Հաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները 58-ամյա կինը սպանել է իր 93-ամյա ամուսնուն Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ Այսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք Չալաբյան ՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Թեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը»


«Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ

2026թ. ապրիլի 9-ին ավարտվեց «Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումների փուլը, և հանրային մեղադրողները սկսեցին ընթերցել գործով 18 մեղադրյալների նույնական մեղադրանքները՝ որպես բացման խոսք։ Հաջորդիվ բացման խոսքով հանդես կգա նաև պաշտպանության կողմը, ինչից հետո կսկսվի ապացույցների հետազոտման փուլը։ Այս փուլին ընդառաջ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ հրավիրվել է պաշտպանների մամուլի ասուլիս՝ հանրությանը ներկայացնելու գործում առկա դեռևս չհրապարակված այն ապացույցները, որոնք  քարոզչական դաշտում լայնորեն օգտագործվել են իշխանությունների կողմից։

«Առաջին հերթին դա այսպես կոչված ձեռագիր «ահաբեկչական պլանն» է, որ ո’չ ձեռագրաբանական քննության է ենթարկվել, ո’չ որևէ ողջամիտ վերլուծության, բայց ՔԿ ղեկավարի կողմից հանրությանը ներկայացվել է իբրև Բագրատ Սրբազանի ձեռքով գրված ծրագիր։ Այնտեղ մասնավորապես առկա են այնպիսի անհեթեթ մտքեր ինչպիսիք օրինակ՝ որ «անհրաժեշտ է ներխուժել թշնամի երկիր և գերի վերցնել 150.000-250.000 քաղաքացիական անձ։ Մենք հրապարակում ենք այդ անգլերեն «ծրագիրը» և դա հայտնաբերելու կադրերը՝ թողնելով, որ հանրությունն ինքը դատի՝ կարո՞ղ էր արդյոք Բագրատ Սրբազանը կամ նրա համախոհներից որևէ մեկը շարադրած լինել նման տեքստ թե ոչ։» - հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Հաջորդիվ հրապարակվեցին Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են գունավոր ծխերը, ներկերը, բարձրախոսը, մեխերը, շինարարական ամրանները, մետաղյա ձողերը և այլ կենցաղային ապրանքներ վերցվել որպես ենթադրյալ ահաբեկչության համար պիտանի գործիքներ։

Անդրադառնալով այս ապացույցներին՝ պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց. «Մենք հասկանում էինք, իհարկե, որ սկզբնական փուլում մեղադրանքի կողմը ապավինելու էր նախաքննական գաղտնիքի խորհրդավորությանը, ապա՝ նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքին, ուստի սպասում էինք, որ հիմնական լսումներին ընդառաջ հրապարակենք այսպես կոչված «ապացույցները»՝ ևս մեկ անգամ ցույց տալու, որ այս գործն իրավաբանության հետ աղերս չունի։ Սա կենցաղային իրերով ահաբեկչություն նախապատրաստելու աշխարհում թերևս առաջին մեղադրանքն է, որը հյուսվել է բացառապես ապօրինի գաղտնալսումների և դրանց բովանդակության խեղաթյուրման միջոցով։ Ինչու՞ ապօրինի. որովհետև դատախազները նույնիսկ հիմա դատարանում հրաժարվեցին ներկայացնել այն օպերատիվ տվյալը, որի հիման վրա առհասարակ սկսվել են այս գաղտնալսումները»։

Պաշտպանները անդրադարձան նաև աղմկահարույց ձայնագրություններին, որոնց խեղաթյուրման հիմքով հաղորդում էր ներկայացվել նաև իրավապահ մարմիններին։ Պաշտպան Խուդոյանը վերահաստատեց. «Չնայած երկրի թիվ մեկ ամբիոնից Գլխավոր դատախազը հայտնել էր, որ այդ ձայնագրությունները անցնելու են համապատասխան փորձաքննություններ, առ այսօր այդպիսի ապացույցներ չկան, ինչը թույլ է տալիս առհասարակ հերքել դրանց իսկությունը։ Բայց այս դեպքը արտառոց է նրանով, որ իրավապահները չեն սահմանափակվել չհաստատված գաղտնալսումներով, նրանք ուղղակիորեն կեղծել են դրանք, և հիմա հրաժարվում են քրեական վարույթ նախաձեռնել այդ առիթով»։

Փաստաբանները հայտնեցին, որ ձայնագրությունների սղագրությունը կեղծելու դեպքով քրեական վարույթ չնախաձեռնվելը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Արդյունքների մասին լրացուցիչ հանրությանը կտեղեկացնեն։

Խոսնակները անդրադարձան նաև հարուցված քաղաքացիական գործերի ընթացքին՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական ճնշումները և երկակի ստանդարտները ներթափանցել են նաև դատական համակարգի այդ հատվածը։

«Ցավալի է տեսնել, որ թեև պաշտոնյաները և իշխանական քարոզիչները շատ հաճախ դատարանում հայտնում են, որ «տեռորիստ» կամ այլ որակումներ տալով նկատի չեն ունեցել Սրբազանին, կամ փորձում են իրենց վիրավորական արտահայտությունները քաղաքական խոսքի սահմաններում տեղավորել, դատարանները չեն համարձակվում այդ երևույթին պատշաճ գնահատական տալ՝ արձանագրել զրպարտությունը, վիրավորանքը և անմեղության կանխավարկածի խախտումը»-իր խոսքում նշեց փաստաբան Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Սրբազան պայքարի գործով կալանավորումները սկսվել են 2025թ. հունիսի 25-ին՝ ահաբեկչության և իշխանությունը զավթելու նախապատրաստության շինծու մեղադրանքներով։ 18 մեղադրյալներից մեծ մասի խափանման միջոցը երկարատև կալանքից հետո փոխվել է այլընտրանքային խափանման միջոցի։ Այժմ տնային կալանքի ներքո են գտնվում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, վերջինիս վարորդ Կարո Օկումուշյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը և ակտիվիստ Վահագն Չախալյանը, իսկ Բագրատ Սրբազանը դեռևս գտնվում է կալանավայրում։ Նրա դիրքորոշումը կալանքի փոփոխման վերաբերյալ այն է, որ միջանկյալ խստությամբ խափանման միջոցներն ընդունելի չեն։

Հաստատվել են դպրոցական արձակուրդների և ուսումնական պարապմունքների ժամկետները 58-ամյա կինը սպանել է իր 93-ամյա ամուսնուն Եթե այս իշխանությունը մնա, ժողովուրդը վճարելու է ամենաբարձր գինը․ Ատոմ ՄխիթարյանՄի՛ խաբնվի Փաշինյանի ասֆալտին, եթե իրեն ընտրես՝ Էրդողանին ու Ալիևին ես ընտրում. Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը, հավատարիմ իր առաքելությանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ կնքած հուշագրին, մասնակցում է քարոզարշավինԹույլ չենք տալու, որ գործող թրքամետ վարչախումբը վերարտադրվի․ Ավետիք Չալաբյան Մեր հիմնական խնդիրն է ընդդիմադիր ընտրողին բերել ընտրության և համոզենք, որ ինքն ընտրի ընդդիմադիր դաշտի առաջատար ուժին. Չալաբյան Մեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան Իրական առաջնորդի կերպարը տեսնում ենք Սամվել Կարապետյանի մեջ. երիտասարդ աջակից Մոտ 600․000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում․ Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանն ասուլիս է տալիս ԱԺ-ի դիմաց. մեկնարկում են քարոզարշավը Ինչ կլինի քարոզարշավի վերջում. Վահե Հովհաննիսյան Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը. Արտակ ԶաքարյանԾանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից Քվեարկելով 19 համարի օգտին դուք կպաշտպանեք Հայաստանի Հանրապետությունը, հայ մարդու ինքնությունը. Էդմոն Մարուքյան«Փոփոխությունների ամիսը» սկսվում է հիմա. միացե՛ք մամուլի ասուլիսին Խորհրդարանի շենքի դիմացԳագաթնաժողովից սպասում էին խաղաղություն, բայց Երևան եկավ պատերազմը Զինшդադարը շարունակվում է, այն մնում է nւժի մեջ. Թրամփ ԶՊՄԿ-ն շարունակում է բաց հանքում և արտադրական տարածքում ընդունել հանքարդյունաբերությամբ հետաքրքրված խմբերիԱյսօր սկսվում է պաշտոնական քարոզարշավը, և մենք մտնում ենք նրա մեջ՝ ձախողելու թրքամետ վարչախմբի վերարտադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ-ում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Հայաստանի ընտրությունները՝ արտաքին ազդեցությունների խաչմերուկում Թրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը շարունակում է ուժի մեջ մնալ Թեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 8-ի համար 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԱդմիրալ Իսակով (տեսանյութ) Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանԿազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանԱմփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Երևանի մի քանի հատվածներում կանգառները կարգելվեն Ո՞վ կհաղթի ՉԼ-ում. Սուպերհամակարգիչը ՊՍԺ-«Արսենալ» եզրափակչի հստակ ֆավորիտ ունի Հայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն ՎարդանյանԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջ 100 միլիոն եվրո կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը. Ակբա բանկ ԵՄ–ն չի շտապելու վիզաների ազատականացման հարցում Փաշինյանը խուսափում է հանրահավաքներից ԵՄ–ի վարքը ամոթալի է Հայաստանի մասով
Ամենադիտված