Lincoln-ը ներկայացրել է իր ամենամեծ ու թանկարժեք մոդելը (լուսանկարներ)
PhotoԱմերիկյան Lincoln ավտոբրենդը ներկայացրել է Navigator արտաճանապարհային մեքենայի երկարացված տարբերակը, որն ընկերության կողմից երբևէ արտադրված ամենամեծ ու թանկարժեք մեքենան է:
Ինչպես նշում է motor.ru-ն, օրիգինալ տարբերակից 30 սմ-ով երկար մոդելը ստացել է Navigator Extended անվանումը: Դրա երկարությունը 5.64 մ է:
Հայտնի է, որ մեքենայի վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա աշնանից: Սովորական մոդելի գինը կլինի 81.000, մինչդեռ կատարելագործվածինը՝ մինչև 96.905 դոլար: