Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահшցել է Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն


Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիրակի նշվեց Հայաստանի Հանրապետության Սահմանդրության օրը, որը ևս մեկ անգամ հնարավորություն տվեց վերաիմաստավորել ոչ միայն երկրի Հիմնական օրենքի դերը, այլև պետության զարգացման տրամաբանությունը, պետական իշխանության սահմանները, քաղաքացու ազատությունների երաշխիքները, հանրային պատասխանատվության մշակույթը և այն արժեքային համակարգը, որի վրա հիմնվում է մեր ժամանակակից պետականությունը։ Պետք է նկատի ունենալ, որ Սահմանադրությունը պետության քաղաքական և իրավական ինքնության առանցքն է, հասարակական պայմանագրի բարձրագույն արտահայտությունը և պետական իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուրը։ Հենց այդ պատճառով էլ Սահմանադրության օրվա խորհուրդը վերածվում է ներկայի գնահատման և ապագայի նկատմամբ պատասխանատվության խորհրդանիշի։

Ժամանակակից աշխարհում պետությունների մրցունակության առումով կարևոր նշանակություն ունեն պետական ինստիտուտների կայունությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների հավասարակշռված գործունեությունը, դատական համակարգի անկախությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանվածությունը և հասարակության վստահությունը պետական կառավարման նկատմամբ։ Այս բոլոր հիմնարար սկզբունքներն իրենց սկզբնաղբյուրն ունեն հենց Սահմանադրության մեջ։ Եթե Սահմանադրությունը գործում է ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրական քաղաքական և իրավական կյանքում, ապա պետությունն ունի զարգացման ամուր հիմքեր։ Եթե, հակառակը, այն ընկալվում է որպես քաղաքական նպատակահարմարությունից կախված փոփոխվող փաստաթուղթ, ապա աստիճանաբար թուլանում են պետական կառավարման բոլոր հիմնասյուները։

Սահմանադրությունը պետական իշխանության «սահմանագծման» ու սահմանափակման ամենակարևոր գործիքն է։ Իսկ պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ անվերահսկելի իշխանությունը գրեթե միշտ հանգեցնում է կամայականության, իրավունքների սահմանափակման և հանրային վստահության կորստի։ Այդ պատճառով սահմանադրական պետության գաղափարը ձևավորվել է ոչ թե իշխանությանը լրացուցիչ հնարավորություններ տալու, այլ հակառակը՝ իշխանությունը իրավական շրջանակների մեջ պահելու նպատակով։ Սահմանադրությունը սահմանում է, թե ով կարող է իրականացնել պետական իշխանություն, ինչ սահմաններում, ինչ ընթացակարգերով և ինչ պատասխանատվությամբ։ Այն կանխում է իշխանության կենտրոնացումը մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի ձեռքում և ստեղծում է փոխզսպումների ու հակակշիռների այնպիսի համակարգ, որը նվազեցնում է քաղաքական ճգնաժամերի և ինստիտուցիոնալ անկայունության հավանականությունը։

Հայաստանի Հանրապետության պետականության զարգացման երեք տասնամյակի փորձը ցույց է տալիս, որ սահմանադրական կարգի կայունությունը դարձել է երկրի քաղաքական կյանքի առանցքային մարտահրավերներից մեկը։ Անկախության վերականգնումից հետո Հայաստանը ձևավորեց իր սահմանադրական համակարգը՝ փորձելով համադրել ազգային պետականության ավանդույթները, միջազգային իրավունքի սկզբունքները և ժամանակակից ժողովրդավարական կառավարման պահանջները։

Սակայն սահմանադրական զարգացումը երբեք չի եղել մեկանգամյա գործընթաց։ Այն մշտապես ուղեկցվել է քաղաքական քննարկումներով, բարեփոխումների անհրաժեշտությամբ, իշխանության տարբեր ճյուղերի հարաբերակցության վերանայմամբ և հանրային լայն բանավեճերով։ Մյուս կողմից էլ՝ 2018 թվականի իշխանափոխությունից ի վեր բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունները ոտնահարել են Սահմանադրությունն ու սահմանադրական սկզբունքները։ Այս տեսանկյունից խնդիրը ոչ թե (կամ ոչ այնքան) Սահմանադրությունն է, այլ դրա կիրառումը։ Շատ հաճախ այնպես է ներկայացվում, որ սահմանադրական փոփոխությունները մեզ համար տարբեր հարցեր կլուծեն։ Սակայն հետաքրքրականն այն է, որ իշխանությունները նման փոփոխությունների հիմքում դնում են կա՛մ սեփական շահը, կա՛մ էլ արտաքին պահանջը՝ հատկապես Անկախության հռչակագրին կատարվող հղումից ազատվելու նպատակով։ Բայց պետության Հիմնական օրենքի հեղինակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան կանխատեսելի, կայուն և հանրության կողմից ընդունված է այն։ Հասարակությունը պետք է վստահ լինի, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են ոչ թե կարճաժամկետ քաղաքական, այլ երկարաժամկետ պետական շահերով և ինստիտուցիոնալ զարգացման անհրաժեշտությամբ։

Սահմանադրության առանցքային նշանակությունը հատկապես տեսանելի է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում։ Ժողովրդավարական պետության արժեքը չի չափվում միայն ընտրությունների կազմակերպմամբ կամ իշխանության ձևավորման մեխանիզմներով։ Այն առաջին հերթին արտահայտվում է քաղաքացու արժանապատվության նկատմամբ վերաբերմունքով։ Սահմանադրությունն է ամրագրում կյանքի իրավունքը, անձնական ազատությունը, սեփականության անձեռնմխելիությունը, խոսքի ազատությունը, հավաքների իրավունքը, խղճի և կրոնի ազատությունը, արդար դատաքննության իրավունքը, սոցիալական պաշտպանության հիմնական սկզբունքները և բազմաթիվ այլ հիմնարար ազատություններ։ Այս իրավունքները չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից։ Դրանք պետության նկատմամբ քաղաքացու բնական և սահմանադրորեն պաշտպանված պահանջներն են։

Մյուս կողմից էլ՝ իրավական պետության գաղափարը չի կարող իրականություն դառնալ առանց սահմանադրական մշակույթի ձևավորման։ Սահմանադրական մշակույթը ենթադրում է, որ ոչ միայն պետական մարմինները, այլև հասարակությունն է գիտակցում սահմանադրության նշանակությունը։ Երբ քաղաքացիները ճանաչում են իրենց իրավունքները և միաժամանակ գիտակցում իրենց պարտականությունները, ձևավորվում է հանրային պատասխանատվության նոր որակ։ Այդ պայմաններում օրենքի նկատմամբ հարգանքը դառնում է ոչ թե վախի հետևանք, այլ քաղաքացիական գիտակցության դրսևորում։ Սա այն միջավայրն է, որտեղ ժողովրդավարությունն ամրապնդվում է ինչպես իրավական նորմերով, այնպես էլ հասարակական վարքագծով։

Հայաստանի համար սահմանադրականության նշանակությունը պայմանավորված է նաև տարածաշրջանային անվտանգության բարդ իրողություններով։ Երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական լարվածությունների, անվտանգության բազմաշերտ սպառնալիքների և արագ փոփոխվող միջազգային հարաբերությունների կենտրոնում։ Նման պայմաններում առավել կարևոր է, որ պետական ինստիտուտները գործեն կայուն, կանխատեսելի և իրավական սկզբունքների հիման վրա։ Արտաքին մարտահրավերների պայմաններում ներքին ինստիտուցիոնալ կայունությունը դառնում է ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Ուժեղ բանակը, արդյունավետ դիվանագիտությունը և մրցունակ տնտեսությունը չեն կարող լիարժեք գործել, եթե պետական կառավարման հիմքում չլինի սահմանադրական կարգի նկատմամբ անվերապահ հարգանքը։

Սահմանադրությամբ նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռված հարաբերակցությունը ժողովրդավարության հիմնական երաշխիքներից է։ Երբ որևէ ճյուղ գերիշխում է մյուսների նկատմամբ, խախտվում է պետական համակարգի բնական հավասարակշռությունը։ Իսկ արդյունավետ համագործակցությունը՝ զուգորդված փոխադարձ վերահսկողությամբ, ապահովում է պետական որոշումների որակը, հանրային հաշվետվողականությունը և քաղաքական կայունությունը։ Այդ տեսանկյունից Սահմանադրությունը ոչ միայն սահմանում է պետական մարմինների լիազորությունները, այլև կանխում է իշխանության չարաշահման հնարավորությունները, ինչն, ավաղ, մեզ մոտ բացակայում է։

Հասարակության և պետության միջև վստահության ձևավորումը նույնպես անմիջականորեն կապված է սահմանադրականության հետ։ Քաղաքացին վստահում է պետությանը այն դեպքում, երբ համոզված է, որ օրենքը հավասարապես կիրառվում է բոլորի նկատմամբ, պետական մարմինները գործում են իրավական սահմաններում, իսկ դատական համակարգը կարող է անաչառ պաշտպանել իր իրավունքները։ Եթե այս վստահությունը թուլանում է, նվազում է նաև հասարակության մասնակցությունը պետական կառավարմանը, խորանում է քաղաքական բևեռացումը, և մեծանում են սոցիալական լարվածության ռիսկերը։ Ուստի, Սահմանադրության արդյունավետ կենսագործումը ոչ միայն իրավական, այլև հասարակական համերաշխության կարևոր նախապայման է։

Աշխարհի զարգացած ժողովրդավարությունների փորձը վկայում է, որ սահմանադրական կայունությունը ձևավորվում է տասնամյակների ընթացքում։ Այն հնարավոր չէ ապահովել միայն իրավական նորմերի ընդունմամբ։ Անհրաժեշտ է անկախ դատարանների կայուն գործունեություն, մասնագիտական պետական ծառայություն, պատասխանատու քաղաքական մշակույթ, ազատ և բազմակարծիք լրատվամիջոցներ, ակտիվ քաղաքացիական հասարակություն և բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահшցել է Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղաԿիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Օմսկի երկու բնակչի՝ նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների տեսանյութեր հրապարակելու համար Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Ընտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն Մանվելյան2 արծաթե և 3 բրոնզե մեդալ ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված