Հմայիչ Քայլի ու Քենդալ Ջեններները նոր կրքոտ ֆոտոշարքում
PhotoՔայլի Ջենները երեկ ներկայացել է շքեղ ռոքերուհու կերպարով՝ ամբողջովին սեւազգեստ: Լավ է, որ այս անձրեւոտ երեւանյան օրերին մեզ գոնե աստղերն են ուրախացնում իրենց բազմաթիվ «թեժ» ֆոտոշարքերով ՝ Ռիհաննան, Ադրիանա Լիման, հիմա էլ Քենդալ ու Քայլի Ջեններները:
Քույրերը ներկայացրել են ամռան համար Kendall + Kylie Swim լողազգեստների շարքը: Հավաքածուն ստեղծված է Topshop ապրանքանիշի հետ համագործակցությամբ:
Նշենք, որ դրանից առաջ էլ իր յուրօրինակ արարքով աչքի է ընկել նաեւ նրանց քույր Քլոեն, որը Լոս Անջելեսում ակցիա էր կազմակերպել և անվճար պաղպաղակ էր բաժանում: