյանից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչությունում մի քանի անգամ քննարկել են փոխվարչապետների խնդիրը՝ Փաշինյանին առաջարկելով դիտարկել նրանց հեռացնելու հնարավորությունը և փոխարենը՝ քպական պաշտոնյաներին նշանակելու։ Ու թեպետ Նիկոլ Փաշինյանը դեմ է որևէ փոխվարչապետի ազատելու մտքին, բայց և չի բացառվում, որ ինչ-որ պահի հաջողվի իրականացնել նման որևէ գործողություն, ընդ որում, ՔՊ-ում առաջարկում են Փաշինյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակել Ալեն Սիմոնյանին։

Վերջինս համակերպվել է այն համար հանգամանքի հետ, որ նոր խորհրդարանում իրեն չի հաջողվի դառնալ խորհրդարանի նախագահ։ Այդ պաշտոնի համար Փաշինյանը նախատեսում է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, ներկայումս իր գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցին։ Իսկ Սիմոնյանն էլ ցանկանում է տեղափոխվել գործադիր և աշխատել փոխվարչապետի պաշտոնում, որը ֆինանսական առումով ավելի լուրջ հնարավորություններ կտա իրեն։ Առաջիկայում ՔՊ վարչությունը ևս մեկ անգամ քննարկելու է փոխվարչապետներից որևէ մեկին պաշտոնանկ անելու հավանականությունը։ Ըստ ամենայնի, շխանությունները այս պահին զերծ կմնան որևէ փոխվարչապետի ազատելու հնարավորությունից՝ սպասելով խորհրդարանական ընտրություններին, եթե հանկարծ ֆորս-մաժորներ չլինեն։

Ալլա Գասպարյան

Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՀամայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքերՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու 3 տների տանիքներում բռնկված հրդեհըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԶոհվել է Հայկ ԳասպարյանըԴոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն ևս թանկացել էԲաղրամյան պողոտան կաթվածահար է, ոստիկանները փակել են փողոցըՀրդեհ՝ Գյումրի քաղաքում Ձյուն և մառախուղ. ինչ իրավիճակ է ճանապարհներինՇղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107»Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրենԻսրայելը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Իրանին միայնակ հարվածելnւ հնարավորության մասինԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր ԿամենդատյանՊայմանագրային զինծառայողի են ծեծել. քրեական վարույթ է նախաձեռնվել ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան 9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակՔաղաքացիներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը. նախարարությունՎրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Ձնախառն անձրև, մառախուղ․ եղանակն այս օրերին Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Հեղուկ գազի գինը կիջնի՞ Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵրկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ապրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Եկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՋեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Հայ-թուրքական սահմանի «Ալիջան» անցակետի համար նախապատրաստական աշխատանքները արագացել են Լապորտան պարզաբանել է, թե ինչու է «Բարսելոնա»-ն որոշել լքել Սուպերլիգայի նախագիծը Ֆասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Վենսի այցով պայմանավորված Երևանի մի քանի փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիՀայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Ամենադիտված