Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում

Blog
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։

Գյումրիում մեր հայրենակիցների հետ շահագրգիռ, հետաքրքիր հանդիպումներից և բազմափուլ քննարկումներից հետո ծրագիրն ընդլայնվել և լրացվել է նոր առաջարկներով։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանձնահատկությունն է, որ այն գրվում է տեղերում քննարկումների միջոցով՝ քաղաքացիների, ոլորտի շահառուների հետ։ Նոր առաջարկները կցված են ծրագրին՝ առաջարկների փաթեթի տեսքով՝ դառնալով նրա առանձին բաժինը։

 Կարևորագույն սկզբունքը.

Գյումրու զարգացման բանալին գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը կայացվում է Երևանում։ Մենք իրավունք չունենք Գյումրին մենակ թողնել իր խնդիրների հետ։ Կառավարությունը պիտի թև ու թիկունք լինի Գյումրուն՝ առանցքային կարևորության հարցերը լուծելու համար։

Բոլոր կարևորագույն որոշումները պիտի կայացվեն՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների և բնակիչների առաջարկները։ Գյումրու խնդիրների լուծման բանալին Երևանի գրագետ մոտեցման մեջ է։

Գյումրին իր քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորությամբ առանցքային է մեր երկրի համար, Գյումրու խնդիրները համապետական նշանակության են, ուրեմն նաև դրանց լուծումները պետք է գտնվեն միասնական, համակարգված մոտեցումների միջոցով՝ տեղական իշխանություններին ակտիվորեն աջակցելով։ Գյումրին կարիք ունի մասշտաբային, խոշոր ծրագրերի, որոնց լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է գրագետ համագործակցություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության ու նաև օրենսդիր մարմնի միջև։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մենք առաջարկում ենք զարգացման յոթ յուրահատուկ նախագիծ՝ քաղաքի նշանակությանն ու ներուժին համապատասխան։
Նախագիծ 1. Գյումրին՝ հյուսիսային դարպաս
Գյումրին որպես մեր իրական «Հյուսիսային դարպաս» ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության:

Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանցքային որոշումներն են.

• Բավրա տանող ճանապարհի շինարարության ավարտը,
• սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը,
• Կարս-Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացումը,
• պահեստային, սպասարկման և լոգիստիկ աշխատատեղերի ստեղծումը,
• Գյումրու օդանավակայան-սահման-բիզնես կապը:

Ծրագրի արդյունքը՝ առևտրի, տարանցման, ներդրումների և զբաղվածության աճ:
Նախագիծ 2. Արդյունաբերական մայրաքաղաք
Թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ են տալիս Գյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը։

- «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Գյումրիում պետք է գործարկել Շիրակի Արդյունաբերական Գոտին՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։

- Գյումրին ունի ներուժ՝ դառնալու Հայաստանի ժամանակակից նորաձևության կենտրոնը՝ զարգացնելով ինչպես ազգային տարազների, այնպես էլ ժամանակակից մոդելային հագուստների ձևավորման ինդուստրիան։

- Գյումրին կարող է դառնալ նաև ինժեներական քաղաք, եթե բարձրագույն կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը նպատակաուղղվեն դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտ՝ այն համալրելով տեղական կադրերով։
 
- Անհրաժեշտ է խելամտորեն վերականգնել և վերագործարկել մի շարք համակարգաստեղծ գործարաններ, այդ թվում՝ Գյումրու հայտնի «Քարմշակմեքենա» ձեռնարկությունը՝ այն նորից դարձնելով հանրապետության քարամշակման շղթայի կարևոր մասը։

Նախագիծ 3. Լոգիստիկ կենտրոն
Գյումրին իր տնտեսաաշխարհագրական դիրքով կարող է հավակնել տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը դառնալուն։ Դեպի Վրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։

Քաղաքի շուրջ պետք է գործարկվեն համապատասխան լոգիստիկ կարողություններ՝ պահեստային տնտեսություններ, բեռնող-բեռնաթափող կռունկներ, խոշոր և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիներ և տեխնիկական սպասարկման կայաններ։

Այս ներդրումային նախագիծը կարող է իրականացվել արտահանող-ներմուծող խոշոր ընկերությունների համատեղ կոնսորցիումի ձևավորման միջոցով։

Նախագիծ 4. Փոքր և միջին բիզնեսի քաղաք։

Նախագծի էությունը․ ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։

• պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում
• բոլոր կարևոր բանկերի ներկայություն
• աջակցություն նորարարական բիզնեսին
• ծառայությունների ոլորտի գործունեության խթանում
• արդյունաբերության ոլորտի խրախուսում
• արհեստների պահպանում և զարգացում
• ստեղծագործական ոլորտների խրախուսում
• «Made in Gyumri» ապրանքանիշի կայացում և զարգացում։ Արդյունք՝ աշխատատեղեր, եկամտի աճ, ինքնազբաղվածության զարգացում և միգրացիայի կրճատում:

Նախագիծ 5. Հայաստանի մարզական մայրաքաղաք

Այստեղ պաթոսն արդարացված է․ հպարտություն, կարգապահություն, միջազգային իմիջ։ Նախագծի էությունը սպորտը կրթության, առողջապահության և սոցիալական շարժունակության հիմք դարձնելն է։
Նախագծի հիմքում պետք է լինեն կառավարության որոշումներ՝ հետևյալ կետերի շուրջ․
• Շիրակի մարզում ազգային մարզական կառույցների տեղակայում, կառուցում
• երիտասարդական թիմերի մարզական կենտրոնների ստեղծում
• բոլոր երեխաների համար անվճար մարզադպրոցներ և խմբակներ
• մարզչական համակարգի և ենթակառուցվածքների պետական ֆինանսավորում
• ազգային և միջազգային մրցումների պարբերական անցկացում։

Գյումրին պետք է դարձնել միջազգային խոշոր մրցաշարերի ճանաչված կենտրոն։

Նախագիծ 6. Առողջ քաղաքի մոդել՝ ընդօրինակման համար

Քաղաք առանց թմրանյութերի և այլ վնասակար կախվածությունների, առողջ կենսաշխարհի զարգացած միջավայրով։ Նախագծի էությունը պետական համապարփակ ծրագիրն է՝ ուղղված երեխաների և երիտասարդների պաշտպանությանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը և անվտանգ քաղաքային միջավայրի ստեղծմանը։

Պետության կողմից իրականացվող միջոցառումներ․

• թմրամիջոցների և այլ կախվածությունների կանխարգելում դպրոցներում (կյանքի հմտություններ, հոգեկան առողջություն),
• դպրոցական հոգեբաններ և սոցիալական աշխատողներ՝ պետության հաշվին,
• երեխաների և դեռահասների անվճար մուտք դեպի սպորտ, ակումբներ և խմբակներ,
• վաղ բժշկական և հոգեբանական օգնություն,
• վերականգնողական և սոցիալական ադապտացիա՝ առանց խարանի,
• կոշտ և համակարգային պայքար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ,
• հանրային տարածքների բարելավում և լուսավորություն,
• բնապահպանական նախագծերի իրականացում
Տեսանելի ժամկետում Գյումրին կդառնա Հայաստանի առաջին քաղաքը՝ առողջ և անվտանգ քաղաքային միջավայրի կայուն մոդելով, որը կիրառելի է ազգային մակարդակում

Նախագիծ 7. Ավանդույթների և նոր տեսլականների քաղաք

Գյումրու պատմական ինքնությունը համատեղել ժամանակակից զարգացման և երիտասարդների համար ստեղծվող հնարավորությունների հետ:

Պետական աջակցություն՝ հետևյալ կետերով․
• պատմական թաղամասերի պահպանում և վերականգնում
• փառատոնների և տոնավաճառների կանոնավոր օրացույց
• աջակցություն թատերական և համերգային կյանքին
• արհեստների և ստեղծագործական տարածքների զարգացում
• երիտասարդության ներգրավվածություն մշակութային և քաղաքային նախագծերում։
Արդյունք՝ կենսունակ քաղաք իր ուժեղ ինքնությամբ, մշակութային տուրիզմով և ժամանակակից քաղաքային միջավայրով։

 Գյումրին այսօր ունի բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ ամենատարբեր ոլորտներում՝ սկսած թափառող շների առատության ու մանկական խաղահրապարակների սակավության խնդրից մինչև զբաղվածության, քաղաքաշինության, տրանսպորտի, բնապահպանության (գետակի մաքրում, կանաչ գոտիների ավելացում, օդի որակ) ոլորտներ։ Սրանք բոլորը կարևորագույն հարցեր են, որոնք համակարգված, մտածված մոտեցում են պահանջում։

Մասնավորապես, թափառող շների խնդիրը քաղաքի բնակիչների համար վերջին տարիներին մեծ լարվածություն է ստեղծում։ Այս խնդրի լուծման համար մենք ունենք մշակված համակարգային ծրագիր, որը Գյումրիում հաջողությամբ իրականացնելուց հետո կարող ենք որպես գործուն մոդել կիրառել նաև հանրապետության մյուս քաղաքներում և համայնքներում։

Մենք պիտի տարանջատենք, թե առկա հարցերից որոնց լուծումը կարող է լիարժեքորեն տրվել բացառապես ՏԻՄ ջանքերով, և որոնք ունեն Երևանի գործուն միջամտության կարիքը։ Մեր առաջարկած խոշոր նախագծերի իրականացումը ոչ միայն կբերի հրատապ հարցերի մի մասի անմիջական լուծմանը տեղում՝ Գյումրիում և շրջակա համայնքներում, այլև դրական և տեսանելի ազդեցություն կունենա ամբողջ հանրապետության կյանքի վրա։

 Գյումրիում քննարկումների արդյունքում ստացված նոր առաջարկներ և լրացումներ
«Առաջարկ Հայաստանին» ծրագրով մենք առաջարկում ենք Գյումրին դարձնել հյուսիսային տնտեսական հանգույց՝ արտադրության, տեխնոլոգիաների և մշակութային տուրիզմի համադրությամբ։

1․ Անօթևանության խնդրի իսպառ լուծում՝ պետական բնակարանաշինական ծրագրով
2․Արտոնություններ կառուցապատողներին՝ սոցիալական քվոտայով
3․ Թափառող ու անտուն կենդանիների խնամքի կենտրոն մոդելային տարբերակով՝ երկրի բոլոր քաղաքների համար
4․Քաղաքի վթարային ֆոնդի խնդրի իսպառ լուծում՝ ապահովել անվտանգ բնակարանային պայմաններ՝ co-financing տարբերակով՝ պետություն - համայնք
5․ Տուրիզմի համակողմանի զարգացում՝ պետական աջակցության ապահովմամբ
6․Ենթակառուցվածքների կառուցում՝ ճանապարհներ, Գյումրու ավտոկայարանի կառուցում
7․Պետական սուբվենցիոն ծրագրերի խրախուսում՝ համայնքային կյանքի որակի լավարկման նպատակով
8․Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում շենք- շինությունների շինթույլտվությունների բյուրոկրատական ձգձգումների վերացում:
 
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինՀորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիս ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխություն
Ամենադիտված