Ողբերգական վթար՝ Շիրակում. «06»-ը կողաշրջված հայտնվել է դաշտում, վարորդը տեղում մաhացել է Ավիատոմսերի գները սեպտեմբերի 17-ից կկրկնապատկվեն. ի՞նչ է սպասվում ՌԴ և հակառակ ուղությամբ մեկնողներին Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են ավտոբուսն ու «Ford Transit»-ը. կա 7 տուժած Հայաստանի հավաքականը 2025-ին կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնին Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկում «Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթին Այսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց իմ տխրահռչակ գործով Առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի դատավճիռը․ Ավետիք Չալաբյան Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել Ինչպես են «պառկեցնում» շենքը՝ Պարույր Սևակ 5 հասցեում


Հայաստանը հրաժարվել է ռուսական միջուկային վարկից. ՈՉ ասելու ինքնիշխան կամքը

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, եւ կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:

Պարզ չէ, թե  հատկապես ինչ ծավալի փողի մասին է խոսքը, որովհետեւ ատոմակայանի վարկի միջոցով աշխատանքը ընթանում է արդեն մի քանի տարի, դեռեւս հեղափոխությունից առաջ: Ըստ ավելի վաղ եղած տեղեկությունների, որոնք վկայակոչում է ռուսական Ինտերֆաքսը, մինչ այժմ կատարվել է մոտ 200 միլիոն դոլարի աշխատանք:

Ռուսական վարկը լինելու էր 270 միլիոն դոլար, եւ 30 միլիոն դոլար էր ՌԴ-ն տրամադրելու էր որպես դրամաշնորհ: Այդ ամենի նպատակն ատոմակայանի նորոգումն է, որը թույլ կտա մինչեւ 2026 թվականը երկարաձգել հայկական ատոմակայանի աշխատանքը:

Ինչու համաձայնության չեն եկել հայկական ու ռուսական կողմերը, եթե նախկինում աշխատանքը ընթացել է կարծես թե սահուն: Արդյոք ռուսական կողմը որոշել է կոշտացնել վարկի պայմանները, հայ-ռուսական հարաբերության ներկայիս բարդ շրջափուլի պայմաններում, երբ խնդիրների առկայությունը չի թաքցնում արդեն որեւէ կողմ: Այն բանից հետո, երբ Հայաստանը ներկայացրեց էներգետիկ միջազգային շուկայում գնանկման ֆոնին Հայաստանի սահմանին ռուսական գազի գինն իջեցնելու առաջարկ, Ռուսաստանը բավականին բաց տեքստով սկսեց անբարյացկամ վերաբերմունք Երեւանի նկատմամբ:

Խնդիրը սակայն ամենեւին գազի հարցը չէ: Հայ-ռուսական հարաբերության խնդիրը շատ ավելի խորն է, միաժամանակ թերեւս պարզ՝ Հայաստանի ինքնիշխանություն: Ռուսաստանը չի ընդունում խաղի այն կանոնը, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջ է քաշում Հայաստանը՝ հարաբերություն ինքնիշխանության սկզբունքով: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունը «գենետիկ անհամատեղելիության» մակարդակի է, այսինքն ինքնիշխան Հայաստանը մոսկովյան գոնե վերջին հարյուրամյակի քաղաքական ստրատեգները դիտարկում են իբրեւ ռուսական կայսրության սպառնալիք:

Թավշյա հեղափոխության օրերին, եւ առ այսօր վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը եղել է առանց արտաքին որեւէ ուղղվածության: Այդ հայտարարությունն անշուշտ արվում է նաեւ Ռուսաստանից որեւէ քեն զսպելու համար: Սակայն, բանն այն է, որ Մոսկվայի համար խնդիրը ամենեւին այն չէ, որ Հայաստանը կարող է գնալ Արեւմուտք: Մոսկվայի համար Հայաստանի ինքնիշխանությունն է խնդիրը, երբ որեւէ հարցում Հայաստանը կարող է ասել՝ ոչ: Իսկ բանն այն է, որ ռուսական կայսրությունը, կամ կայսրության նոստալգիան «հեծնած» վերնախավը ռեգիոնալ քաղաքականության իր գլխավոր գործընկեր դիտարկում է Թուրքիային: Ու քանի որ գլխավոր գործընկեր դիտարկվում է Թուրքիան, Հայաստանի ինքնիշխանությունը միշտ դիտարկվելու է խոչընդոտ:

Միեւնույն ժամանակ, ամբողջ հարցն այն է, որ այդ մոտեցումն ու քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական պետականությանը, որը քայլ առ քայլ կուլ է գնալու թյուրքական տարրին, եթե արդեն իսկ այդպես չէ: Ամբողջ հարցն այն է, թե կա՞ Ռուսաստանում որեւէ շատ թե քիչ ազդեցիկ խումբ, որը կարող է մտածել այլ կերպ՝ թուրքական խնամակալության ծիրից դուրս:

Հայաստանի համար այդ հարցը կարեւոր է, սակայն անկախ դրա պատասխանից, անկասկած է, որ Հայաստանը պետք է կարողանա ՈՉ ասել Ռուսաստանին՝ ինքնիշխանության հաշվին ներկայացվող պահանջների դեպքում: Այդ իմաստով, ատոմակայանի վարկը գուցե փոքր, սակայն խորհրդանշական դրվագ է, թեեւ հնարավոր է այդպիսի դրվագի ականատես լինել նաեւ գազի ներքին գնի եւ մի քանի այլ հարցերում: Հայաստանը պետք է կարողանա ստեղծել այն վիճակը, երբ Ռուսաստանում ռեգիոնալ գործընկեր կդիտարկեն Հայաստանը, ոչ թե Թուրքիան:

Դաշնակցի մասին խոսել դեռեւս վաղ է, եւ այստեղ խնդիրը Հայաստանում չէ, այլ Ռուսաստանում: Այնտեղ դաշնակցի ընկալման խնդիրը եւս «գենետիկ» է, եւ ոչ միայն Հայաստանի առումով, այլ ընդհանրապես:

Ողբերգական վթար՝ Շիրակում. «06»-ը կողաշրջված հայտնվել է դաշտում, վարորդը տեղում մաhացել է Ավիատոմսերի գները սեպտեմբերի 17-ից կկրկնապատկվեն. ի՞նչ է սպասվում ՌԴ և հակառակ ուղությամբ մեկնողներին Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են ավտոբուսն ու «Ford Transit»-ը. կա 7 տուժած Հայաստանի հավաքականը 2025-ին կմասնակցի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության IV դիվիզիոնինՈրպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկում «Եվրասիա»-ի ակտիվիստները՝ Արարատի գագաթինԱյսօր ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց իմ տխրահռչակ գործով Առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի դատավճիռը․ Ավետիք ՉալաբյանՋավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել Ինչպես են «պառկեցնում» շենքը՝ Պարույր Սևակ 5 հասցեում Հայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասինՈրքա՞ն արժե Աննա Հակոբյանի պայուսակը (լուսանկար) Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունիցԱդրբեջանը մերժում է Փաշինյանի առաջարկները ԱՄՆ կառավարությունը ավելացնում է իր «փափուկ ուժը» Հայաստանում 18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ Պետական համակարգի կուսակցականացումը նոր թափ է ստանալու Մանե Թանդիլյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարության վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում. «Shacman» բեռնատարը «Հյուսիս-հարավ» ճանապարհին հայտնվել է բետոնե պարսպի վրա Fastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր Ինքնաթիռներ են բախվել թռիչքուղու վրա․ մանրամասներ (տեսանյութ, լուսանկարներ) Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա․ Արշակ Կարապետյան Այս իշխանությունն անմիջապես քաղաքականացրել է բուհերը․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանը միացել է Միջազգային արևային դաշինքին ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆՄահացել է Հասմիկ Ալեքսանյանը Կարևոր․ երկու ամսով կփակվի ճանապարհներից մեկի երթևեկությունը Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է. ոստիկանություն Լորի՛ս ջան, դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որ սիրեց Արցախը և արցախցուն. Ղարամյանը՝ նախկին փեսայի մասին Մահացել է Ֆելիքս Բախչինյանը Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Mercedes» ու «Volkswagen Jetta»-ներ Արմեն Աշոտյանը դուրս է գալիս կալանավայրից․ ուղիղ Ինչից էր պայթել «ՀրազՋԷԿ»-ը և քանի զոհ և վիրավոր կա․ մանրամասներԱհազանգ. Զինծառայողների ներքնաշորերը տրամադրում են 2 ամիսը 1 անգամ. Ինչպես է պարզաբանում ՊՆ-նՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՔԿ-ն՝ կադրեր է հրապարակել «ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունից. մանրամասներ Ռnւսաստանը լայնածավալ հшկшհшրձակում է սկսել Կnւրսկի շրջանում. գրnհը շարունակվում է Ինձ վիճակված է ապրել Քաջարանում և վստահված է աշխատել ԶՊՄԿ-ում․ Հայկ Պողոսյան«Կարևորը՝ երեխաներն իմացան, որ շունը ձու է ածում»․ Մարինա Թագակչյան ՆԳՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել Սոնա Ռուբենյանը կտրուկ նիհարել է Ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ․ Երևանի քաղաքապետարանԿյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը Սեպտեմբերի 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներում «Գառնիկ, վստահ եմ, տեսնում ես գրառումս։ Ինձ զանգի»․ ոստիկանության ծառայողը՝ անհետ կորած տղային Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 11-ին Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը 3 երեխաների հայր էր․ շինաշխատանք կատարելիս ընկած և մահացած 37-ամյա տղամարդու հոգեհանգիստը կլինի վաղը Մայրաքաղաքում ժամանակավոր փակ կլինեն որոշ փողոցներ
Ամենադիտված