102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳ Կարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունեն Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործով


Աբգար Ափինյան. «Սերգեյ Եսենինի ինքնասպանությունը» (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

ՍԵՐ­ԳԵՅ ԵՍԵ­ՆԻ­ՆԻ ԻՆՔ­ՆԱՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Երկիրը լցվել է դավաճաններով ու մատնիչներով, է՜յ, քաղաքացինե՛ր, ինչո՞ւ ձայն չեք հանում` բանաստեղծ Սերգեյ Եսենինն էր, կանգնել էր «Անգլետեր» հյուրանոցի մոտ ու գոռում էր: Հյուրանոցում պիտի մի անծանոթի հանդիպեր, որ գաղտնի ծրար էր բերելու և անհավատալի տեղեկություն` իբր իր գրող ընկերները մատնել են իրեն: Ինչպե՜ս կարող էր նման բան լինել, երբ մի քանի րոպե առաջ միասին խմում էին մոտակա կաբակում:

- Հանգստացի՛ր, Սերգե՛յ,- հնչեց ծանոթ մի ձայն` Բորիսն էր, Եսենինի ընկերը, որ թիկունքից ձեռքը բարեկամաբար ուսին դնելով՝ շարունակեց,- դու Ռուսաստանի վերջին լիրիկն ես, Սերգե՛յ, չե՞ս տեսնում՝ ինչ են անում քեզ հետ: 

Հեռացի՛ր, փախի՛ր այստեղից, արդեն լուրեր են տարածում, որ դու լրտես ես, որ քո տեղն արդեն գիտեն օրգանները, դու ժողովրդի թշնամի ես, և քո միակ ելքն ինքնասպանությունն է: 

Ում հանդիպում եմ, հարցնում են` Սերգեյը դեռ ո՞ղջ է, կյանքին դեռ վերջ չի՞ տվել: Քո մահավճիռն արդեն կայացված է, և միակ մարդը, որ անտեղյակ է դրանից, դու ես: Գրողների միությունում գիտեն անգամ, թե քեզ ինչպես են սպանելու: 

Քեզ ոչ ոք չի պաշտպանում, դու մենակ ես, այսքան թշնամի ունես, կառավարությունն ինչու՞ պիտի քեզ խնայի: Եվ ինչո՞ւ փրկի` դու այս կարգերն էլ չընդունեցիր, ազատ պոետ ես քեզ երևակայում: Դա նպատա՞կ է, հիմա մարդ մի նպատակ պիտի ունենա` ապրել ամեն գնով: Կաշիդ փրկիր, Սերգե՛յ, դու կրակի հետ ես խաղում:

-Բորի՛ս, այդ ինչե՞ր ես խոսում, չէ՞ որ ես հանճար եմ: 

- Հենց դրա համար էլ քեզ սպանելու են, և այդ մեղքն էլ են քեզ վրա գցելու: Գրողների միության վարչությունում եմ լսել` խոսում էին իբր մեղքդ ապացուցված է, և ուրիշ ելք չունես, ինքնասպանությունից բացի: 

Դու վերջին պոետն ես, Սերգե՛յ, ինչո՞ւ քեզ չկարողացար պահել: Քեզ շրջապատել ես դավաճաններով ու մատնիչներով, մի բաժակ դրանց հետ խմելու համար կյանքդ կործանեցիր: 

Քո փառքի հետ այդ սողունները հաշտվել չկարողացան, նրանք ամեն օր քո մահն են ուզում: Իսկ դու, միամիտ գեղջուկ, հավատում ես ամեն ժպիտի, ինչպե՞ս չես տեսնում նրանց ատելությունը: 

Նրանք շրջապատել են քեզ, նրանք վազում են քո հետևեից, և գիտե՞ս, թե ինչու: Քո փառքին են ուզում քսվել, ահա ինչու: Չեն հանգստանալու, մինչև քեզ չուտեն: Ես քեզ հիշում եմ` պայծառ մի տղա, դու մեր նոր պոեզիայի արևն էիր լինելու: 

Հիմա ի՞նչ ես դարձել` կանանց հետևից քարշ եկող հարբեցող: Նրանք են քեզ դարձրել այդպիսին` հարբեցող ու սկանդալիստ: 

Իրենք քեզ հասնել չկարողացան, բայց իրենց հաջողվեց քեզ ընկղմել այս կաբակների ցեխի մեջ: Նրանք քեզ քարշ են տալիս գինետնից գինետուն` քեզ վարկաբեկելով, անունդ կեղտոտելով:

-Բորի՛ս, դու ոչ կյանքից ես բան հասկանում, ոչ էլ կանանցից,- արհամարհանքով հրաժեշտ տվեց ընկերոջը Եսենինն ու քայլերն ուղղեց դեպի «Անգլետեր»:

Հյուրանոցի իր համարի առջև շվարեց` դուռը կիսաբաց էր: Բանալիները ձեռքի մեջ դողացին` մի՞թե Բորիսը ճիշտ էր: 

Բայց հետ դառնալ այլևս չէր կարող` իրեն արդեն դռների մեջ դիմավորեցին: Չտեսավ քանիսն են, միայն մի բան նկատեց` հյուրերը սև բաճկոններով էին` ՆԳ ժողկոմատից: Ասացին՝ օրդեր ունեն խուզարկության, բայց ցույց չտվեցին: Քրքրեցին ճամպրուկներն ու պայուսակը, ոչինչ չգտան: 

-Ասում ես՝ անմեղ ես, հա՞, հիմա կտեսնենք, տեղից վեր կացավ բարձրահասակ չեկիստն ու աթոռով հարվածեց Եսենինի կրծքին: Վարագույրը պոկվեց և շրխկոցի հետ ներս մտան երեք հոգի: Եսենինը ճանաչեց ներս մտնողներին` Գրողների միությունից էին:

Եկել են, որ ինձ փրկեն, բայց ինչո՞ւ չեն մոտենում, ինչո՞ւ են կանգնել հեռու, դռների արանքում, և ինչո՞ւ են ժպտում այսպես ծաղրական, ես իրենց ի՞նչ եմ արել` փորձեց հասկանալ Եսենինը, բայց հետևեց երկրորդ հարվածն ու ընկավ արյունլվա: 

Դիմադրելն արդեն անիմաստ էր` Եսենինն արդեն միայն հետևում էր, թե ինչ են անում իր հետ, զգաց, թե ինչպես ձեռքը ջարդեցին, պարանը հագցրին վզին, սեղմեցին օղակը: Չեկիստներից մեկի ձեռքին լուսանկարչական պարատ կար` ու՞մ էր պատրաստվում լուսանկարել կամ ի՞նչ:

Եվ հանկարծ մթնող հայացքի առջև ցոլացին պայծառ պատկերներ` ժապավենի պես իր կյանքն էր անցնում իր իսկ աչքերի դեմ` գյուղական ճանապարհին իրեն սպասող կար` իր մայրը: 

Հետո մեծ պոետին տեսավ` Բլոկին, որ իրեն հռչակեց բանաստեղծ ողջ Ռուսիայով մեկ: Հետո կանայք էին, անթիվ, անհաշիվ կանայք, ու նրանց մեջ իր ամենասիրելին` հայուհի Շագանեն` ինչո՞ւ չպահեց: 

Ոչ ոքի պահել չկարողացավ, ոչ մեկին սիրելու ժամանակ չունեցավ: Ուզում էր սիրել բոլորին ու կորցրեց միակին` կորցրեց սերը: Հաշվում էր կանանց, պարծենում էր, որ շատերին է սիրել, բայց հիմա ոչ ոք չկար, որ փրկեր իրեն: Ընկերնե՞ր ... ահա, եկել են չեկիստների հետ, որ տեսնեն ինչպես են իրեն սպանում, տեսնեն ու հանգստանան:

Երբ ամեն ինչ ավարտվեց, ներս կանչեցին թղթակիցներին, որ վախեցած սպասում էին բացատրության: Ինքնասպանություն է, վերջ տվեց իր կյանքին` հայտարարեց սև բաճկոնավորը: Այդպես էլ գրեցին թերթերում...

 

 

102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳԿարեն Ենգիբարյանը Կրոկուսի ահաբեկչության ժամանակ օգնել է մարդկանց փրկվել, սակայն հետո մահացել է «Իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»․ Թագուհի Թովմասյան «Կրոկուս»-ի ահաբեկիչներն առարկություն ունենԼիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել
Ամենադիտված