Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ


Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան

Քաղաքականություն
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը գրում է.

Գագիկ Ծառուկյանը կալանավորված է։
 
Մենք՝ պետականաշեն «Հայոց Արծիվների» բազմահազարանոց ընտանիքը, առաջնորդվելով Հայոց Հայրենիքի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայոց պետականության, ազգային արժանապատվության, արդարության և ճշմարտության նկատմամբ մեր անսասան հավատով, մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
 
Գագիկ Ծառուկյանն իր տասնամյակների գործունեությամբ նշանակալի և անուրանալի հետք է թողել Հայաստանի քաղաքական, պետական, տնտեսական, մարզական, հասարակական և բարեգործական կյանքում՝ իր ներդրումն ունենալով Հայոց պետականության ամրապնդման, հասարակական կյանքի զարգացման և Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացման գործում։
 
Շուրջ 22 տարի ղեկավարելով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանն իր հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքով նպաստել է հայկական սպորտի զարգացմանն ու հայ մարզիկների միջազգային հաջողություններին։
 
Այդ տարիների ընթացքում աշխարհի բազմաթիվ մարզական հարթակներում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, իսկ միջազգային մարզաշխարհում բարձր պահվել Հայաստանի և հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Գագիկ Ծառուկյանն է նաև «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական ծրագրի հեղինակն ու հիմնադիրը։ Ծրագիրը ներառում է Հայոց պետությանը, ընտանիքին և քաղաքացուն վերաբերող արդիական ու հրատապ խնդիրների ձևակերպումներն ու դրանց լուծման ուղիները։
 
Ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Հայաստանի ներքին հաշտեցումը, հանրային երկխոսության ձևավորումը, հասարակության մեջ թշնամանքի հաղթահարումը, հայկական աշխարհի միասնականության վերականգնումը, պատերազմի ռիսկերի նվազեցումը և իրական խաղաղության հաստատումը, արդյունավետ անվտանգային համակարգի ձևավորումը, նոր խոշոր տնտեսական ծրագրերի իրականացումը և դաշնակցային հարաբերությունների վերականգնումն ու ամրապնդումը։
 
Մեր և բազմահազար քաղաքացիների զորակցությունը Գագիկ Ծառուկյանին պայմանավորված չէ միայն այսօրվա իրավիճակով։
 
Այն ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրա պետականաշինական, մարզական, հասարակական և բարեգործական գործունեության նկատմամբ մեր ունեցած գնահատանքի հիման վրա։
 
Այս ամենը մենք չենք կարող և իրավունք չունենք անտեսելու։
 
Մենք գիտակցում ենք, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ կարող են լինել տարբեր քաղաքական գնահատականներ և տարաձայնություններ։ Սակայն քաղաքական գնահատականն ու քաղաքական տարաձայնությունը չեն կարող վերածվել հետապնդման, իսկ քաղաքական պայքարը՝ հաշվեհարդարի։
 
Արդարադատությունը չի կարող պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ, իսկ մարդու ազատությունը՝ նրա քաղաքական դիրքորոշմամբ։
 
Օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար։ Իրավական գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենքի, փաստերի և արդարադատության սկզբունքների հիման վրա՝ առանց քաղաքական որևէ ճնշման կամ միջամտության։
Ուստի մենք պահանջում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացի լիարժեք օրինականություն, անաչառություն և թափանցիկություն՝ բացառելով որևէ քաղաքական բնույթի ճնշում կամ միջամտություն։
Այսօր «Հայոց Արծիվների» բազմահազար ընտանիքի անունից մենք մեր խոսքն ասում ենք հստակ, վճռական և աներկբա։
 
Մենք զորակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
 
Մենք աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։
 
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։
 
Մեր դիրքորոշումը հօգուտ օրենքի է, հանուն արդարության է, հանուն ճշմարտության է, հանուն մարդու արժանապատվության է։
 
Մենք համոզված ենք, որ Հայաստանի ապագան պետք է կառուցվի ոչ թե ատելության, թշնամանքի և պառակտման, այլ արդարության, ճշմարտության, ազգային միասնության, պետական մտածողության, փոխադարձ հարգանքի և օրենքի գերակայության հիմքի վրա։
 
Հայաստանը մեր բոլորի Հայրենիքն է։
 
Եվ հենց մեր Հայրենիքի ապագայի համար մենք պարտավոր ենք պահպանել այն արժեքները, որոնց վրա պետք է ամուր և անսասան կանգնի մեր պետականությունը՝ արդարությունը, օրենքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, ազգային միասնությունն ու պետական շահը։
 
Հավատով՝ դեպի արդար, ինքնիշխան, հզոր և միասնական Հայաստան։
 
Խաչիկ Ասրյան
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
 
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
 
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
 
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
 
Պահեստազորի Գնդապետ,
 
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։
 
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։
 
Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Հրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՇաբաթվա «գոհարները». Ուժեղ ՀայաստանՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելՕտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԱլիևը հարձակվում է, Երևանը՝ արդարանում. ինչի կարող է հանգեցնել «ադրբեջանական խաղաղությունը» և ինչպես դա կանխելԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էԿառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ ԱբրահամյանՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենադիտված