Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում


Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը․

Բրուննո Բեթթելհեյմը նացիստական ճամբարներով անցած ավստրո-ամերիկյան հոգեբույժ-հոգեվերլուծաբան է, էքստրեմալ պայմաններում անհատի և զանգվածների վարքագծի վերաբերյալ մի շարք տեսությունների ու աշխատությունների հեղինակ։

Դրանցից մեկը կոչվում է «Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը»։ Ով ուզում է վերջին տարիների հայաստանյան էվոլյուցիան հասկանալ, կառաջարկեմ կարդալ։

Բեթթելհեյմը տոտալիտարիզմի պարադոքսալ հաջողությունը բացատրում է այն հանգամանքով, որ այն անհատներին և զանգվածներին ազատում է ներքին կոնֆլիկտներից, տալիս է ապահովության իլյուզիա և ազատում է ներքին բարոյական ընտրության բեռից։

Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում դեռևս ուրիշ մթնոլորտ էր.  պետական համակարգում կային մարդիկ, որոնք կատարվող շատ բաների հետ համաձայն չէին, իրավապահ համակարգում կային կարմիր գծեր, որը գծում էին մարդիկ՝ քննիչներ, դատախազներ, դատավորներ։ Դա ժամանակի ընթացքում բերում էր կոնֆլիկտի՝ քեզնից պահանջում են այլ բան, քո ներսը ընդվզում էր։ Այս իրավիճակը տանջող է ու վտանգավոր։ Ժամանակի ընթացքում մարդիկ հոգնում են հյուծող կոնֆլիկտից, և նրանք կամ հեռանում էին կամ սկսում իրենք իրենց համոզել, թե ապօրինի հրահանգները ճիշտ են, թե այն, ինչ իրենց ասվում է արեք՝ ճիշտ է։ Սա տալիս է ապահովության զգացում, ազատում է մեկուսացումից (մեծամասնության մեջ չլինելու վախից), ազատում է ազատությունից՝ ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու ծանրագույն բեռից։

Այս պրոցեսը զանգվածային է, հասարակության զգալի մասը առնչվում է սրան, անցնում սրա միջով։

Երբ այս տեսությունը պրոյեկտում ենք մեր իրականություն վրա, շատ հարցեր իրենց պատասխանները գտնում են։ Մարդիկ և հասարակությունը սկսում են զանգվածաբար մտնել տոտալիտարիզմի հոգեբանական գրավչության թակարդը։ Դա ձևակերպվում է «ինձ չի վերաբերում, ինձ չեն բռնի, ես իմ գործն եմ անում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» և այլ նմանատիպ կենցաղային դիրքավորմամբ։

Մանավանդ Հայաստանում, որտեղ քաղաքացու և քաղաքացիական տեսակի սուր պակասությունը միշտ ակնհայտ է եղել, այս պրոցեսը ավելի ցայտուն և ավելի այլանդակ տեսք է ստանում։

Իրականում շատ դժվար է մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Բոլորս մեր շրջապատում բազմաթիվ օրինակներ ունենք մեր միջավայրերից, որոնց մասին ասում ենք՝ «ախր սա տենց չէր, առաջ լրիվ ուրիշ մարդ էր»։ Բոլորս մեր միջավայրում ունենք տասնյակ անուններ, որոնք կեղծել են իրենք իրենց, որոնք մեր ներկայությամբ ուրիշ բան են խոսում, իսկ այլ միջավայրում հանգիստ կծախեն բոլորին, ներառյալ՝ քեզ, ունենք մարդիկ, որ հենց դժվար պահին կորում են, որոնց դժվար պահերին դու միշտ (նույնիսկ քեզ վտանգելով) եղել ես նրանց կողքին, իսկ նրանք՝ ոչ։

Մենք զարմանում ենք, թե որտեղ են մարզաշխարհի հարյուրավոր դեմքերն այսօր, մենք զարմանում ենք, թե որտեղ են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց Ծառուկյանը կյանքի դժվար պահերին աջակցել է՝ բուժվել, կրթվել, տուն պահել, գիրք տպել, համերգ տալ, ֆիլմ նկարել, գործ ունենալ, ծնող պահել, երեխա մեծացնել, տուն դնել, կայանալ և այլն և այլն։

Զարմանալ պետք չէ։ Մեզ թվում է, թե միայն մեր փոքր Հայաստանում է այսպես։ Իրականում դա մարդկության հայտնի խնդիրն է՝ մարդ մնալ անմարդկային պայմաններում։

Բեթթելհեյմն ասում է, որ գալիս էր մի պահ, երբ համակենտրոնացման ճամբարներում սպանդի ենթարկվողները սկսում էին նույնիսկ իրենք մտածել, որ երևի դա ճիշտ է, որ իրենք են մեղավորը։

Դարվինը կենդանուց մարդ ճանապարհի մասին մշակեց  միլիոնավոր տարիների էվոլյուցիոն տեսությունը։ Բայց մարդուց անասուն դառնալու հոգեբանական ռեգրեսը, պարզվում է, կարճ ժամանակի խնդիր է։

Սակայն պարզվում է նաև, որ էքստրեմալ պայմաններում շատ ու շատ մարդիկ, որոնց դու չես ճանաչել, կամ լավ չես ճանաչել, մնում են մարդ և քաղաքացի՝ չվախենալով այդ նույն ճնշումներից, ուղիղ ու բաց ճակատով խոսելով անարդարության դեմ։ Ու նրանք  իրոք շատ են, ու հենց նրանց մեջ է հույսի ռեսուրսը։ Ու վերջին օրերին աջակցության հսկայական ալիքը հենց դրա շնորհիվ է։

Բեթթելհեյմն  ի վերջո եզրակացնում է. «տոտալիտարիզմի գրավչությունը կայանում է դրա խոստման մեջ՝ տալ անհատական ապահովություն և ազատել ներքին կոնֆլիկտներից։ Ցավոք, դա ստացվում է ինքնուրույնության, ինքնահարգանքի և արժանապատվության կորստի գնով։ Տոտալիտար համակարգերում իշխող «հանդարտության» գինը հոգու մահն է»»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվել
Ամենադիտված