ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)


Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին

TV

«Հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից,  հանրայնացրել է վարույթի բովանդակությունը, և ըստ էության մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, որովհետև ձայնագրությունը հանրայնացվել է։ Ավելին՝ այն հանրայնացվել էր 2026 թվականի հունիսի 5-ին», –ԿԸՀ դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց «Ոժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված վարույթին;

Հիշեցնենք, որ ԿԸՀ ընթացող նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Վարդևանյանի խոսքով, երկար ժամանակ բոլոր տվյալները եղել են հանրային հասանելիության պայմաններում, հետևաբար անհասկանալի է քննարկել կալանքի կամ քրեական հետապնդման համաձայնության հարցը։

«Ես դեռ չեմ հիշում դեպք, երբ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը քննչականը հանրայնացնի, հետո անցնի երկու շաբաթ և դրանից հետո մենք խոսենք խափանման միջոցների մասին նման ինտենսիվությամբ։ Վստահ եմ՝ դատախազությունից պետք է ներկա լինի հսկող դատախազը… այստեղ նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Գործընթացի իրական նպատակը քաղաքական ազդեցությունն է։ Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը… ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի ձևավորումը»,-ընդգծեց նա։

Վարդևանյանը պնդեց՝ կալանքի կիրառման իրավական հիմքերն այս դեպքում բացակայում են։

Նա այսպես հիմնավորեց. «Չէ՞, որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցանք։ Դուք ուզում եք ասել, որ հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող քրեական վարույթի վերաբերյալ ինչ-որ ոչ պատշաճ վարքագծի ռի՞սկ կարող է լինել»։

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Դավիթ Ղազինյանի անվան վերաբերյալ հատվածին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ խոսքը երրորդ անձի մասին է, և տվյալ ձայնագրությունը չի առնչվում Դավիթ Ղազինյանի հետ։

«Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակում գտնվող իրավիճակի մասին։ Եթե մի երրորդ անձի վերաբերյալ լիներ նման խոսակցություն, նույն հաջողությամբ կարո՞ղ էին քրեական վարույթ հարուցել։ Սա ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց նա։

ԿԸՀ նիստն այս պահին ընթանում է դռնփակ։ Նշենք, որ գլխավոր դատախազությունը  քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըԿանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգՄասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում․ ԶՊՄԿ–ում նշեցին հանքագործի և մետալուրգի օրը Ոչ մի բան անելու համար երկու ամիս կալանք, առանց տեսակցության իրավունքի կնոջ և երեխաների հետ. տեսանյութՓաշինյանը փորձում է բռնաճնշումներով վախի մթնոլորտ ստեղծել ամբողջ երկրում. Աննա ԿոստանյանՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են Ավետիք Չալաբյանը երկար տարիներ իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր մեր երկրի զարգացման համար. Արմեն ՄանվելյանՈստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Թուրքիայում ձերբակալել են մունիցիպալիտետի ղեկավարին ու նրա ամուսնուն Ստամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղան«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ) Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները Վառելիքի իրավիճակը Ղրիմում և Սևաստոպոլում Պենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT Քաղաքական հաշվեհարդարի նոր սահմանը․ մորն արգելել են խոսել երեխայի հետ․ Էդմոն ՄարուքյանԿոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԳերմանիան որևէ գործնական քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ հայտարարություններ Մոսկվայից Անհրաժեշտ է միավորել իշխանություններից դժգոհ բոլոր քաղաքացիներին. Անահիտ ԱդամյանՄենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորություն. Թրամփ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Ավետիք Չալաբյան անձի մասշտաբի և ներուժի, սև մետալուրգիայի զարգացման, Չինաստանի հետ աշխատանքի փորձի մասին. Արմեն ՄանվելյանՀայաստանում կալանք տալու համատարած պրակտիկան բացարձակ անհամարժեք է և հակասում է մեր Սահմանադրությանը․ Ավետիք Չալաբյան Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջող Ռուսական հարվածներից Օդեսայում հուլիսին 28 մարդ է զոհվել. նահանգապետ Պետեր Մադյարը Հունգարիայի նախագահի պաշտոնում առաջադրելու է շախմատիստուհի Յուդիթ Պոլգարի թեկնածությունը Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհներըԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը գերազանցել է 90 դոլարը Խաղը պետք է ավելի շուտ ավարտվեր․ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայի հաղթանակը
Ամենադիտված