Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում. Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին


Ընտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվին

Քաղաքականություն

Հունվարի 23-ին Ազգային ժողովում կայացած արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերաբերում են դիտորդական առաքելությունների գործունեությանը, հավատարմագրման կարգին, ֆինանսավորման բացահայտմանը, ինչպես նաև դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այցելուների վարքագծի սահմանափակումներին։

Օրինագիծը ներկայացրեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ պնդելով, որ գործող օրենսգիրքը չի ապահովում դիտորդների քաղաքական չեզոքության և անկողմնակալության պատշաճ վերահսկում, իսկ փոփոխությունների ընդունումը հրատապ է՝ հաշվի առնելով 2026 թվականի հունիսին սպասվող ընտրական գործընթացները։ Սակայն օրինագծի ընդունման ընթացակարգը և բովանդակությունը լուրջ քննադատության արժանացան ընդդիմության կողմից։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանում արձանագրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ծայրահեղ արագությամբ՝ առանց նախնական ծանուցման, առանց ողջամիտ ժամկետի և առանց որևէ բովանդակային քննարկման։ Նրա խոսքով՝ չեն հրավիրվել և չեն լսվել այն դիտորդական կազմակերպությունները, որոնք վերջին ընտրություններում հանդես են եկել անաչառ գնահատականներով, չեն քննարկվել առաջարկները ընդդիմության, անկախ հասարակական հատվածի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ համակարգի շրջանակում, որոնք Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մաս են կազմում։

Մինասյանի գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները միտված են իշխանությանը հարմար դիտորդական համակարգ ձևավորելուն։ Նա ընդգծեց, որ նոր կարգավորումները հնարավորություն են տալիս զրկել դիտորդական առաքելության կարգավիճակից այն անձանց և կազմակերպություններին, որոնց գնահատականները կամ հրապարակային խոսքը կարող են քննադատական ընկալվել իշխանության կողմից և ներկայացվել որպես քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Բացի այդ, ֆինանսավորման բացահայտման պահանջը, ըստ նրա, կարող է օգտագործվել որպես զտման գործիք, երբ թեկնածուի կամ նրա հետ որևէ կերպ առնչվող անձի հետ նույնիսկ անուղղակի կապի առկայությունը դառնում է դիտորդական գործունեությունից զրկվելու պատճառ։ Արծվիկ Մինասյանը նաև արձանագրեց, որ իշխանական մեծամասնությունը կամայականորեն է մեկնաբանում միջազգային կառույցների մոտեցումները՝ դրանք օգտագործելով սեփական քաղաքական որոշումները հիմնավորելու համար։

Նրա խոսքով՝ դիտորդների կարգավիճակին վերաբերող նորմերը ընտրական օրենսդրության առանցքային բաղադրիչներից են, և դրանց փոփոխությունը մի քանի ամիս առաջ սպասվող ընտրություններից առաջ, առանց լայն քննարկման, հակասում է ժողովրդավարական նվազագույն չափանիշներին։ Ընդդիմության գնահատմամբ՝ տեղի ունեցողը հերթական փորձն է ընտրական գործընթացները ամբողջությամբ իշխանական վերահսկողության տակ առնելու և հնարավոր ընտրախախտումները իրավական դաշտում «նորմալացնելու» ուղղությամբ։

Այս դիրքորոշումը, ըստ Մինասյանի, պետք է դառնա թե՛ տեղական, թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունների ուշադրության առարկա։ Այս համատեքստում առանձնակի նշանակություն են ստանում այն փորձագիտական եզրակացությունները, որոնց համաձայն գործող իշխանությունները արտաքին ազդեցությունների վերաբերյալ եվրոպական քննարկումները փորձում են ներմուծել ներքին քաղաքական դաշտ՝ դրանք վերածելով վերահսկողության և սահմանափակումների արդարացման գործիքի։

Քննադատների կարծիքով՝ այդ կերպ լռեցվում են ընդդիմադիր ձայները, ընտրություններից առաջ «մաքրվում» է դաշտը, իսկ այս ամենը ներկայացվում է որպես ժողովրդավարության պաշտպանության միջոց։ Իրականում, սակայն, նման քաղաքականությունը հակադրվում է հենց այն ժողովրդավարական արժեքներին, որոնց պաշտպանության մասին խոսվում է, և նպաստում է իշխանության կենտրոնացմանն ու ճնշումների խորացմանը։

Սաստիկ բուք և տեսանելիության բացակայություն. Հայաստանում փակ ճանապարհներ կանՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչներըՀայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում«Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վթարի է ենթարկվելԴուբայում կհայտնվի յուրօրինակ օազիսԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն Մարուքյան112-ամյա երկարակյացը մահացել էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել35-ամյա Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվելէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՆոր պատերազմի վտանգ այս անգամ Ֆրանսիայի հետ. RTՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս Անանիկյան12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամինՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԳիտնականները կանխատեսում են «դժոխային կլիմա» Երկրի վրա՝ գլոբալ տաքացման պատճառովՅուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Մադագասկարը ազգային աղետի դրություն է հայտարարել՝ «Գեզանի» ցիկլոնի պատճառովԱրցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում. Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներ Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներՄնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները
Ամենադիտված