Աստղային make up. Սիրուշոյի դիմահարդարման ոճը (լուսանկար)
PhotoՀետաքրքիր է` կան երգչուհիներ, որոնց ցանկացած իմիջափոխություն թրենդ է դառնում, որը սկսում են կրկնօրինակել: Սիրուշոն հենց այդ երգչուհիներից է. ինչ էլ նա հագնի, ինչպես էլ վարսահարդարվի, ինչ դիմահարդարում էլ անի, դա համարվում է ճաշակով եւ կրկնօրինակելի:
Սիրուշոյի ցանկացած կերպար մտածված է` վարսահարդարումից սկսած դիմահարդարումով վերջացրած:
Շարունակելով «Աստղային make up» խորագիրը` այսօր կներկայացնենք հայկական շոուբիզնեսի ամենասիրելի երգչուհիներից մեկի` Սիրուշոյի դիմահարդարման ոճը:
Հարկ է նշել, որ առօրյայում Սիրուշոն, գրեթե, չի դիմահարդարվում: Սակայն երբ խոսքը որեւէ միջոցառման կան եթերային հայտնության մասին է, ապա այս երգչուհին հստակ գիտի, որ ինքը պետք է լինի կատարյալ, քանի որ ամբողջ հայությունն է սպասում` ինչ է հերթական անգամ թելադրելու Սիրուշոն:
Եթե ուշադիր հետեւեք երգչուհու ելույթներին` կնկատեք, որ նա հիմնականում շեշտում է կամ աչքերը, կամ շուրթերը: Սակայն անգամ, երբ նա հավասարապես փորձում է շեշտադրել իր գեղեցիկ դիմագծերը, դա անում է ճաշակով` երբեք չանցնելով գեղեցիկի եւ վուլգարի սահմանը:
Սիրուշոյի ամենահետաքրքիր դիմահարդարման օրինակները ներկայացնում ենք լուսանկարների տեսքով: