Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը


Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին

Վերլուծություն

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավը հասել է նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցներին։ Մինչ ԵԽԽՎ-ն միջանկյալ զեկույց է հրապարակում՝ եկեղեցուն մեղադրելով իբր քաղաքականությանը ներքաշվելու մեջ, աշխարհի ազդեցիկ 5 լրատվամիջոցներից մեկը՝ «Ֆրանսպրեսը», ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի վարած արշավին, նշել, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում պաշտոնանկ անել իր ամենախիստ քննադատներից մեկին՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդին՝ պնդելով, թե վերջինս խախտել է իր կուսակրոնության ուխտը և ունի երեխաներ։ AFP-ն նկատում է, որ անցյալ տարի հարավկովկասյան այս երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ հոգևորականների, այդ թվում՝ ազդեցիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, ինչպես նաև միլիարդատեր, ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին՝ նրանցից մի քանիսին մեղադրելով Փաշինյանի տապալմանն ուղղված դավադրության մեջ։

Մեղադրյալները հերքում են այս մեղադրանքները։ «Այս ձերբակալությունները ցնցել են Իրանին ու Թուրքիային սահմանակից, շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող և խորը քրիստոնեական արմատներով Հայաստանը։ Դրանք հանգեցրել են Փաշինյանի և երկրի ամենահարգված կառույցներից մեկի միջև բախմանը, որը տեղի է ունեցել հունիսին սպասվող ընտրությունների նախաշեմին։ Գործակալության հետ զրուցած հայ քրիստոնյաները նշել են, որ պետական մարմիններն անհիմն պնդումներ են անում, չափից ավելի են միջամտում Եկեղեցու գործերին և անվայել արտահայտություններ են թույլ տալիս Կաթողիկոսի հասցեին»,– ասվում է հրապարակման մեջ։

Գործակալությունը շեշտում է, թե Փաշինյանն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Եկեղեցին կապված է Ռուսաստանի հետ, իսկ ընդդիմությունը կարող է Հայաստանը ներքաշել Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ։ Իր հերթին, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է ժողովրդավարական հետընթացի և Եկեղեցու անկախությունը խարխլելու փորձերի մեջ։ Բնականաբար, այս հրապարակումները ահռելի մեծ տարածում են ստանում ողջ աշխարհում՝ իջեցնելով թե՛ Հայաստանի իշխանությունների և թե՛ անգամ մեր պետության վարկանիշը, և Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի գործադրած ջանքերը ոչ այլ ինչ են, քան Հայաստանի և հայկական պետականության հիմքերը խարխլելու փորձ, ուստի «Ֆրանսպրես»-ի այս հրապարակումը ևս պետք է համարել չափազանց լուրջ ազդակ և հարված։

Մինչդեռ փաշինյանական իշխանությունը հանդարտվելու որևէ մտադրություն չունի։ Ընդհակառակը, մտադիր է շարունակել Հայ առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դեմ իր գործողությունները՝ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո։ Ժամանակին ամեն կիրակի պատարագի մասնակցող Փաշինյանն արդեն ամիսներ շարունակ որևէ եկեղեցի չի մտել, ինչը փաստում է, որ նրա քրիստոնյա լինելու մասին պնդումները, մեղմ ասած, անլուրջ են։

Սոնա Գալստյան

Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԻրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Brent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը Արգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ Այն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ պшտերազմը դադարեցնելու մասին բանաձևը Հերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 18-ինՀորոսկոպի 3 նշան, ում բախտը կբերի այս ամիս ԵՄ-ն հրատապ մշակում է Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ. FT Ճապոնիայում հանդես են եկել միջուկային զենքի ներկրման արգելքը չեղարկելու օգտին «Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Էռնան Կրեսպոն առանձնացրել է Աշխարհի առաջնության գլխավոր երեք ֆավորիտներինՓամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել․ դրանք կվերսկսվեն վաղը Ե՞րբ կավարտվի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներԵս Իրանի հետ համաձայնագրի տեքստը կներկայացնեմ Կոնգրեսին․ ԹրամփՀունիսի 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելուԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է ԵրևանՈ՞վ է շահում ոչ լեգիտիմ Աժ-ից և ո՞վ է պատասխանատու. Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն վաղըՈղբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 3-ը անչափահաս ենՀուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է․ Հրայր Կամենդատյան44-օրյա պատերազմում անհետ կորածի հորը կալանավորել են 2 ամսովՄեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՍպիտակ տանը պարահանդեսային դահլիճի կառուցման ծախսերի ավելի քան կեսը նախատեսվում է ծածկել հարկատուների հաշվին. WPՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԲժիշկը նշել է երեք ախտանիշ, որոնց պարագայում պետք է ամբողջությամբ հրաժարվել սուրճիցԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՁայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՍարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված