Հավով և սուխարիով շատ համեղ աղցան
PhotoՀավով և սուխարիով պարզ, համեղ և հագեցնող այս աղցանը հարմար է ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանի համար: Եվ եթե դուք նախապես եփեք հավն ու կարտոֆիլը, ապա նման աղցանի պատրաստումը շատ կարճ ժամանակ կպահանջի:
Բաղադրատոմս
- Հավի կրծքամիս՝ 3 հատ
- Սուխարի՝ 3 տուփ
- Սոխ՝ 1 հատ
- Կարտոֆիլ՝ 5 հատ
- Լոլիկ՝ 4 հատ
- Քունջութ՝ 100 գ
- Քացախ՝ 1 ճաշի գդալ
- Մայոնեզ՝ 250 գ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշել և մանր կտրատել: Կարտոֆիլը խաշել առանց կեղևահանելու, մաքրել և անցկացնել մեծ քերիչով: Սոխը կտրատել կիսաշրջանաձև և մարինացնել քացախում 20 րոպե, ապա լվանալ և քամել: Լոլիկը կտրատել խորանարդիկների տեսքով:
Խառնել աղցանի բոլոր բաղադրիչները, ավելացնել մայոնեզ և լցնել նախապես ամանի մեջ դրված հազարի տերևների վրա: Աղցանի վրա ավելացնել քունջութ և թողնել սառնարանում 1 ժամ: