Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Հրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել


Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անցյալ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում կայացավ «Նախնիների կանչը» (Echoes of Our Ancestors) համերգ-ներկայացումը՝ որպես հարգանքի տուրք հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Նախագծի հեղինակն ու բեմադրիչն Արման Նշանյանն է։ Այս տարի՝ սեպտեմբերի 3-ին, նույն բեմում հանդիսատեսին կներկայացվի նախագծի նոր մասը՝ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» (Echoes of Our Ancestors 2. Heroes and Saints)՝ ամբողջությամբ նորացված ծրագրով։

Tert.am Life-ի հետ զրույցում Արման Նշանյանը նշեց, որ առաջին համերգ-ներկայացման հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։

 «Շատ մեծ հաջողություն ունեցանք, որովհետև ամեն ինչ ճիշտ և անկեղծ «տեղից էր գալիս»։ Լինելով աշխարհով մեկ սփռված ազգ՝ այս համերգը հիշեցում և հույս է այն մասին, թե որքան մեծ ներդրում ունեն մեր հերոսներն ու սրբերը, առհասարակ՝ մեր նախնիները, մեր այսօրվա գոյատևման գործում։ Եթե այսօր կանք, ապա կարևոր է գիտակցել, որ դա նաև մեր պատմության արդյունքն է։ Այդ պատմությունն ունեցել է վերելքներ ու անկումներ, սակայն մենք չենք վերացել և չենք վերանալու։ Հենց այդ ամենից պետք է սովորենք։ Սա է նախագծի հիմնական գաղափարն ու դասը, և կարծում եմ՝ հենց դրանով էլ պայմանավորված էր դրա հաջողությունը։ Մարդիկ, ովքեր ներկա էին, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան հարուստ պատմության և ժառանգության կրող ենք մենք։ Եթե նախորդ անգամ ներկայացման առանցքում պատմությունն էր, ապա այս անգամ՝ հերոսներն ու սրբերն են»։

Նշանյանի խոսքով՝ նոր ներկայացման ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվել է։

«Ծրագրի շուրջ 97 տոկոսը նոր է։ Պահպանել ենք միայն երեք-չորս կատարում, որոնք նախորդ անգամ հատկապես սիրել էինք, բայց չեմ նշի՝ որոնք են։ Մնացած ամեն ինչ նոր է՝ անիմացիաները, բեմական լուծումները, երաժշտական կատարումները։ Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ ներկայացմանը, վստահաբար կարող են կրկին գալ, որովհետև այս անգամ ևս նրանց սպասում է նոր և տպավորիչ շոու։ Բացի այդ, այս անգամ կունենանք նաև պատմող ձայն, որպեսզի հանդիսատեսն ամբողջությամբ հասկանա բեմում ներկայացվող պատմությունը»։

Echoes of Our Ancestors-ը համադրում է մյուզիքլի, թատերական ներկայացման և պատմական տարրեր՝ ստեղծելով յուրօրինակ սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Բաց երկնքի տակ հայոց պատմությունը կրկին կհնչի որպես հարգանքի տուրք նախնիներին։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երեկոյի գլխավոր դիրիժորը մաեստրո Սերգեյ Սմբատյանն է։ Արման Նշանյանին և նախագծի պրոդյուսեր Ասկո Հակոբյանին կրկին հաջողվել է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայկական և միջազգային արվեստի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների։ Ներկայացումը կրկին կմիավորի սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կատարումները, LED էկրանների միջոցով ստեղծված տեսողական միջավայրը, ինչպես նաև ավանդական և ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ժանրերի արտիստները ոչ միայն կներկայացնեն երաժշտական կատարումներ, այլև կկենդանացնեն պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ և արժեքներ։

Այս տարվա մասնակիցների ցանկում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սեբուն («Capital Cities» խմբից), Ինգա և Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրաքդարյանը, Գևորգ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, R-Mean-ը, «Կաթիլ»-ը, DJ Սերժոն և Վահագն Մ-ն, Գառնիկ Սարգիսյանը, Սուրեն Առուստամյանը, Ալբերտ Արմենակյանը, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցը և այլ արտիստներ։ Նախագծին կմիանան նաև պարող Լյուդվիգ Իսպիրյանը, «Զվարթնոց» պարի համույթը, ինչպես նաև «Հայկյան» և «Sound of Children» երգչախմբերը։

Արման Նշանյանի խոսքով՝ յուրաքանչյուր արտիստ ընտրվել է բացառապես ներկայացման գաղափարին և կերպարներին համապատասխան։

 «Փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուր կերպարը ով կարող է լավագույնս մարմնավորել, ում է այն առավել համապատասխանում։ Սա սովորական համերգ չէ, այլ թատերական շոու։ Հենց դրա շնորհիվ էլ մեկ նախագծում միավորվել են տարբեր ոճերի և ուղղությունների արտիստներ՝ նույն գաղափարի շուրջ։ Մասնակիցների ցանկն արդեն հրապարակված է, սակայն հանդիսատեսին դեռ անակնկալներ են սպասվում»։

Բեմադրիչի խոսքով՝ նախագիծը շարունակական բնույթ է կրելու։ «Հաջորդ տարի ներկայացում չենք ունենա, քանի որ նախատեսված են մեծածավալ ֆիլմի նկարահանումներ։ Սակայն 2028 կամ 2029 թվականին նախագիծը կվերադառնա՝ արդեն շուրջ չորս անգամ ավելի մեծ դահլիճում։ Մեզ համար սա երբեք չի եղել բիզնես կամ գումար աշխատելու միջոց։ Մենք ներդրում ենք անում, որպեսզի մեր երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին հիշեցնենք, որ նրանք կարող են հպարտանալ իրենց ազգով։ Գլխավոր ուղերձը միասնությունն է։ Չկա սև, չկա սպիտակ, չկա նա և դու. կա՝ մենք։ Մենք եղբայրներ և քույրեր ենք։ Մեր նախնիները բոլորինս են եղել, չի եղել նրա կամ իմ նախնին։ Եվ մենք ենք լինելու մեր երեխաների ու թոռների նախնիները։ Այսօր պետք է հասկանանք, որ միայն համախմբված լինելով կարող ենք առաջ շարժվել»։

Նախագծի իրականացման գործում մեծ է եղել University of Southern California-ի Armenian Studies Institute-ի և նրա Leadership Council-ի աջակցությունը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև People of Ar Cultural Foundation-ի հոգաբարձուների խորհրդին՝ ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր բազմաթիվ բարերարներին ու աջակիցներին, ովքեր հավատացել են այս առաքելությանը և կանգնել են մեր կողքին։ Նրանց աջակցությամբ հնարավոր է դարձել ստեղծել մի նախաձեռնություն, որը միավորում է հայերին՝ անկախ տարիքից, աշխարհագրությունից, կենսակերպից, մտածողությունից կամ քաղաքական հայացքներից։ Այսօր մենք հավաքվում ենք մեկ երկնքի տակ՝ լսելու մեր նախնիների արձագանքները, վերագտնելու մեր ընդհանուր հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու այն հսկայական ժառանգությանը, որի շնորհիվ ունենք մեր Հայաստանը, մեր մշակույթը և մեր ազգային ինքնությունը։ Այս միջոցառումը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող է հասնել միասնական հայությունը, երբ առաջնորդվում է ոչ թե բաժանարար գծերով, այլ ընդհանուր արժեքներով, հիշողությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ»,-եզրափակեց Արման Նշանյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանՀրդեհ է բռնկվել դամբարանային համալիրում, որտեղ թաղված է Ալի Խամենեին Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Բրիտանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային Gripen կnրծանիչներ ձեռք բերելու համար Իշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանԿասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԵրևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված