ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան


ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացը աներևակայելի տպավորիչ է եղել, և իհարկե, մենք, որպես Եվրոպական միություն, ձգտում ենք լինել ամուր գործընկերներ Հայաստանի Հանրապետության, բայց նաև՝ Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն, որն օգուտ կբերի բոլոր մարդկանց»,-շեշտեց Գրոնոն:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

«Իհարկե, կա քաղաքական աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին, քանի որ նրանք առաջ են տանում խաղաղության գործընթացը, բայց կան նաև ջանքեր՝ աջակցելու առանձին ուղղություններին, որտեղ քննարկումները շարունակվում են, որոնք կարող են օգուտ բերել երկու կողմերի մարդկանց: Այսպիսով, մենք, իհարկե, որպես դրա մաս, դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել նաև մարդասիրական հարցերին, և այդ առումով՝ ականազերծումը գլխավորն է: Այն կարող է ազդեցություն ունենալ անմիջականորեն տուժած համայնքների վրա։ Կարող է նաև կարևոր ազդեցություն ունենալ, եթե կապի օրակարգի և տարածաշրջանի ավելի լայն ապաշրջափակման մասին, քանի որ կառուցվում են նոր տարանցիկ գծեր»,-նշեց ԵՄ հատուկ ներկայացուցիչն՝ անդրադարձ կատարելով այսօր Հայաստան հասած ժամանակակից ականազերծման մեքենային, որը նվիրաբերվել է Եվրոպական միության կողմից:

Գրոնոն կրկին շեշտեց՝ տարածաշրջանային կապի և Հարավային Կովկասի ավելի լայն ապաշրջափակման օրակարգը նույնպես ԵՄ ուշադրության կենտրոնում է։

«Մենք քննարկում ենք Հայաստանի իշխանությունների, բայց նաև, իհարկե, Ադրբեջանի գործընկերների հետ, թե ինչպես լավագույնս աջակցել այս երթուղիների զարգացմանը, որպեսզի բոլոր երկրները ներգրավված լինեն, այդ երթուղու երկայնքով տեղակայված համայնքների բոլոր բնակիչներն օգտվեն դրանից, և, իհարկե, մենք զգալի ներդրում ունենանք այն բանում, ինչը ԵՄ-ի համար առաջնահերթություն է․ խոսքը «Միջին միջանցք»-ի հաղորդակցային նախագծի մասին է, որը Ասիան Հարավային Կովկասով կապում է Եվրոպային»,-ընդգծեց Մագդալենա Գրոնոն։

Հետևեք մեզ՝ այստեղ

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո. Պետդեպ. Ազատություն Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Ջրանջատումների մասին Ուկրաինայի դաշնակիցները հավաքվում են Փարիզում. ՌԴ-ի նկատմամբ ճնշումը կմեծանա Երևանում 1-ամյա երեխան ընկել է պատուհանից և մահացել Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնությունները Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է
Ամենադիտված