ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր


Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ արտահանման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ»: Այս ձևակերպմամբ նա, իհարկե, շատ է մեղմացնում վիճակը, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ կառավարության ղեկավարն է ստիպված դա ընդունել, թեպետ ընտրություններից առաջ ամբողջ ՔՊ-ով փորձում էին համոզել, թե ոչ մի ողբերգություն չկա, շուտով ԵՄ դռները լայն բացվելու են հայկական ապրանքների համար և այլն: Դե, համարյա «կորոնավիրուսին պինցետով հանելու ու տնական արաղով դեզինֆեկցիա անելու» նման: Իսկ իրականությունը, ցավոք, անհամեմատ ծանր է, ու ավելի ցավալին այն է, որ գնալով այն ավելի է ծանրանում:

Հայաստանի արտաքին առևտրի ներկայիս պատկերը 2026 թվականի առաջին յոթ ամսվա արդյունքներով ցույց է տալիս ոլորտում նկատվող կառուցվածքային անհավասարակշռությունը, որի վտանգավորությունը տնտեսական քաղաքականության համար պետք է դիտարկել երկարաժամկետ կայունության, արտաքին շոկերի նկատմամբ դիմադրողականության, արժութային հավասարակշռության, արտադրական ներուժի, հարկաբյուջետային ռիսկերի և ազգային տնտեսական անվտանգության համատեքստում։ Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամը 2026թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին վերաբերող վերլուծության մեջ հատուկ անդրադարձել է այս թեմային։ Այսպես, 2026 թ. հունվար–հուլիսին Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 7,9 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 506,8 մլրդ դրամ, մինչդեռ ներմուծումն աճել է 7,7 տոկոսով՝ հասնելով 2 տրլն 797,6 մլրդ դրամի։

Այս թվերը առաջին հայացքից կարող են ընկալվել որպես սովորական առևտրային դինամիկա՝ մի ուղղությամբ անկում, մյուսով՝ աճ, սակայն իրականում դրանց համադրությունը ձևավորում է տնտեսության արտաքին հատվածի բավական վտանգավոր ազդանշան։ Երբ արտահանումը նվազում է, իսկ ներմուծումը միաժամանակ արագանում, դա նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառում է արտաքին արտադրանք, քան կարողանում է արտաքին շուկաներին վաճառել սեփական արտադրանքը կամ ծառայություններին փոխարկվող ապրանքային արժեքը։ Արդյունքում մեծանում է առևտրային բացասական հաշվեկշիռը, խորանում է կախվածությունը արտաքին ֆինանսավորման աղբյուրներից, իսկ տնտեսության ներքին արտադրական հիմքը հայտնվում է մրցակցային ճնշման տակ։ Ըստ հրապարակված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ. հունվար– հուլիսին դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ 11,5 մլրդ դոլար, որից արտահանումը՝ շուրջ 4 մլրդ դոլար, ներմուծումը՝ շուրջ 7,5 մլրդ դոլար, ընդ որում՝ արտահանումը նույն ժամանակահատվածում նվազել է 7,9 տոկոսով (ըստ տարբեր հաշվարկների, անկումը շարունակվել է նաև օգոստոսին)։

Խնդրի առանցքային կողմն այն է, որ Հայաստանի արտաքին առևտրի աճը, որքան էլ որոշ ընդհանուր ցուցանիշներով կարող է ներկայացվել որպես հարաբերական կայունություն կամ նույնիսկ փոքր դրական տեղաշարժ, իրականում պահվում է ներմուծման հաշվին, ոչ թե արտահանման որակական ընդլայնման։

Նորից շեշտենք՝ Հայաստանի արտաքին առևտրի այս պատկերը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ արտահանման անկումը շարունակական բնույթ է կրում։ Եթե նախորդ ժամանակահատվածներում արդեն նկատվել էր արտահանման դանդաղում կամ նվազում, ապա 2026 թվականի հունվար– հուլիսի 7,9 տոկոս անկումը վկայում է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ ամսվա կամ մեկ շուկայի շոկով։ Առաջին կիսամյակի տվյալներով էլ արտահանումը նվազել էր 6,7 տոկոսով, իսկ հունվար–հուլիսին անկումը խորացել է մինչև 7,9 տոկոս, ինչը նշանակում է, որ հուլիսը չի շտկել ընդհանուր միտումը, այլ հակառակը՝ որոշ չափով ուժեղացրել է բացասական դինամիկան։ 2026 թ. հունվար–հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել էր 0,1 տոկոսով, արտահանումը՝ 6,7 տոկոսով, իսկ ներմուծումը աճել էր 4 տոկոսով, այսինքն՝ արդեն առաջին կիսամյակում առկա էր նույն անհավասարակշիռ պատկերը, որը հուլիսին առավել ցայտուն է դարձել ներմուծման արագացման պատճառով։

Այստեղ վտանգավոր է ոչ միայն այն, որ արտահանման ծավալները պակասում են, այլև այն, որ տնտեսության ներսում առևտրային ակտիվությունը ևս թույլ է։ 2026 թ. հուլիսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,1 տոկոսով, նույնպիսի անկում էր արձանագրվել նաև հունիսին, իսկ հունվար–հուլիս ամիսների կուտակային աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս՝ հունվար–հունիսի 0,9 տոկոս ցուցանիշի համեմատ դանդաղելով դարձյալ 0,1 տոկոսային կետով։

Սա կարևոր է, որովհետև արտաքին առևտրի խնդիրները հաճախ առաջին հերթին երևում են սահմանային վիճակագրության մեջ, բայց հետո փոխանցվում են ներքին շուկային՝ բիզնես շրջանառության դանդաղման, պահեստային պաշարների ավելացման, շահութաբերության նվազման, հարկային մուտքերի հնարավոր թուլացման և սպառողական վարքի փոփոխության տեսքով։ Եթե ներմուծումն աճում է, բայց ներքին առևտրի աճը գրեթե կանգնած է, առաջանում է հարց՝ այդ ներմուծման ո՞ր մասն է իրականում տնտեսական ակտիվություն ստեղծում, իսկ ո՞ր մասն է պարզապես մեծացնում ապրանքային կախվածությունը։ Եթե ներմուծված ապրանքը չի վերածվում արտադրանքի, ծառայության, վերամշակված արտահանման կամ ներքին հավելյալ արժեքի, ապա այն տնտեսությունից դուրս է հանում արժութային ռեսուրսներ՝ առանց համարժեք ներքին եկամտի ստեղծման։

Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար արտաքին առևտրի կառուցվածքային անհավասարակշռությունը ունի մի քանի շերտային վտանգ։ Առաջինն արժութային և վճարային հաշվեկշռի ռիսկն է։ Երբ ներմուծումն էապես գերազանցում է արտահանումը, երկիրը պետք է այդ տարբերությունը ֆինանսավորի այլ աղբյուրներով՝ ծառայությունների արտահանմամբ, դրամական փոխանցումներով, օտարերկրյա ներդրումներով, վարկերով, պահուստների օգտագործմամբ կամ կապիտալի ներհոսքով։ Եթե այդ աղբյուրներից որևէ մեկը թուլանում է, առևտրային պակասուրդը կարող է ճնշում գործադրել ազգային արժույթի վրա։ Երկրորդը արտադրական ռիսկն է։ Արտահանման անկումը նշանակում է, որ տեղական արտադրողները կորցնում են արտաքին շուկաներ, բախվում են գների, որակի, լոգիստիկայի կամ քաղաքական սահմանափակումների խնդիրների, կամ էլ պարզապես չեն կարողանում պահպանել մրցունակությունը։ Երրորդը հարկաբյուջետային ռիսկն է։ Ներմուծման աճը կարճաժամկետ կարող է ավելացնել մաքսային և ԱԱՀ մուտքերը, բայց եթե ներքին արտադրությունը թուլանում է, երկարաժամկետում նվազում է շահութահարկի, եկամտային հարկի, աշխատատեղերի և ներդրումային ակտիվության հիմքը։ Չորրորդը սոցիալական ռիսկն է, քանի որ արտահանող ճյուղերում անկումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման՝ հատկապես գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության և փոքր ու միջին արտադրողների շրջանում։ Հինգերորդը աշխարհաքաղաքական ռիսկն է, քանի որ արտաքին առևտրի շուկաների սահմանափակ աշխարհագրությունը երկիրը դարձնում է խոցելի մեկ կամ մի քանի գործընկերների քաղաքական, մաքսային, սանիտարական, լոգիստիկ կամ արժութային որոշումների նկատմամբ։

Առանձնապես զգայուն է Ռուսաստանի շուկայի գործոնը։ Հայաստանի արտահանման զգալի մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ տարածք, իսկ այդ ուղղության ցանկացած սահմանափակում, վարչարարական խստացում, լոգիստիկ խոչընդոտ կամ պահանջարկի անկում անմիջապես ազդում է հայկական արտադրողների վրա։ Ու պարզ է, որ վերջին շրջանում Ռուսաստանի կիրառած սահմանափակումներն էապես ազդելու էին Հայաստանի անտահանման դինամիկայի վրա՝ չնայած Փաշինյանի կառավարությունը վստահեցնում էր, թե Հայաստանը չի տուժի։ Իրականում արտահանման ուղղությունների բազմազանեցման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Դրա համար էլ արտահանման կառուցվածքի թույլ դիվերսիֆիկացիան խոցելի իրավիճակ է ստեղծում։

Փոքր տնտեսությունների համար արտահանման ծավալը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է դրա որակը՝ ինչ ապրանք է արտահանվում, ինչ հավել յալ արժեք ունի, որքանով է այն տեխնոլոգիական, որքանով է կախված հումքային գներից, արդյոք ունի կայուն պահանջարկ և որքանով կարող է մրցել տարբեր շուկաներում։ Եթե արտահանման մեծ մասն առաջանում է հումքային, կիսամշակված, գյուղատնտեսական կամ սահմանափակ վերամշակմամբ ապրանքներից, ապա երկիրը դառնում է գների և եղանակային պայմանների, բերքատվության, արտաքին պահանջարկի, մաքսային կանոնների և լոգիստիկ ուղիների պատանդ։ Եթե արտահանումը հիմնված է վերաարտահանման ժամանակավոր հոսքերի վրա, ապա այն առավել խոցելի է միջազգային պատժամիջոցների, վերահսկողության, մաքսային ճնշումների և գործընկեր երկրների կարգավորումների փոփոխության նկատմամբ։

Եթե արտահանումը չունի կայուն արտադրական հիմք, ցանկացած արտաքին շոկից հետո վիճակագրական բարձր աճերը կարող են արագ փոխարինվել կտրուկ անկմամբ։ Հայաստանի վերջին տարիների արտաքին առևտրային տատանումները հենց սա են ցույց տալիս. թվերը կարող են ժամանակավորապես մեծանալ որոշ ապրանքային հոսքերի պատճառով, բայց եթե դրանց հիմքում տեղական արտադրողականության աճը չէ, ապա դրանք չեն ստեղծում կայուն տնտեսական անվտանգություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Հրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԱզգային ժողովը լեգիտիմ չէ. այն անօրինական ճանապարհով է ձևավորվել. Ավետիք ՉալաբյանԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինԻնչու՞ ընդունեցինք եվրամիություն ինտեգրվելու օրենքը․ Մհեր Ավետիսյան
Ամենադիտված