1 մլն դոլարանոց զգեստ և 3-օրյա խնջույք. Swarovski կայսրության ժառանգորդուհու շքեղ հարսանիքը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Photo
Իտալիայում տեղի է ունեցել ոսկերչական զարդերի, բյուրեղյա քանդակների ու թանկարժեք բյուրեղների արտադրությամբ զբաղվող Swarovski բրենդի ժառանգորդուհու՝ 23-ամյա Վիկտորյա Սվառովսկու հարսանեկան ճոխ արարողությունը, որը բոլոր առումներով ուղղակի փայլուն է կազմակերպվել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 23-ամյա Վիկտորյան, որը հայտնի երգչուհի է Ավստրիայում, ամուսնացել է 30-ն անց գործարար Վերներ Մյուրցի հետ:
Հայտնի է, որ տոնական միջոցառումները տևել են 3 օր: Հարսնացուն ներկաներին տպավորել է հատուկ իր համար կարված, 500.000 Swarovski բյուրեղով զարդարված և 46 կգ քաշով ճոխ զգեստով, որի գինը 1 մլն դոլար է:
Երիտասարդ գեղեցկուհին զգեստը լրացրել է Jimmy Choo բարձրակրունկներով ու 8 մետրանոց քողով:
Նշվում է, որ Վիկտորյային դեպի խորան է ուղեկցել հայրը՝ Փոլ Սվառովսկին, որը ներգրավված է ընտանեկան բիզնեսի կառավարման գործում:
Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողությանը ներկա է եղել 250 հյուր:
Աղբյուրը հավելում է, որ հանրահռչակ Swarovski բրենդը հիմնվել է 1895թ.՝ ապակեգործ Դանիել Սվառովսկու կողմից: Այժմ ընկերության կառավարման գործում ներգրավված է Սվառովսկի տոհմի մոտ 200 անդամ: