Նիկոլ Փաշինյանի սիրո պատմությունը
PhotoՆիկոլ Փաշինյանն իր կնոջ՝ լրագրող Աննա Հակոբյանի հետ ծանոթացել է 1995թ. «Մոլորակ» թերթի խմբագրությունում, երբ Նիկոլն արդեն ճանաչված լրագրող էր, իսկ Աննան առաջին կուրսեցի, ով գնացել էր խմբագրություն նյութ հանձնելու։
«Շատ էի լսել Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը եւ ինձ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նա»,-պատմում է Աննան։
«Ինձ համալսարանից հեռացրեցին, քանի որ քաղաքական հայացքները չէի կիսում ռեկտորի հետ։ Այդ ժամանակ քարոզչություն էր իրականացվում, թե ինչպիսին չպետք է լինի ուսանողը եւ որպես օրինակ ես էի բերվում, ինչն էր անձիս հանդեպ հետաքրքրություն էր առաջացնում»,- պատմում է Փաշինյանը։