Հնդկական ջունգլիներում 8-ամյա աղջիկ-մաուգլի են հայտնաբերել (Photo, video)
PhotoՀնդկաստանի հյուսիսում գտնվող ջունգլիներից մեկում կապիկների հետ ապրող աղջկա են են հայտնաբերել: Նրան գտել են ոստիկանները՝ Կատարնիագհան արգելոցի տարածքում:
8-ամյա աղջնակը հյուծված էր, առանց հագուստի: Նրա տեղափոխման ժամանակ ջունգլիի կապիկները մեծ աղմուկ էին բարձրացրել՝ դրանով արտահայտելով իրենց դժգոհությունը: Աղջիկը նույնպես դիմադրություն է ցույց տվել: Նա սնվում էր գետնից, խոսել չգիտեր և քայլում է չորեքթաթ:
Ներկայումս փորձում են պարզել հնդկական «մաուգլիի» ինքնությունը․