Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Ընտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում. ԵՄ հայաստանյան գրասենյակ 4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան Թրամփը հաստատե՞լ է, որ հրեա է Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի տարեկան ընդլայնման մասին հայտարարությունը Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձեն՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման մասին Որոշ հասցեներում մինչև երեկո ջուր չի լինելու Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ


ՀՀ այս իշխանությունների մոտ բացակայում է ԼՂ հինախնդրի լուծման ռազմավարությունը. Կիրո Մանոյան

Ուշադրության կենտրոնում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի հայտարարությունները հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ քննարկումներ եղել են, դրանց շուրջ պարզապես համաձայնություն չի եղել: Նա Tert.am-ի հետ զրույցում դժվարացավ ասել, թե ինչու մինչ այժմ չէին խոստովանում, որ բանակցություններ եղել են:

«Այն, որ վարչապետը հայտարարեց, որ 2018-ի մայիսից Ղարաբաղի մասին ելույթներում մի նախադասության, ստորակետի փոփոխության կարիք չի զգացել, խնդիր է, որովհետև այդ բոլոր ասածները եթե հավաքենք, հակասական հայտարարությունններ կստացվեն: Իսկ դա ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունները ղարաբաղան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հստակ ռազմավարություն չունեն»,- ասաց նա:

Նա հիշատակեց նախորդ տարի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գծած «կարմիր գծերը»:

«Բայց այնտեղ գլխավոր բացթողումն այն է, որ անտեսվում է այն փաստը, որ Արցախի ժողովուրդն իր կամքն արտահայտել է՝ սկսած 1991 թ․հանրաքվեից, մինչև 2006-ի և 2017-ի հանրաքվեն: Խոսվում է ապագայում կայանալիք կամարտահայտությամբ հիմնախնդրի լուծման մասին, բայց իրականությունն այն է, որ այդ կամարտահայտությունը տարբեր առիթներով եղել է արդեն»,- ասաց նա:
Ըստ Կիրո Մանոյանի՝ հիմա անհրաժեշտ է նախաձեռնել քայլեր, որոնք կնպաստեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

«Այդ քայլերից առաջինը հենց Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումն է, որը ոչ թե պետք է նոր պարտավորություններ դնի Հայաստանի Հանրապետության վրա, այլ իրավական հիմնավորում տա իր արածին: Միջազգային հանրությունը հիմա չի ընկալում, թե ինչու է Հայաստանը նման բան անում: Իսկ Ադրբեջանն օգտագործում է նման իրավական հիմքի բացակայությունը՝ ասելով, որ «Դուք ասում եք, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, բայց ձեր զինված ուժերն են շփման գծում, եկել, գրավել եք, ես էլ գրավողի հետ եմ խոսում: Իսկ միջազգային համայնքի դեպքում՝ ամեն անգամ կարիք չի լինի, որ վարչապետը ասի, որ ինքը բանակցություններում այս բաների մասին կարող է խոսել, իսկ Ղարաբաղի իշխանություններն էլ անպայման պետք է մասնակցեն, իրենց տեսակետը հայտնեն: Այդ բոլորը պետք է այդ համաձայնագրում լինի: Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը հայտարարում են, որ Հայատսանն Արցախի անտանգության երաշխավորն է, բայց այդ մասին հավաստող իրավական հիմքը չկա»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը, թե «թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ բանակցենք, ինչ պետք է, բանակցում ենք», ՀՅԴ գործիչը նշեց.

«Դա քաղաքական սխալ էր, որովհետև Ազգային ժողովում բոլոր նստածները ստացել են ժողովրդի քվեն: Բոլորի առջև են իրենք պատասխանատու, չի կարելի ասել, որ մենք Արցախի մասին խոսել ենք, բայց դուք մի ասեք, թե մենք ինչպես բանակցենք: Այս հայտարարությունն էլ հակասություն ունի նախկինում արած իր հայտարարությունների հետ: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ հակասությունները շատ են»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նաև նշեց, որ Արցախի հիմնախնդրի բանակցությունների վերաբերյալ իրավունք ունեն հարցեր տալու բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը: «Մենք բոլորս ժողովրդի մաս ենք կազում, և եթե կա տեսակետ, պետք է բարձրաձայնվի»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե բանակցություններում լինի առաջարկ, որը հարկ կհամարեն քննարկել, կբերեն Ազգային ժողով և կդնեն քվեարկության, արդյոք դա մտախություն չի առաջացնում, որ խորհրդարանական մեծամասնությունը կկարողանա անցկացնել կարգավորման տարբերակը, որը կընտրի իրենց ուժի ղեկավար վարչապետ Փաշինյանը և արդյոք դա չի նշանակում, որ վարչապետը նաև հետ է կանգնել Արցախի հարցը համաժողովրդական հանրաքվեով որոշելու գաղափարից, Կիրո Մանոյանը պատասխանեց.

«Կա նման մեկնաբանության տեղ, որ կարող են հետ կանգնել համաժողովրդական հանրաքվեի մտքից, բայց կարող է և դա չլինել: Մենք դեռ շատ հեռու ենք այդ պահից: Բայց դա չի էլ նշանակում, որ մենք պետք է հանգիստ քնենք: Մենք պետք է մեր մտահոգությունները ցանկացած իշխանության ժամանակ բարձրաձայնենք: Բայց այսօր ավելի մտահոգիչ է այն, որ վարչապետն ասում է՝ հարցեր մի տվեք բանակցություններից»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նորից շեշտեց, որ այս իրավիճակում ավելի ընդգծված է նկատվում, որ ՀՀ այս իշխանությունների մոտ բացակայում է հինախնդրի լուծման ռազմավարությունը:

«Հայտնվել են մի տեղ, որ մերժելով առաջարկները՝ իրենք ինչ-որ բանաձևով գտել են, որ այստեղ խնդիրը Արցախի ժողովրդի անվտանգության և Արցախի կարգավիճակն են, բայց դա նույնիսկ մատուցելու ռազմավարությունը չկա, որ դիմացինները համաձայնեն դրա հետ: Չեմ ասում, որ դա շատ հեշտ գործ է լինելու: Անհրաժեշտ է, այսքան դժվարությունները հաշվի առնելով՝ նաև գնալ մյուս քայլին՝ նախաձեռնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և այդպես սկսել դիվանագիտական ճնշումը Ադրբեջանի վրա: Դա, իհարկե, հարուցելու է միջնորդների դժգոհությունը, բայց քանի դեռ շատ չի նվազել այս իշխանությունների ժողովրդականությունը, այս իշխանություններն ունեն այդ հնարավորությունը՝ հիմնվելով այդ ժողովրդականության վրա՝ հանդուգն քայլեր անել»,- ասաց նա:

Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի Վիգեն Էուլջեքջյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել ամուսնուն Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման հմտություններ՝ դպրոցների կառավարման համար«Դոմուս»-ի նոր մասնաճյուղը` Արշակունյաց 33 հասցեում Երևանյան գողության մեխանիկան. Անչափահասներից մեկը գրկել է զոհին, մյուսը վերադարձրել դրամապանակն արդեն առանց փողի Մարդը 30 տարի խրամատ պահի, վերջում ստիպված տաքսի քշի՞. Արշակ ԿարապետյանԸնտրական ռիսկերի կառավարման թեմայով աշխատարանի բացումը կարևոր քայլ է Հայաստանի ընթացիկ ընտրական պատրաստությունների շրջանակում. ԵՄ հայաստանյան գրասենյակ 4 անձի uպանած քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան Թրամփը հաստատե՞լ է, որ հրեա է Իմ կյանքին լուրջ վտանգ է սպառնացել․ ո՞վ է պատասխան տալու․ Նառա ԳևորգյանՀունգարիան արգելափակել է ԵՄ-ի տարեկան ընդլայնման մասին հայտարարությունը Ինչ են իրենցից ներկայացնում առաջիկա ընտրությունները. Ավետիք ՉալաբյանԿոչումները պետք է տրվեն ըստ արժանիքի, ոչ թե անձնական նախասիրության․ Հրանտ ԹոխատյանԹափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձեն՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման մասին Որոշ հասցեներում մինչև երեկո ջուր չի լինելու Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. կան տուժածներ Ուկրաինայում գտնվող եվրոպական nւժերը կկարողանան հետ մղել ՌԴ զnրքերը. Գերմանիայի կանցլեր Չինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասել Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում Կայունության հենասյան ձևավորումը գլոբալ վերափոխման դարաշրջանում. Արա Այվազյան Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և դրա վտանգավոր հետևանքները FIFA The Best. ինչպես են քվեարկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ու ավագը Ուկրաինան ԵՄ-ին անդամակցությունը դիտարկում է որպես եվրոպական երկրների կողմից անվտանգության երաշխիքների մաս. Զելենսկի Հայրս այս հայտարարությունները արել է 2017 թվականին, մոտավորապես այն ժամանակները երբ Նիկոլ Փաշինյանը պատվերով Սասնա ծռերի միտինգն էր ցրում. Ն. ԿարապետյանԹուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է հայեցակարգային փաստաթուղթը, որը Էրդողանի հովանու ներքո պատրաստված նոր «Թուրան» ձևավորվելու գործողությունների պլանն է․ թյուրքագետ Գևորգ Պապոյանի Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ. Ալիկ ԱլեքսանյանՄիրզոյանն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր Մշակույթի X ֆայլերը․ ինչպե՞ս չկորցնել ունեցածը. ՀայաՔվե հիմնասյուներՈւմ եք «գժի» տեղ դրել․ ահա Փաշինյանի իրական «ծնողները». Աննա Կոստանյան Ռուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը. Էդմոն ՄարուքյանՀայաստանում բնակչության մոտավորապես 0.6 տոկոսը ծայրահեղ աղքատ են. Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին․ Աբրահամյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ իրավիճակը՝ երկրում Ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ․ Անահիտ Ավանեսյան․ Ազատություն ACBJJ 20․ կայացել է Ծառուկյանի և Բուդուլաևի հայացնքերի մենամшրտը Թուրքիայի կողմից խորհրդանշական ժեստերը կարող են օգնել Փաշինյանին ներքին հանրության առաջ ցույց տալու «տեսանելի առաջընթաց»․ Սուրեն Սուրենյանց Քաջարան, Գորիս քաղաքներում և Տաթև-Շինուհայր ավտոճանապարհին տեղում է ձյուն Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ դեկտեմբերի 17-ի համար Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթել է «Գվադալախարային» Աշխատանքի արժանի գնահատականն է հետագա նոր նվաճումների ու ձեռքբերումների գրավականը․ Հովհաննես Ծառուկյան Հայաստանի կորցրած երազանքները և քաղաքական վերականգնման ճանապարհը. Էդմոն Մարուքյան Հայաստանի եվրասիական ընտրությունը Տարիներով գորիսեցիները թուրքի երես չէին տեսել, այսօր Տեղ գյուղից այն կողմ էլ հայ չի ապրում. Նարեկ Կարապետյան Մինչև նրանք շարունակում են վատաբանել, «Մեր ձևով»-ը շարունակում է ուժեղանալ ու թափ հավաքել«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը իր հանգստյան օրը որոշել է տաքսի վարել և քաղաքացիների հետ շփվել ոչ սովորական ձևաչափով
Ամենադիտված