Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է մերկացել GQ-ի շապիկի համար
PhotoՔիմ Քարդաշյանը նախօրեին Լոս Անջելեսի Sunset Tower Hotel-ում Givenchy-ից շքեղ զգեստով մասնակցել էր Fashion Los Angeles Awards մրցանակաբաշխության արարողությանը:
Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը մրցանակ է հանձնել հայտնի լուսանկարիչ Մերտ Ատլասին:
Մրցանակը հանձնելիս Քիմը հիշել է անցյալ տարի GQ-ի հունիսյան համարի շապիկի նկարահանումների մասին, որտեղ նա ամբողջությամբ մերկ է ներկայացել:
«Ես չէի ուզում մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Բայց լուսանկարիչը կարողացավ համոզել ինձ: Նրա հետ հեշտ էր աշխատել: Մերտն ամենաուրախ մարդն է, որին հանդիպել եմ իմ կյանքում: Նա պարզապես մոտեցավ եւ ասաց, որ պետք է մերկանամ: Եվ մենք աշխատեցինք:
Նա շատ դրական է: Երբ խնդիրներ ունեք նկարահանումների ժամանակ, նա պաղպաղակ կբերի, դուք կսկսեք ուտել, իսկ հետո հանկարծ կհայտարարի, որ բավական է, աշխատելու ժամանակն է: Նա հրաշալի մարդ է, անպայման կօգնի, եթե խնդիրներ ունեք կյանքում, կարեկցանք կարտահայտի եւ կփորձի օգնել: Երբեք չեք մոռանա նրա հետ աշխատանքը, ինչպես նաեւ նրա լուսանկարները»,- նշել է Քիմը: