ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան

Blog
Անգլիական King’s College London-ը հրապարակել է հետազոտություն, համաձայն որի՝ սահմանափակ բյուջե ունեցող երկրների համար այլևս արդարացված չէ մեծ տերությունների բանակներին՝ փոքրացված մասշտաբով կրկնօրինակելը։ Հետազոտության եզրակացություններից հետևում է, որ մեծ բանակերի փոքրացված մոդելները համարվում են ավելի թանկարժեք, միևնույն ժամանակ, փոքր երկրի զինված ուժերի մարտունակության տեսանկյունից՝ ավելի քիչ արդյունավետ:
 
Հարկ է նշել, որ ժամանակակից պատերազմի պայմաններում շատ ավելի կարևոր է դարձել ոչ թե առկա սպառազինության կարգավիճակն ու մարտավարատեխնիկական բնութագրերը, այլ քո դեմ սկսված ագրեսիան հակառակորդի համար երկարատև, ծախսատար և անկանխատեսելի դարձնելու քո իսկ կարողությունը։
 
Հենց այս սկզբունքի վրա է հիմնված «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» (deterrence by denial) հայեցակարգը, որի նպատակն ավելի ուժեղ պետությանը բաց հակամարտության մեջ հաղթելը չէ, այլ նրան արագ և էժան հաջողության հասնելու հնարավորությունից զրկելը։ Ռազմավարական իմաստով սա այնպիսի պաշտպանական մոտեցում է, երբ պետությունը ձգտում է ոչ թե սպառնալ հակառակորդին մեծ պատժով կամ հակահարվածով, այլ այնպես կազմակերպել իր պաշտպանությունը, որ հակառակորդը վերջնարդյունքում չկարողանա հասնել իր նպատակներին։
 
Ուկրաինան, Թայվանը, Ֆինլանդիան, նաև Իրանը ներկայացնում են այս մոտեցման իրականացման տարբեր օրինակներ։
 
Թայվանը հիմնվում է այսպես կոչված «ոզնու ռազմավարության» վրա՝ օգտագործելով շարժական առափնյա հրթիռային համալիրներ, ականներ, անօդաչու թռչող սարքեր, բաշխված հակաօդային պաշտպանության համակարգեր և ենթակառուցվածքների պահեստավորում՝ հնարավոր ներխուժումն առավելագույնս բարդացնելու համար։
 
Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ համեմատաբար էժան ԱԹՍ-ները, արբանյակները, քաղաքացիական կապի ցանցերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և ճկուն լոգիստիկան, արդյունավետ կիրառման դեպքում կարող են համակարգային վնասներ հասցնել։
 
Ֆինլանդիան և Շվեդիան, ցուցադրում են մի մոդել, որտեղ պաշտպանությունը կառուցվում է ոչ միայն զինված ուժերի, այլև պատրաստված հասարակության, պահեստազորայինների, ռազմավարական պաշարների, կենսական ենթակառուցվածքների և կայուն պետական կառավարման վրա։
 
Հիմնական եզրակացությունն այն է, որ միջին և փոքր պետությունների արդյունավետ պաշտպանությունը երբեմն կախված է ոչ թե թանկարժեք և հայտնի դարձած համակարգերից, այլ անվտանգության, պաշտպանունակության և ռազմա-քաղաքական կառավարման նպատակայի ու թիրախային ճարտարապետությունից։
 
Անօդաչու սարքերը, շարժական հրթիռային կայանքները, բաշխված սենսորները, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, զինամթերքի պաշարները, պահեստային էներգամատակարարումը, պաշտպանված կապուղիները և ապակենտրոնացված հրամանատարությունը, կոնկրետ իրավիճակներում, միասին կարող են ապահովել ոչ պակաս զսպող ազդեցություն, քան մի քանի հեղինակավոր համակարգերն ու պատերազմի վարման դասական մոդելները, որոնք սովորաբար դառնում են առաջնահերթ թիրախներ։
 
Սա չի նշանակում ավանդական ռազմական տեխնիկայից հրաժարում, սակայն պահանջում է վերանայել պաշտպանական հայեցակարգերն ու սպառազիմությունների ձեռքբերման հիմնավորումները։
 
Ժամանակակից հակամարտությունները ցույց են տալիս, որ էժան և զանգվածային միջոցները, ճիշտ ինտեգրման դեպքում, կարող են էապես փոխել ուժերի հավասարակշռությունը։
 
Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի ոչ թե ինչպե՞ս ստեղծել մեծ և հարուստ տերությունների զինված ուժերի փոքրացված տարբերակը, այլ՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի։
 
Այդ պատճառով «զսպում՝ հնարավորությունը բացառելու միջոցով» պաշտպանական հայեցակարգն այսօր պարզապես տեսական գաղափար չէ, այլ գործնական ռազմավարություն այն պետությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ մասնակցել սպառազինությունների սիմետրիկ մրցավազքին։
 

Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԳերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Անհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող Ռուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետ Պետեր Մադյարը Հունգարիայի նախագահի պաշտոնում առաջադրելու է շախմատիստուհի Յուդիթ Պոլգարի թեկնածությունը Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհներըԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը Խաղը պետք է ավելի շուտ ավարտվեր․ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայի հաղթանակը Հրդեh է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանnւթյան nւժերի Ասակա բազայում Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes CLA»-ը կողաշրջվել է․ կինը և անչափահաս երեխաները հոսպիտալացվել են Լույս չի լինի. հասցեներ Հորմուզի նեղուցի մոտ մի նավի վրա հրդեհ է բռնկվել
Ամենադիտված