Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:

Դրանից հետո կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նույն թեմայով ու արդեն նաև Վ.Պուտինի ասածի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»:

Այս հայտարարությունները բավականին ուշագրավ, հաճախ նաև հիմնավորված ենթադրությունների ու մեկնաբանությունների առիթ տվեցին: Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ինքը (իրենք) երբեք նման հարց չի բարձրացրել, մեղմ ասած՝ անհամոզիչ է հնչում: Առավել ևս, որ ոչ մեկ անգամ, ամենից նկատելին՝ ուղիղ 1 տարի առաջ ակնհայտորեն փաշինյանամետ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի դեմ ու այն դուրս հանելու պահանջով ակցիա կազմակերպվեց: Ի դեպ, նաև կոնտր-ակցիա եղավ այն ժամանակ: Այսինքն, այնպես չէ, որ նման հարց չէր արծարծվում, ու մեկ էլ Վլադիմիր Պուտինը հանկարծակի որոշեց դրա մասին խոսել:

Երկրորդը (եթե դա չհասկացողներ են մնացել)՝ Պուտինի ակնարկը բավական թափանցիկ էր: Իսկ ակնարկն այն էր, որ պետք չէ փորձել ռազմաբազայի հարցով Ռուսաստանին շանտաժի ենթարկել: Սա այն դեպքը չէ:

Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս բավականին ուշագրավ է: Տեսեք, նա այնպես է իր ասելիքը ձևակերպում, որ այս խնդրահարույց թեման հերթական անգամ փորձում է գցել Ռուսաստանի «գրպանը»: Ասում է, դե, «մենք այս հարցը չենք բարձրացնում», բայց եթե ռուսները ուզում են դուրս գան, թող գնան, դեմ չենք:

Պա՞րզ է: Այսինքն, ինչ էլ լինի, բնականաբար, եթե Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերի, ապա վաղը, մյուս օրը անվտանգության ապահովման խնդիրներ են ծագելու: Դա՝ անխուսափելիորեն: Իսկ երբ այդ խնդիրները ծագեն, Փաշինյանն ու քպականները կասեն՝ տեսա՞ք, ռուսները մեզ լքեցին, թողեցին, գնացին, բա էդպիսի դաշնակի՞ց է լինում, այս, այն: Ինչ-որ բան (ինչ-որ բաներ) չի՞ հիշեցնում:

Նույն «հեղինակային», այսպես ասենք՝ փաշինյանական մոդելն է կիրառվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահների սևացման հարցում: Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք, ինչով փաստի առաջ կանգնեցրեց Ռուսաստանին: Ու ստացվեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ներխուժել են ադրբեջանական տարածք ու ներադրբեջանական խնդիրներով են փորձում զբաղվել: Ի դեպ, դա ոչ մեկ անգամ հիշեցրել է նաև նույն ՌԴ նախագահ Պուտինը: Նույն փաշինյանական սխեման է կիրառվում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության (երևի արդեն՝ չանդամակցության) ու ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերում: Ինքը՝ Փաշինյանը, հստակ քայլ չի անում (անդամության «սառեցումը» քայլ չի, կիսաքայլ է), ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն չի անում, փոխարենը, բացահայտորեն սպասում է, որ Հայաստանին հեռացնեն: Այսինքն՝ որ հետո էլի մեղքն այլոց վրա բարդի: «Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս, մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-ասել էր նա:

ԵԱՏՄ-ի հետ կապված էլ: Նախ՝ անում են քայլեր, որոնք հստակ գիտեն, որ խնդիրներ են ստեղծելու, իսկ երբ խնդիրները իսկապես ծագում են, սկսում են թնկթնկալ, թե ԵԱՏՄ-ն իր կանոնները չի պահում, այս, այն:

Ինչևէ: Նորություն չէ, որ Փաշինյանը խնդիրներ հարուցելու և պատասխանատվությունն ու մեղքն այլոց վրա բարդելու մեծ վարպետ է: Բայց դա՝ երկրի ներսում և յուրային լսարանի առաջ: Մինչդեռ արտաքին հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ կապված այդ հնարքներն այլևս չեն գործում: Նաև այդ՝ թույլ քողարկված ակնարկը կար Պուտինի արած հայտարարության մեջ:

Բայց ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը: Սա արդեն հռետորական հարցադրում է թվում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման այն գիծը, որը վարում է Փաշինյանի իշխանությունը, անխուսափելիորեն հասնելու էր նաև այդ կետին: Այդ ամենն, ըստ էության, շարունակությունն է Փաշինյանի իշխանության արտաքին «գարանտների», արտաքին դերակատարների առաջ ստանձնած հանձնարարականները, եթե կուզեք՝ պատվերները կատարելու ընթացքի:

Մի կողմից՝ թուրք-ադրբեջանական պատվերներն են, մյուս կողմից՝ Արևմուտքի պատվերները: Այդ երկու խումբ պատվերներն էլ հստակ են ու հիմնականում՝ հայտնի: Թուրքադրբեջանականները հանրահայտ են ու բազմիցս արծարծված: Դրանք հանգում են Հայաստանի՝ որպես պետության ապասուբյեկտայնացմանը, պարզ ասած՝ կազմալուծմանը, ալիևյան «սահմանադրություն» ընդունելուն, նոր տարածքների հանձնմանը, Հայ եկեղեցու դեմ պատերազմին, ազգային գործիչներին «փակելուն» և այդպես շարունակ:

Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը, կամ ասենք՝ Եվրոպան: Այստեղ ևս Փաշինյանին ուղղված պահանջները միանգամայն ակնհայտ են: Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի ակտիվ հակամարտության մեջ, ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խզի բոլոր հնարավոր կապերը՝ տնտեսական, ենթակառուցվածքային, ռազմաքաղաքական, հումանիտար: Ինչպես Վրաստանին էին պարտադրում, ու ինչի մասին վրաց պետական գործիչները բացեիբաց հայտարարեցին:

Այդ արտաքին պատվերների կատարման համատեքստում են նաև ընդդիմադիրների նկատմամբ տոտալ բռնաճնշումները, հետապնդումները, կալանավորումները: Առաջին հերթին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Բայց ոչ միայն նրա, նաև՝ ազգային այն ուժերի ու գործիչների, որոնք դեմ են Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու արևմտյան արկածախնդիրների սև ծրագրերին:

Իրականում Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու, Գագիկ Ծառուկյանի, նախքան այդ էլ՝ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, ազգային այլ գործիչների նաև Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների դեմ հալածանքները աշխարհաքաղաքական հակամարտության ատրիբուտ են կամ դրսևորում: Այստեղ ոչ մի հակակոռուպցիոն-մակակոռուպցիոն ու նման այլ խնդիրներ չկան:

Ընդամենը խնդիր է դրված՝ մեկուսացնել բոլոր այն ուժերին ու գործիչներին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը վերածվի «երկրորդ Ուկրաինայի» կամ թուրք-ադրբեջանական «հանձնարարությունները» կատարող երկրի:

Այսինքն, այդ բոլոր «գործերը» արտաքին պատվերների շրջանակում են, էությամբ բացարձակ քաղաքական են, այս պարագայում՝ աշխարհաքաղաքական:

Նաև այդ պատվերի հանգամանքով է պայմանավորված, որ նույն «մարդասեր, դեմոկրատ» Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկները բացարձակապես անտարբեր են, որ Հայաստանը, նաև իրենց աջակցությամբ, վերածվում է բացօթյա համակենտրոնացման ճամբարի, յուրօրինակ գետտոյի:

Բայց նրանց ի՞նչ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում է միայն, որ Ռուսաստանի համար վատ լինի:

Հանրությանն էլ Փաշինյանն ու ՔՊ-ն «կերակրում» են «դեպի Եվրոպա գնալու» հեքիաթներով: «Եվրոպա գնալու» խոսույթը պարզապես կեղծիք է: Չկա նման հեռանկար: Շատ հեռավոր ժամկետում չկա: Փոխարենը կա Ռուսաստանի հետ թշնամանալու հանձնարարություն ու շատ մոտակա «ապագա»՝ իր ծանրագույն հետևանքներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել
Ամենադիտված