Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի


Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններից

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ Մանհեթենի Միդթաուն թաղամասում գտնվող բազմահարկ շենքը շարունակում է մնալ կառուցվածքային առումով անկայուն և կրող պողպատե հեծանների ձևախախտումից հետո մասնակի փլուզման սպառնալիքի տակ է, հաղորդում է NBC News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:00-ի սահմաններում Կենտրոնական կայարանի (Grand Central Terminal) մոտակայքում գտնվող 37-հարկանի շենքում։ Քաղաքային ծառայությունների տվյալներով՝ 21-րդ հարկում սկսել են ձևախախտվել երկու կրող հեծաններ, որից հետո շենքի շրջակա տարածքն անմիջապես տարհանվել է։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին, քաղաքային այլ պաշտոնյաների հետ հանդես գալով լրագրողների առջև, հայտարարել է, որ շենքը «նախկինի պես մնում է անկայուն»։

«Առավոտվանից, երբ ժամանեցինք դեպքի վայր, մենք շարունակում ենք կառուցվածքի հետագա տեղաշարժ արձանագրել»,- ասել է նա։

Քաղաքապետը իրավիճակն անվանել է «չափազանց լուրջ» և շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայությունների աշխատակիցներին օպերատիվ արձագանքի, իսկ քաղաքի բնակիչներին՝ հանգստություն պահպանելու և անվտանգության միջոցառումներին հետևելու համար։

Նյու Յորքի հրշեջ ծառայության կոմիսարը նշել է, որ քանի որ շենքն ունի պողպատե կմախք, առկա է կառուցվածքի տեղային, այլ ոչ թե ամբողջական փլուզման վտանգ։

Մամդանիի խոսքով՝ մասնագետները վնասված հարկի ամրացման ծրագիր են մշակում։ Եթե ինժեներները հաստատեն, որ այն անվտանգ է աշխատանքների իրականացման համար, նրանք կսկսեն ժամանակավոր հենարանների տեղադրումը, մինչև կհասցվեն շենքի վերջնական կայունացման համար անհրաժեշտ նյութերը։

«Ուզում եմ անկեղծորեն ասել Նյու Յորքի բնակիչներին, որ իրավիճակը զարգանում է շատ արագ։ Մենք այն գնահատում ենք բառացիորեն րոպե առ րոպե»,- ընդգծել է քաղաքապետը։

Նյու Յորքի ոստիկանությունը ժամանակավորապես փակել է 40-րդ և 45-րդ փողոցների, ինչպես նաև Առաջին և Երրորդ ավենյուների միջև ընկած հատվածը։ Սահմանափակումների գոտում են գտնվում հանրահայտ զբոսաշրջային վայրեր, դրանց թվում՝ Նյու Յորքի հանրային գրադարանը, Բրայանթ պարկը և Թայմս սքվերը։

Բացի հենց շենքից, էտարհանվել են նաև հարևան ևս յոթ շինություններ։ Մամդանիի խոսքով՝ տարհանված օբյեկտների թիվն ավելացել է գործողության զարգացմանը զուգընթաց։

Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը հայտարարել է, որ նահանգի իշխանությունները պատրաստ են քաղաքին տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն, և նույնպես կոչ է արել բնակիչներին խուսափել պատահարի վայրից։

Շենքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, նախկինում Pfizer ընկերության համաշխարհային գլխավոր գրասենյակն էր։ Ներկայում այն վերակառուցվում է որպես էլիտար բնակելի համալիր՝ 1500 վարձակալական բնակարաններով։ Քաղաքային շինարարության դեպարտամենտի տվյալներով՝ օբյեկտում առկա է շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն։

Նյու Յորքի հրշեջ ծառայությունն առաջին հաղորդումը ստացել է առավոտյան 8:00-ի սահմաններում այն բանից հետո, երբ East 42nd Street, 235 հասցեում գտնվող շենքից սկսել են աղյուսներ թափվել։ 15 րոպեից էլ պակաս ժամանակում ոստիկանություն է ստացվել 911 ահազանգը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ 21-րդ հարկում գտնվող բանվորները կրող սյուների ձևախախտում են նկատել։ Շենքի ներսում շինարարներից մեկի արած տեսագրությունն արձանագրել է այդ հարկում պողպատե հեծանների քայքայումը։

Իշխանությունների տվյալներով՝ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օբյեկտում գտնվող բոլոր բանվորները տարհանվել են, նրանց գտնվելու վայրը պարզված է։ Սպառնալիքի պահին շենքում գտնվող մարդկանց հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ին
Ամենադիտված