Հրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դի Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը «ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ) «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Կրակոցի հետևանքով ոստիկանական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 2 մարդ է մաhացել․ (տեսանյութ)


ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ

Վերլուծություն

Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին տնտեսագետները շեշտում են, որ երկրի տնտեսական իրականությունը շարունակում է հիմնվել կոնկրետ թվերի և առևտրատնտեսական կապերի վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տասը տարիներին ԵԱՏՄ-ին անդամակցությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ-ի երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը բազմակի աճ է արձանագրել, իսկ միության մասնաբաժինը երկրի ընդհանուր արտաքին առևտրում այսօր արդեն գերազանցում է 40 տոկոսը։ Այդ համակարգում առանցքային դերակատարն է Ռուսաստանը, որի հետ իրականացվում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։

Տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն նախ և առաջ նշանակում է Ռուսաստան, որի հետ ձևավորված են հիմնական առևտրատնտեսական շղթաները։ Նրա գնահատմամբ՝ թեև Ղազախստանի և Բելառուսի հետ համագործակցության խորացման հնարավորություններ կան, համակարգի հիմնական ծանրության կենտրոնը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Մասնագետները նշում են, որ այս տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն թվերով։ Դրանք արտահայտվում են աշխատատեղերի պահպանմամբ, հարկային մուտքերով և արտահանման կայուն շուկաների առկայությամբ։ ԵԱՏՄ շուկան հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսական, վերամշակող, դեղագործական և մեքենաշինական ոլորտների համար։

Զգայուն ուղղություններից մեկը շարունակում է մնալ էներգետիկան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրվում է բնական գազի հիմքով, որը երկիր է մատակարարվում արտոնյալ պայմաններով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակում գործող պայմանավորվածությունների արդյունքում։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այլընտրանքային մատակարարումները կարող են հանգեցնել ինչպես գների բարձրացման, այնպես էլ մատակարարման ռիսկերին։

Խոսուն է նաև արտահանման կառուցվածքը։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի տվյալներով՝ Հայաստանի պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, հիմնականում՝ Ռուսաստան։ Վերջին տարիներին այդ ուղղությամբ արտահանումը աճել է ավելի քան հինգ անգամ, մինչդեռ Եվրամիություն արտահանումը որոշակի նվազում է գրանցել։ Արտահանվող հիմնական ապրանքախմբերը ներառում են գյուղմթերք, պլաստմասսայից արտադրանք և դեղագործական ապրանքներ։

ԵԱՏՄ շրջանակում Հայաստան են մատակարարվում նաև ռազմավարական նշանակության ապրանքներ՝ հացահատիկ, նավթամթերք և արդյունաբերական հումք։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այդ մատակարարումները կարևոր դեր ունեն երկրի տնտեսական և սոցիալական կայունության պահպանման գործում։

ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշում է՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, իսկ ԵԱՏՄ-ում առանցքային դերակատարը Ռուսաստանն է․

«Սա ոչ միայն ներկա տնտեսական իրողություն է, այլ նաև պատմականորեն ձևավորված իրականություն։ Խորհրդային տարիներին Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ԽՍՀՄ-ն էր, իսկ դրա փլուզումից հետո այդ տնտեսական կապերի տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանը և այն երկրները, որոնք հետագայում ձևավորեցին Եվրասիական տնտեսական միությունը»։

ԵԱՏՄ-ի շրջանակում գործում է միասնական շուկա՝ առանց մաքսային և այլ տեսակի արհեստական խոչընդոտների, ինչը Հայաստանի համար ստեղծում է լայն հնարավորություններ։ Հայաստանը այս շուկայից ստանում է շատ զգալի տնտեսական օգուտներ՝ արտահանման, արտադրության և ներդրումների տեսանկյունից։ Հայկական արտադրանքը իր որակական հատկանիշներով և ճանաչելիությամբ առավելապես համապատասխանում է հենց ԵԱՏՄ շուկային։ Մինչդեռ եվրոպական կամ այլ հեռավոր շուկաներում Հայաստանի տնտեսության և հայկական արտադրանքի լուրջ ներկայություն ակնկալելը այսօր դժվար է․ այնտեղ գործում են այլ որակական չափանիշներ, տարբեր տեխնիկական և կարգավորիչ պահանջներ, իսկ հայկական արտադրանքը շատ հաճախ պարզապես ճանաչված չէ։ Շատ դեպքերում նույնիսկ Հայաստանը որպես արտադրող երկիր բավարար ճանաչում չունի, ինչը լրացուցիչ խոչընդոտ է արտահանման համար։

Բացի առևտրից և արտադրությունից, Ռուսաստանից Հայաստան է մտնում նաև զգալի ֆինանսական հոսք։ Հարյուր հազարավոր հայեր աշխատում են Ռուսաստանում և պարբերաբար մեծ գումարներ են փոխանցում իրենց ընտանիքներին։ Այդ դրամական փոխանցումները լուրջ աջակցություն են ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ Հայաստանի տնտեսության համար՝ նպաստելով ներքին սպառման և սոցիալական կայունության պահպանմանը։

Էներգետիկ բաղադրիչը ևս առանցքային նշանակություն ունի։ Հայաստանը բնական գազը ստանում է աշխարհի ամենաէժան գներից մեկով, ինչը կարևոր աջակցություն է ինչպես բնակչության, այնպես էլ արդյունաբերության և գյուղատնտեսության համար։ Գազը լայնորեն օգտագործվում է արտադրական գործընթացներում, և դրա թանկացումը անմիջապես կբարձրացներ արտադրանքի ինքնարժեքը, կթանկացներ ապրանքներն ու ծառայությունները և, արդյունքում, կվատթարացներ մարդկանց կենսամակարդակը։

Բացի դրանից, Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակում իրականացվում են բազմաթիվ սոցիալական և տնտեսական ծրագրեր՝ նախադպրոցական և դպրոցական սննդի ապահովում, Արցախից տեղահանվածների աջակցություն, ատոմակայանի վերականգնման ծրագրեր, երկաթուղային համակարգի պահպանություն և զարգացում, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակության նախագծեր։ Այս ծրագրերը Հայաստանի համար բերում են մեծագույն տնտեսական և սոցիալական օգուտներ։

Այս բոլոր գործոնների համադրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից և հատկապես Ռուսաստանից հրաժարվելը Հայաստանի համար կնշանակեր ոչ թե ուղղակի արտաքին քաղաքական ընտրություն, այլ ծանր տնտեսական հարված»,-նշում է Բաբուխանյանը՝ հավելելով, որ այս կապերից զրկվելու պարագայում երկրի տնտեսությունը կհայտնվեր լուրջ ճգնաժամի առաջ՝ կորցնելով շուկաներ, էներգետիկ առավելություններ և սոցիալական կայունությունը պահպանող կարևոր աղբյուրներ։

Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է, և այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների կողմից ուղարկվող դրամական փոխանցումները ևս նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճին։

Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով որոշակի օգուտներ է տալիս Հայաստանին։
«Մայր Հայաստան»  կուսակցության  ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ շեշտում է․« Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է, և այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների կողմից ուղարկվող դրամական փոխանցումները ևս նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճին։

Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով  օգուտներ է տալիս Հայաստանին» ։
Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների համաձայն՝ գործող տնտեսական կապերի պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսությունը 2026 թվականին կարող է ապահովել ավելի քան 5 տոկոս տնտեսական աճ։ Մասնագետները նշում են, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի կտրուկ թուլացումը կամ խզումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գազի գների, լոգիստիկ համակարգերի և վարկային ռեսուրսների վրա։

Միևնույն ժամանակ տնտեսագետները չեն բացառում նոր շուկաների որոնման և Եվրամիության հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն փուլային և հաշվարկված ձևով՝ առանց առկա տնտեսական կապերի կտրուկ խաթարման։

Մասնագետների համոզմամբ՝ ներկայումս Հայաստանի համար առանցքային հարցը մնում է տնտեսական կայունության պահպանումը, ինչը հնարավոր է միայն գործնական և հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության պայմաններում։

Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Օրվա ընթացքում էներգիան պահպանելու համար հինգ սննդամթերք է անվանվել Փետրվարի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Միլանում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցՌուսական ֆուտբոլի լեգենդները Երևանում Ֆրանսիայում տղամարդը նռնակ է նետել գեղեցկության սրահ5709 դիմորդ փետրվարի 7-ին մաթեմատիկայի միասնական քննություն կհանձնիՓրկել են 24-ամյա աղջկա կյանքը, նա փորձում էր ինքնասպան լինելՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԵվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՄոսկվայում մահափորձ է կատարվել գլխավոր հետախուզական վարչության գեներալի դեմԱզգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ինԼոռիում կեղծ ահազանգ են կատարել և անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել վճարային տերմինալըԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՀՀ քննչական կոմիտեն հորդորում է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահ մարմիններինՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանՀայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերին10-րդ դասարանի աշակերտուհին որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր էՀրդեհ. դեպքի վայրում հայտնաբերվել է դիՓաստեր Սերժ Սարգսյանի դեմ «գործերից» մեկի մասին. Հայկ Մամիջանյան Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը Ցավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. Ավետիսյան«ԱՐԱՄ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԱՊԵՏԻ» Ա/Ձ-ն թերլիցքավորման համար տուգանվել է 1,421,490 դրամի չափով և փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Դեռահասը կաց նով hարձակվել է աշակերտների վրա, վիրավnրներ կան․ (տեսանյութ)Պետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք Չալաբյան«Արարատ 73» ֆիլմի պրեմիերան, կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու ԽՍՀՄ ֆուտբոլի պատմական գավաթը Ոստիկանության պաշտոնատար անձը մեղադրվում է բազմաթիվ կեղծ արձանագրություններ կազմելու մեջ. ինչ է հայտնի Հայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Աշակերտը ընկել է պատուհանից․ նոր մանրամասներ Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Կրակոցի հետևանքով ոստիկանական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 2 մարդ է մաhացել․ (տեսանյութ)Դատապարտելի է ՀՀ իշխանությունների շարունակական անտարբերությունը հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ. Արցախի ԱԺ Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետքԵթե Ռյուտեի խոսքերը՝ hակամարտության ավարտից հետո Ուկրաինա արևմտյան զnրքեր ուղարկելու մասին, իրականանան, դա կնշանակի պшտերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև. Օրբան Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանԱնձրևի, ձյուն, բուք․ ինչպիսի եղանակ է սպասում Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պшտերազմից խաղաղության անցման մոդելը. Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում
Ամենադիտված