58-ամյա կինը սպանել է իր 93-ամյա ամուսնուն Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ Այսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք Չալաբյան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Թեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 8-ի համար


Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի մեծ թափ են ստանում ոչ միայն հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ ագրեսիվ հակաքարոզչությունը իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից (ինչը «սովորական» ու, որքան էլ տարօրինակ չհնչի, շատ բնական է), այլև «խայթոցների» փոխանակումը հենց ընդդիմադիրների միջև:

Ստեղծված իրավիճակում, երբ երկիրն աղետի տարած փաշինյանական իշխանությունը վարկանիշային առումով ընկած վիճակում է, ցավալի է դիտարկել ընդդիմադիր ուժերին մասնատման տանող լրացուցիչ դրսևորումները: Կրկնենք, շատ հասկանալի է, որ փաշինյանական քարոզչության կամ ՔՊ-ի սատելիտների կողմից հետևողականորեն սլաքներ են ուղղվում հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ: Բայց բացարձակապես անընկալելի է, երբ նման ազդակներ դրսևորվում են ընդդիմադիր ընկալվող սեգմենտից: Ակնհայտ է, որ այդ վերջին դրսևորումները անհրաժեշտ է արագորեն մարել, թույլ չտալ, որ դրանք ծավալվեն ու «քար գցեն» իշխանափոխության առումով մի ամբողջ ժողովրդի ունեցած հնարավորության վրա:

Առնվազն ընթացիկ քաղաքական իրավիճակում կարելի է հստակ արձանագրել, որ կա երեք հիմնական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն՝ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ, որոնք այս պահի դրությամբ ունեն հստակ հնարավորություն Փաշինյանին հեռացնելու համար: Հետևաբար, ցանկացած քար՝ նետված նրանց ուղղությամբ, նշանակում է ճանապարհին փայտ դնել անիվների տակ, այսինքն՝ նպաստել Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրմանը:

Իրենց հերթին՝ այդ ուժերն ու նրանց առանցքային ներկայացուցիչները պետք է հասկանան ու իրենց հաշիվ տան, որ հանրության ճնշող մեծամասնությունն իրենցից ակնկալում է մեկ գլխավոր բան. հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած ՔՊ-ն: Դա է հանրային գլխավոր պահանջն ու ակնկալիքը, անկախ այն բանից, թե նշված երեքից յուրաքանչյուրը «մրցանակային» որ տեղում կլինի ձայների հաշվարկից հետո: Փաշինյանի իշխանությունից հոգնած, զզված, նրա ու ՔՊ-ի բերած աղետներից, կորուստներից ու ավերներից ձերբազատվել կամեցող շուրջ 70-75 տոկոս մեծամասնության համար էական չէ, թե հատկապես որ մի ընդդիմադիր ուժն ավելի շատ ձայն կստանա:

Ավելին, կարծում ենք, որ թե՛ քաղաքական դաշտին, թե՛ հանրության և ընտրողների ճնշող մեծամասնությանն ուղղված հրաշալի ազդակ կլինի այն, որ թե՛ նշյալ երեք հիմնական ուժերը, թե՛ ընտրությանը մասնակցող մյուս բոլոր իրապես ընդդիմադիր ուժերը հանդես գան համատեղ հայտարարությամբ: Ընդ որում, երկարաշունչ տեքստերի, ճոխ արտահայտությունների կարիք չկա: Ընդամենը 2-3 կետ, պայման, կանոն: Նախ՝ որ բոլոր ստորագրող կողմերի նպատակն այս իշխանություններին հեռացնելն է, և որ ստորագրող ուժերց ոչ մեկը ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմի: Երկրորդ՝ պարտավորվածություն այն մասին, որ մեկը մյուսի դեմ չի պայքարելու, միմյանց դեմ հակաքարոզչություն չեն անելու, ամեն մեկն իրեն է ներկայացնելու և իշխանությունների հեռացման իր տեսլականը: Վերջապես՝ որ բոլորը պարտավորվում են տեր կանգնել ժողովրդի քվեին (թե՛ ընտրությունների վերահսկման առումով, թե՛ հետընտրական գործընթացների) և միասին ձևավորել նոր, ազգային իշխանություն:

Սա պետք է լինի հիմնական այդքան չարչրկվող «միասնականության» հենքը: Մնացածը խոսակցական թեփ է, եթե կուզեք՝ «լոլոներ»: Իսկ համատեղ հայտարարությունը կամ հռչակագիրը կլինի կարևոր քաղաքական ակտ ու շատ լավ ուղերձ հանրությանը՝ միաժամանակ արտահայտելով պայքարի մեջ մտած ընդդիմադիրների վճռականությունը՝ Փաշինյանի ու ՔՊ-ի աղետաբեր իշխանավարման մղձավանջին վերջ տալու հարցում:

Մենք անծանոթ չենք հայրենի քաղաքական դաշտի դերակատարներին: Բայց եթե չիմանայինք էլ, որ նրանց միջև, այսպես ասենք՝ տարաձայնություններ կան, ապա վերջին շրջանը բավարար էր դրա մասին պատկերացում կազմելու համար: Բայց այս պահին շատ կարևոր է այդ հին ու նոր նեղսրտումները, տարաձայնությունները կամ դժգոհությունները մի կողմ դնել, դա հետո էլ կարելի է քննարկել ու ինքնակարգավորել: Միջանձնային, միջկուսակցական հարաբերությունները, «նեղացածությունը», «խռովածությունը» շատ փոքր, շատ չնչին հարցեր են՝ համեմատած այն բանի հետ, ինչի համար «հավաքվել» ենք:

Երկրի, ժողովրդի, սերունդների ճակատագրի հարցն է դրված: Հայաստանի՝ հայկական լինելու, ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցն է դրված: Հարկավոր է կենտրոնանալ գլխավոր այդ հարցերի վրա և թույլ չտալ, որ նեղ՝ վերը նշված փոքր հանգամանքները ոտք գցեն ու խանգարեն հասնել հիմնական խնդրի լուծմանը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

58-ամյա կինը սպանել է իր 93-ամյա ամուսնուն Եթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԾանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից Քվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Թեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 8-ի համար 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանԿազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվեն Ո՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով Իրավապահ համակարգը վաղուց ձախողել է իր հիմնական առաքելությունը
Ամենադիտված