ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի սիրո պատմությունը
PhotoԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն իր կնոջ՝ Գոհար Սարգսյանի հետ ծանոթացել է Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին: