ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան Տղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահին Վրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. 27-ամյա մի կին տնային կալանքի տակ է (տեսանյութ) Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը Դանակաhարություն՝ Արարատում․ վիրավnր կա, կասկածյալը հայտնաբերվել է Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում «Փոսի դպրոցում» դասերը դեռ հեռավար են․ ե՞րբ աշակերտները կվերադառնան դպրոց Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ


Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները. Սերժ Սարգսյան

Ուշադրության կենտրոնում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

«Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,-մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է:

Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ`Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր:

Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից` չկրկնելու համար նախկին սխալները:

Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը:

Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում:

Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին:

Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք հայ ժողովրդին»:

Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Արցախի էթնիկ զտումն ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիանՏղայիս ճակատագիրը որոշվեց այդ պահինՎրաերթի ենթարկված 84-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած ոստիկանը Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. 27-ամյա մի կին տնային կալանքի տակ է (տեսանյութ) Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Այնթափում տեղի ունեցավ 18-ամյա Թոռնիկի հուղարկավորությունը Դանակաhարություն՝ Արարատում․ վիրավnր կա, կասկածյալը հայտնաբերվել է Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում «Փոսի դպրոցում» դասերը դեռ հեռավար են․ ե՞րբ աշակերտները կվերադառնան դպրոց Շքեղ ու ավանդական. Ալեքսանդր Բաբասյանը հարսանիքից կադրեր է հրապարակել. բացառիկ մանրամասներ Հրայր Թովմասյանի գործով դատավորը քնել է նիստի ժամանակ Մենք ամեն ինչ արել ենք հայերին օգնելու համար, բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ. ԼուկաշենկոՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ադամանդանման քարերի ներմուծման փորձը Ահազանգ՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում ռումբի առկայության մասին․ ինչ են պարզել իրավապահները Տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Օլիմպիադայում Սեպտեմբերի 13-ին կսկսվի մի բան, որը չի եղել 1879 թվականից ի վեր. ի՞նչ եղանակ սպասել ՌԴ-ում Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է «Հրազդան ՋԷԿ»-ում անվտանգային խախտումներ են եղել, վերացված չեն եղել. պարզաբանում Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից «Փաշինյանը Հայաստանը տանում է պաղեստինացման՝ բաժանելով իրարից կտրված զոնաների»․ Էդուարդ Շարմազանով Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Հազար ափսոս… Ծովինար Մարտիրոսյանը ցավալի լուր է հայտնել Մեկնարկում է «Լավագույն գրադարան» մրցույթըՑիկլոնը կրկին կակտիվանա. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան ԱվինյանԳագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Արմավիրում «ԳԱԶ-2705»-ը վրաերթի է ենթարկել 84-ամյա տիկնոջը․ նա մաhացել է Քաղաքացին կրկնակի վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել (Տեսանյութ) Փաշինյանը նոր նշանակում է արել Ամասիա-Սնղ հանդամաս տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորակը․ 41-ամյա վարորդը մաhացել է Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն ՄանվելյանՈղբերգական վթար՝ Երևանում. «Mazda 6»-ը գլխիվայր շրջվել է, մաhացած վարորդը հայտնաբերվել է դուրսը ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել Արցախից բռնի տեղահանված անձինք Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Կյանքից հեռացել է Խորեն ԻնջյանըՏարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» «ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. ՉալաբյանՆույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան 24 ժամ ջուր չի լինելու «Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ» Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքոում. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»
Ամենադիտված