Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ. Վահե Հովհաննիսյան 2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ, որի ուղղությունը պատահական չէր․ Աբրահամյան Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել․ «Հրապարակ» Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ քաղաքապետարան 3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի ​​սահմանն ապօրինի հատելու համար Հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան. սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան Տղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահին Վրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է


Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. Արմեն Սարգսյանի հայտարարությունը

Ուշադրության կենտրոնում

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է: Այս մասին հայտարարություն է տարաել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր նաեւ իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին եւ նորընտիր պատգամավորներին եւս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված եւս մեկ քայլ է։

Այլեւս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական եւ վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական եւ ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր եւ արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին:

Շնորհակալություն եմ հայտնում նաեւ արցախյան բոլոր պետական ինստիտուտների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի ու ներդրած ջանքի համար:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին։ Վստահ եմ, որ նախագահ Հարությունյանն ամեն ինչ կանի՝ հանուն Արցախի անվտանգության եւ տնտեսական հզորացման։ Համոզված եմ, որ նրա կողմից ձեւավորվելիք նոր կառավարությունը կլինի համերաշխության կառավարություն, որի քաղաքականությունը հնարավորություն կտա համատեղ ջանքերով եւ միասնականորեն ամրապնդել Արցախի Հանրապետությունը։ Արցախը միշտ ունի բոլորի ու յուրաքանչյուրիս սատարման կարիքը։ Արցախի շենացման ճանապարհին մենք միասին ենք լինելու։

Շնորհավորում եմ այն քաղաքական միավորներին, որոնք կազմեցին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինք, «Միասնական հայրենիք կուսակցություն», «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ եւ Արցախի «ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություններով։ Հուսով եմ՝ շարունակելով արցախյան քաղաքական կյանքի եւ օրենսդիր իշխանության լավագույն մշակույթը, նրանք կզարգացնեն այն՝ հանուն Արցախի զարգացման համագործակցելով նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

28 տարի առաջ գրեթե այս օրերին արցախյան պատերազմում տեղի ունեցավ Շուշիի ազատագրումից հետո եւս մեկ բեկումնային իրադարձություն։ 1992թ. մայիսի 18-ին հայկական ուժերը հուժկու հարվածով ազատագրեցին Բերձորը: Բացվեց Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը, եւ ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը։ Այսօր, Արցախում շարունակվող պետական շինարարության գործընթացի հերթական փուլը նաեւ հարգանքի տուրք է ինչպես այդ ռազմական գործողության, այնպես էլ արցախյան ողջ ազատամարտի ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։

Այս օրը եւս մեկ առհավատչյա է, որ Արցախի Հանրապետության ընթացքն անբեկանելի է։

Աստված պահապան Հայաստանին, Արցախին եւ ողջ հայությանը։

Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ. Վահե Հովհաննիսյան2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ, որի ուղղությունը պատահական չէր․ Աբրահամյան Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել․ «Հրապարակ» Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ քաղաքապետարան3 մարդ է բերման ենթարկվել Վրաստանի ​​սահմանն ապօրինի հատելու համար Հերթական ցիկլոնն է ներթափանցում Հայաստան. սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիանՏղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահինՎրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. 27-ամյա մի կին տնային կալանքի տակ է (տեսանյութ) Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը Դանակաhարություն՝ Արարատում․ վիրավnր կա, կասկածյալը հայտնաբերվել է Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում «Փոսի դպրոցում» դասերը դեռ հեռավար են․ ե՞րբ աշակերտները կվերադառնան դպրոց Շքեղ ու ավանդական. Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ մանրամասներ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ Մենք ամեն ինչ արել ենք հայերին օգնելու համար, բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ. ԼուկաշենկոՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը Ահազանգ՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին․ ինչ են պարզել իրավապահները Տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Օլիմպիադայում Սեպտեմբերի 13-ին կսկսվի մի բան, որը չի եղել 1879 թվականից ի վեր. ի՞նչ եղանակ սպասել ՌԴ-ում Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է «Հրազդան ՋԷԿ»-ում անվտանգային խախտումներ են եղել, վերացված չեն եղել. պարզաբանում Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից «Փաշինյանը Հայաստանը տանում է պաղեստինացման՝ բաժանելով իրարից կտրված զոնաների»․ Էդուարդ Շարմազանով Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Հազար ափսոս… Ծովինար Մարտիրոսյանը ցավալի լուր է հայտնել Մեկնարկում է «Լավագույն գրադարան» մրցույթըՑիկլոնը կրկին կակտիվանա. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան ԱվինյանԳագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Արմավիրում «ԳԱԶ-2705»-ը վրաերթի է ենթարկել 84-ամյա տիկնոջը․ նա մաhացել է Քաղաքացին կրկնակի վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել (Տեսանյութ) Փաշինյանը նոր նշանակում է արել Ամասիա-Սնղ հանդամաս տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը․ 41-ամյա վարորդը մաhացել է Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն ՄանվելյանՈղբերգական վթար՝ Երևանում. «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է, մաhացած վարորդը հայտնաբերվել է դուրսը ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Կյանքից հեռացել է Խորեն ԻնջյանըՏարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ»
Ամենադիտված